11:47 27 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.52
  • GBP665.64
  • EUR569.28
  • RUB6.52
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
171 0 0

Ռուսաստանի նախագահը ԱՄՆ գործող նախագահին համեմատել է իր նախորդի հետ, նաև խոսել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի սկանդալային հայտարարության մասին:

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի -Sputnik. Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները վերջին տարիներին հասել են ամենացածր կետին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նման կարծիք է հայտնել ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սա 2018 թվականի հուլիսից հետո ամերիկյան ԶԼՄ-ների հետ նրա առաջին հարցազրույցն է։

«Մեր երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին վատթարացել ու հասել են ամենացածր մակարդակին», — ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենն արմատապես տարբերվում է իր նախորդից՝ Դոնալդ Թրամփից։ Պուտինը նշել է, որ նախագահ Բայդենը կարիերային քաղաքական գործիչ է, որն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է քաղաքականության մեջ:

«Նա (Ջո Բայդենը, – խմբ.) բոլորովին այլ մարդ է, դրանում կան և՛ առավելություններ, և՛ թերություններ, բայց հույս ունեմ, որ գործող նախագահի կողմից իմպուլսիվ գործողություններ չեն լինի»,-ավելացրել է Ռուսաստանի նախագահը:

Էրդողանը մտադիր է լարված հարաբերությունների պատճառի մասին հարցնել Բայդենին

Ինչ վերաբերում է Թրամփին՝ Պուտինը մինչ օրս կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը արտասովոր անձնավորություն է, տաղանդավոր մարդ, այլապես նա ԱՄՆ նախագահ չէր դառնա:

«Նա կոլորիտային անձնավորություն է։ Նա կարող է ձեզ դուր գալ կամ դուր չգալ», - կարծում է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Թրամփը մինչ նախագահ դառնալը մեծ քաղաքականության մաս չի եղել։

Խոսելով Բայդենի սկանդալային հայտարարությունների մասին (նա Պուտինին «մարդասպան» էր անվանել), Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ԱՄՆ նախագահի այդ հարցազրույցը իրեն չի զարմացրել։ Նախագահն ավելացրել է, որ պաշտոնավարման ընթացքում սովորել է բոլոր կողմերից հարձակումներին՝ տարբեր պատրվակներով, տարբեր պատճառներով, տարբեր տրամաչափի և դաժանության:

Հիշեցնենք, որ այժմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Սպիտակ տան նոր ղեկավար Ջո Բայդենի առաջին հանդիպման հետ կապված ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Բանակցությունները նախատեսված է անցկացնել հունիսի 16-ին Ժնևում (Շվեյցարիա):

Բայդենն ասել է, թե Պուտինի հետ ինչ թեմա է քննարկելու ժնևյան գագաթնաժողովում

Ըստ թեմայի

ՌԴ–ն վերջին զգուշացումն է անում. փորձագետները` Պուտինի «ուկրաինական» հարցազրույցի մասին
Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը
Բայդենը վերափոխվում է «Պուտինի ցրիչի», կամ մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը
թեգերը:
Դոնալդ Թրամփ, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ, Վլադիմիր Պուտին

Գլխավոր թեմաներ