06:12 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)
20210

Հայտնի ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը դիմել է իր հայրենակիցներին, որոնք Հայաստանի ընտրություններում քվեարկելու հնարավորություն ունեն։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի  հաղորդավարուհի ու դերասանուհի Սաթի Սպիվակովան իր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների մասին երկար լռությունից հետո առաջին անգամ խոսել է:

«Այսօր չեմ կարող լռել», - այսպես է սկսվում նրա ուղերձը հայրենակիցներին: Սպիվակովան Հայաստանը համեմատել է դռները կոտրած տան հետ։

«Երկիրը ճգնաժամից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանը». Կարեն Կարապետյան

«Ուշքի եկեք։ Մենք կորցնում ենք հայրենիքը։ 8 ամիսը բավարար ժամանակ է հետպատերազմյան դեպրեսիայի համար։ Շատ հաճախ ընտրությունները ձևական բնույթ ունեն, բայց ոչ այս անգամ, ոչ մեր դեպքում», - գրել է նա Facebook-ի ու Instagram-ի իր էջերում։

Սպիվակովան վստահ է, որ ժողովուրդն ի զորու է վերջ տալ ներկայիս մղձավանջին։ «Միայն գոռոզությունն է, որ թույլ չի տալիս մարդուն ընդունել իր սխալը։ Մենք կարող ենք մեր վերածննդի ճարտարապետները դառնալ։ Հայաստանը հնարավորություն ունի հունիսի 21-ին արթնանալ ու վերադարձրած տեսնել գլխավորը՝ Արժանապատվությունը», - գրել է դերասանուհին և հայատառ հավելել` «ամեն ինչ լավ է լինելու»։

«Մոնարխի» տնօրեն Սերգեյ Համբարձումյանը իր աջակցությունն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին

Նա կարծում է, որ խլած արժանապատվությունը կարող է վերադարձնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը։

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են հունիսի 20-ին։ Նախընտրական քարոզարշավին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն ու 4 դաշինք։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2021 (314)

Ըստ թեմայի

Խորհրդարան չեն գալիս, բայց գնում են Ստրասբուրգ. Միրզոյանը կարգադրություն է ստորագրել
Նոր օրենք՝ Արցախում. Շուշիին ու բռնազավթված մյուս տարածքներին կշնորհվի հատուկ կարգավիճակ
Ոստիկանությունը պահպանում է ոչ միայն Փաշինյանի, այլև մյուս թեկնածուների անվտանգությունը
թեգերը:
Սաթի Սպիվակովա, Ռոբերտ Քոչարյան, Ազգային ժողովի ընտրություններ, Հայաստան

Գլխավոր թեմաներ