07:27 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Սերգեյ Լավրովի խոսքով՝ բոլոր ուղղություններով արդյունք հնարավոր է միայն Ռուսաստանի ու ԱՄՆ-ի շահերի փոխադարձ ընդունելի հավասարակշռության դեպքում։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի - Sputnik. Մոսկվայի հետ ուժի դիրքերից երկխոսություն վարելու փորձերը անհաջողության են դատապարտված։ Վաշինգտոնում պետք է դա հասկանան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ինդոնեզական «Ռակյատ Մերդեկա» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ բարեկամական գործողություններին կոշտ ու վճռականորեն կպատասխանենք», - ընդգծել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Ժնևում Վլադիմիր Պուտինը հստակ նշել է, որ բոլոր ուղղություններով արդյունքը հնարավոր է բացառապես հավասարության հիմունքներով շահերի փոխընդունելի հավասարակշռություն գտնելու միջոցով։ Բանակցություններում առարկություններ չեն հնչել, սակայն Լավրովի խոսքով, դրանցից անմիջապես հետո Վաշինգտոնում «կրկնակի ուժով ձեռնամուխ են եղել նախկին «նոտացիաներին» ու սկսել են պահանջներ ներկայացնել Ռուսաստանին։

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևում՝ Լա Գրանժ վիլայում: Սա այս տարվա սկզբին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից ի վեր Պուտինի ու Բայդենի առաջին հանդիպումն էր:

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Ժնևում երկու երկրների ղեկավարների բանակցությունները ընդհանուր առմամբ շուրջ հինգ ժամ են տևել:

Գագաթնաժողովի արդյունքներով նախագահները համատեղ հայտարարություն են արել, որտեղ իրենց հավատարմությունն են հայտնել ռազմավարական կայունության սկզբունքներին:

Ըստ թեմայի

Լավրովը ՄԱԿ-ի հանձնակատարի հետ քննարկել է փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը
Լավրովը Անթալիայում է. նա թուրք գործընկերոջ հետ բանակցություններ կանցկացնի
«Մի ասեք` ինչ անենք». Լավրովը կատակել է Չավուշօղլուի հետ լուսանկարվելու ժամանակ
թեգերը:
Սերգեյ Լավրով, ԱՄՆ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ