23:30 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
18410

Ադրբեջանցի տղամարդը միջազգային հետախուզման մեջ է գտնվել գերմանական Սաարբրյուկեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատի պահանջով:

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ռուսաստանը Գերմանիային է հանձնել Ադրբեջանի քաղաքացուն, որը տեղական իշխանության կողմից մեղադրվում է նռնակի միջոցով մայափորձ անելու մեջ: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլշադ Ազիզովի (որը նաև հայտնի է որպես Ելշադ Գուլամիրզաև) հանձնումը», - նշված է հաղորդագրության մեջ:

Վոլկի խոսքով՝ նա միջազգային հետախուզման մեջ է գտնվել գերմանական Սաարբրյուկեն քաղաքի ոստիկանության կոմիսարիատի պահանջով: Նրան մահափորձ է մեղսագրվում։ 2016 թվականին չարագործը գործի է գցել ձեռքի նռնակը ժամանցային հաստատության մուտքի մոտ, որտեղ այդ ժամանակ մարդիկ էին գտնվում: Նախնական տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել միջէթնիկական բախումների ընթացքում։

Բացի այդ, Վոլկը նշել է, որ 2018 թվականի հունիսին Նիժնի Նովգորոդի Կանավինի շրջանում ոստիկանության աշխատակիցները հասարակական անվտանգության ապահովման շրջանակում 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման ընթացքում Էլշադ Ազիզովին ձերբակալել են երկու կողոպուտի կասկածանքով: Այդ հանցագործությունների կատարման համար Նիժնի Նովգորոդ քաղաքի Մոսկվայի շրջանային դատարանը նրան 3,5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում:

Վոլկը պարզաբանել է, որ պատիժը կրելուց հետո նրան գերմանական կողմին հանձնելու մասին որոշում է կայացվել:

Մոսկվայում սպանել են ադրբեջանցի «օրենքով գողին». կադրերը հայտնվել են համացանցում

Ըստ թեմայի

Ֆրանսիան արտահանձնել է Վրաստանին Թբիլիսիում Մինասյանների ընտանիքի սպանության մեղավորին
Մեծ Բրիտանիան չի արտահանձնի Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին
Միսակ Լազարյանին դեռ չեն արտահանձնի. փաստաբանը պարզաբանել է իրավիճակը
թեգերը:
ադրբեջանցի, Սպանություն, Ռուսաստան, Գերմանիա, արտահանձնում

Գլխավոր թեմաներ