06:37 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
137 0 0

Դատախազությունը Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի անհետացումից հետո ստուգումներ է սկսել:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Կամչատկայում Ան-26 ինքնաթիռը նշանակված ժամին կապի դուրս չի եկել, օդանավում 28 մարդ կա: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ղեկավարին։

Նշվում է, որ հուլիսի 6-ին Ռուսաստանի ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր վարչության ճգնաժամային իրավիճակների կառավարման կենտրոնի օպերատիվ հերթափոխում տեղեկություն է ստացվել, որ Պետրոպավլովսկ-Կամչատսկի — Պալանա ուղևորատար չվերթն իրականացնող Ան-26 ինքնաթիռը նշված ժամին կապի դուրս չի եկել:

«Նախնական տվյալներով ՝ օդանավում կա 22 ուղևոր, այդ թվում՝ 1 երեխա, ինչպես նաև անձնակազմի 6 անդամ», — նշել են ԱԻՆ-ում:

Պետրոպավլովսկ-Կամչատկայից ու Օսորա ավանից դեպքի վայր են մեկնել տարածաշրջանային որոնողափրկարարական բազայի փրկարարները: Դեպքի վայրում են Ռուսաստանի ԱԻՆ Կամչատկայի որոնողափրկարարական ջոկատի աշխատակիցները:

«Կամչատկայի ավիաուղիներ» ավիաընկերությունից հայտնել են, որ կործանումը դեռևս չի հաստատվում:

Տրանսպորտային դատախազությունը ստուգումներ է կազմակերպել Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի անհետացումից հետո, որոնումներ են ընթանում:

թեգերը:
Ռուսաստան, ինքնաթիռ, Կամչատկա

Գլխավոր թեմաներ