21:42 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
343 0 0

Նախնական տվյալներով՝ օգնության նետված ևս երեք ականատեսների փնտրում են։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sptutnik. Անապայում երկու տղամարդ ու 13-ամյա երեխա է խեղդվել։ Տեղեկությունը  հայտնում է ՌԴ Կրասնոդարի երկրամասի դատախազությունը:

Նախնական տվյալներով՝ օգնության նետված ևս երեք ականատեսների փնտրում են։

«Հոսանքը սկսել է տանել ծովում լողացող երեխային, նրան օգնության են շտապել հայրն ու նրա ընկերը, ինչպես նաև ականատեսները։ Ծնողը, նրա ընկերն ու երեխան չեն կարողացել հաղթահարել հոսանքը, մնացած քաղաքացիների նկատմամբ որոնողական փրկարարական գործողություն է սկսվել»,- նշել են գերատեսչությունում։

Դեպքի վայր է մեկնել Անապայի միջշրջանային դատախազը:

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբում ասել են, որ հուլիսի 4-ից վատ եղանակի պատճառով քաղաքի մոտ արգելվել է լողալ: Ընդ որում՝ երեխան լողացել է Վիտյազևո գյուղում հանգստի համար չկահավորված լողափում։

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով լողալը նախկինի պես արգելված է։

Քաղաքացին ընկել է Ապարանի ջրամբարն ու խեղդվել

Ըստ թեմայի

Էջմիածնում երկու տղամարդ տաքսի են նստել, տեղ հասել և վերջում փորձել խեղդել վարորդին
31-ամյա կինը խեղդամահ է արել 61-ամյա տղամարդուն. մանրամասներ՝ Եղվարդի սպանությունից
Ադրբեջանցի սպան խեղդվել է Քարվաճառի լճերից մեկում
թեգերը:
Անապա, խեղդամահ, Ծով, Սև ծով

Գլխավոր թեմաներ