23:37 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
91 0 0

ՌԴ փոխարտգործնախարարի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը ներկա է եղել նաև կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) և կազմակերպության գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիական հարցերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի զարգացմամբ` ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը. Պուտին

Ըստ թեմայի

Սահմանային լարվածությունն ու Ալիևի մոսկովյան այցը փոխկապակցված են. Պողոսյան
Պուտինը կհանդիպի Ալիևի հետ հուլիսի 20-ին. Արցախի թեման՝ ուշադրության կենտրոնում
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
թեգերը:
Ռուսաստան, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), Արցախ

Գլխավոր թեմաներ