08:18 24 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
11201

Վլադիմիր Մենշովը ԽՍՀՄ–ում առաջինն էր «Օսկար» ստացել «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. 81 տարեկանում մահացել է ռեժիսոր Վլադիմիր Մենշովը։ Տեղեկությունը հրապարակվել է «Մոսֆիլմի» կայքում։ Հունիսի վերջին նա վարակվել էր կորոնավիրուսով։

Մենշովը կինոյում իր գործունեությունը սկսել էր 30 տարեկանում։ Տարբեր դերեր էին պատահում՝ բանվորից ու ծառայից մինչև նահանգապետ, դատախազ ու զինվորական։

Որպես դերասան նա «փորձեց» այն կերպարը, որում նրան երազում էր տեսնել հայրը․ Վալենտին Միխայլովիչն ուզում էր, որ որդին կյանքը նվիրի բանակին։ Կինոն խառնեց ծրագրերը` «Մարդն իր տեղում», «Աղի շունը», «Ար-քի-մեդ-ներ», «Վերջին հանդիպումը», «Սեփական կարծիք»։

70-ականներից դերասան Մենշովը պահանջված էր նկարահանման հրապարակում, բայց երազում էր տեսախցիկի մյուս կողմում հայտնվել, ինչն էլ հաջողությամբ իրագործեց՝ միաժամանակ չհրաժարվելով դերասանի մասնագիտությունից։

Նրա «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը (1979 թ.) ցնցող հաջողություն ունեցավ: Այն «Օսկարի» արժանացավ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Դերասան Վլադիմիր Մենշովի մասնակցությամբ 80-ականների ամենահիշարժան ֆիլմերը․ «Ցրիչը», «Որտե՞ղ է նոֆելետը», «Զերո քաղաքը», «Ցարևիչ Ալեքսեյ», «Սեր և աղավնիներ»։ Տարեկան մեկ կինոնկար, երբեմն էլ՝ ավելի շատ։ Դերասանը պահանջված է թե՛ 90-ականներին, թե՛ 2000-ականներին, պահանջված էր մինչև օրս։ 2014թ․-ին Վլադիմիր Մենշովը «Ոսկե արծիվ» մրցանակ ստացավ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերակատարման համար «Լեգենդ թիվ 17» ֆիլմում Էդուարդ Բալաշովի դերը մարմնավորելուց հետո։

թեգերը:
Մահ, դերասան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ