10:47 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
45 0 0

Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ղարաբաղյան թեման է քննարկել Եվրոպական արտաքին-քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորոյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Կայացել է ԱՊՀ տարածքի իրավիճակի առարկայական քննարկում, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներն ու Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումների քայլերը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանյան կողմից ընդգծվել է հակաօրինական ցանկացած գործողությունների անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

15 մլն դոլար` Ռուսաստանից. Ռուդենկոն ասել է` քանի անգամ են խոսել Փաշինյանն ու Պուտինը

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ըստ թեմայի

Sputnik–ի ղեկավարները դարձել են «Ռուսաստանի մեդիա մենեջեր» մրցանակի դափնեկիրներ
Կռվել է Արցախում. Բաքվում դատավարություն է սկսվել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ
Հայաստանը դարձել է իր դաշնակից Ռուսաստանի դեմ գործող աշխարհաքաղաքական շղթայի օղակ
թեգերը:
Արցախ, Եվրամիություն, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ