01:10 30 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD484.36
  • GBP675.63
  • EUR575.08
  • RUB6.62
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
180 0 0

Զախարովայի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է, սադրանքներ չեն արձանագրվում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Առանձին միջադեպերն օպերատիվ կերպով լուծվում են ադրբեջանցի և հայ գործընկերների հետ փոխգործակցությամբ։ Ռուս խաղաղապահների նկատմամբ սադրիչ գործողություններ չեն արձանագրվում»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է ներդրում ունենալ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման գործում:

«Ինչ վերաբերում է սահմանին, ապա հայ-ադրբեջանական առանձին շրջաններում տիրող իրավիճակը,այստեղ ես ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ մենք ելնում ենք նրանից, որ այն ուղղակիորեն կապված չէ ԼՂՀ կարգավորման հետ և սահմանի միջազգային իրավական ձևակերպման բացակայության հետևանք է։ Ընդհանուր ֆոնն իհարկե խորանում է կողմերի փոխադարձ վստահության պակասի պատճառով»,-ավելացրել է նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մոտ օրերս ռուս զինվորականները կհաստատվեն Գեղարքունիքից մինչև Սյունիք. Գնել Սանոսյան

Ըստ թեմայի

Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին
Ադրբեջանցիներն անասուններին հետ են տվել, բայց ցորենի արտերը չեն թողնում հնձենք. Շադունց
Ի՞նչ կտա ռուս սահմանապահների տեղակայումը սահմանին. Հարությունովը` ստեղծված վիճակի մասին
թեգերը:
Մարիա Զախարովա, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ