10:35 25 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Ռուսաստան
Ստանալ կարճ հղումը
9610

ՄԱԿՍ-2021 սպառազինության ցուցահանդեսում «Ռոստեխ» պետական կորպորացիան առաջարկում է արտասահմանյան գործընկերներին սկզբունքորեն նոր կործանիչ, որը կարող է շրջել համաշխարհային ստանդարտների համակարգն ու «զրոյացնել» Արևմուտքի առաջատար երկրների ավիարդյունաբերության վիճակը:

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Սուխոյ» ընկերության 5-րդ սերնդի թեթև բազմանպատակ կործանիչը խոստանում է ավիասրահի սենսացիան դառնալ։ Ավելի վաղ «Ռոստեխն» առաջին անգամ հետաքրքիր տեսանյութ է հրապարակել ու ցուցադրել է նոր ինքնաթիռի ուրվագծերը, սարքի տարրերը։ Հետաքրքրական է, որ թեթև կործանիչի առաջին ցուցադրական «թիրախը» օտարերկրյա մարտական նավն էր, որը նման էր բրիտանական Defender Էսկադրային ականակրին: Թեթև կործանիչի պրեմիերան տեղի կունենա մերձմոսկովյան Ժուկովսկիում ՄԱԿՍ-2021-ի բացման օրը՝ հուլիսի 19-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական առաջին մեկ շարժիչանի թեթև մարտավարական կործանիչն ունի գերձայնային արագություն, գերմանևրային է, ունի փոքր ռադիոլոկացիոն նկատելիություն։

Սպառազինությունը դասական հրթիռահրետանային է, հրթիռները կարող են տեղակայվել ներքին ստորաբաժանումներում և արտաքին հատվածներում: Հիպերձայնային հրթիռները կարող են խոցել թիրախները մերձավոր տիեզերքում։

Նոր մեքենան հիմնականում ուղղված է արտահանման շուկային, դեմո-հոլովակում նկատելի են Արգենտինայի, Վիետնամի, ԱՄԷ-ի, Հնդկաստանի ներկայացուցիչները: Ռուսաստանը և ԱՄԷ-ն չորս տարի առաջ համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսված է թեթեւ կործանիչի՝ բաց հարթակի մշակում, որտեղ հնարավոր է ցանկացած սերնդի մեքենա իրացնել՝ սկսած 5-րդից:

Հավանաբար հեռանկարում բազմանպատակային միաշարժիչ ինքնաթիռը կհետաքրքրի աշխարհի շատ երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ-ին, որպես բյուջետային այլընտրանք ծանր Սու-57 կործանիչին, էլ չենք խոսում ամերիկյան արտադրության F-35-ին, որը լրիվ «հում» է։ Արտասահմանյան մրցակիցների հետաքրքրությունը սկզբունքորեն նոր «Սուխոյ» մեքենայի նկատմամբ իսկապես հսկայական է, և այն գրգռում է «Ռոստեխի» հատուկ կայքում հրապարակած հաշվիչը, որը հաշվում է «մինչև սենսացիա» մնացած ժամանակը։ Ժուկովսկում ներկա են 65 երկրների ավելի քան 120 պատվիրակություններ։

Լեգենդի ծնունդը

Նորագույն կործանիչի տեխնիկական բնութագրերը լիովին չեն բացահայտվում, սակայն նույնիսկ թեթև ակնարկները մասնագետներին շատ բան են ասում. ցածր նկատելիություն տարբեր միջակայքերում, զգալի մարտական բեռ, խոցման ավիացիոն միջոցների առաջատար համալիր, օդաչուով և անօդաչու տարբերակներ:

Ռուսաստանը կսկսի ԱԹՍ-ներ վաճառել. «բայրաքթարները» պետք է զգուշանա՞ն

Ենթադրվում է, որ զորքերում օդաչուավոր հարվածային ինքնաթիռների ու դրանց անօդաչու կլոնների հայտնվելուց հետո կփոխվեն մարտական ավիացիայի ռազմավարությունն ու մարտավարությունը: Օդաչուավոր կործանիչը գրոհելու է նման կոնֆիգուրացիայով դրոնների խմբի կազմում։

Անօդաչու թռչող սարքերի արհեստական բանականությունը (այստեղ Ռուսաստանը վաղուց առաջ է անցել Արևմուտքից) ուղղություն է նախանշելու, հետախուզություն է վարելու, ծածկելու է օդաչուավոր մեքենան հակառակորդի կործանիչներից ու հակաօդային պաշտպանության միջոցներից: Լրացուցիչ պաշտպանություն կապահովեն նոր սերնդի ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերը։

Մեկ շարժիչով կործանիչները աշխարհում արտադրվող մարտական ինքնաթիռների շարքում փոքրամասնություն են ու նախագծված են այնպես, որ արտադրությունն ավելի էժան լինի, իսկ սպասարկման ու գործառնական ծախսերն ավելի ցածր են, քան երկշարժիչ մեքենաների մոտ: Ակնկալվում է, որ նոր ռուսական կործանիչը կկենտրոնանա արտահանման շուկաների վրա, որտեղ դրա առաջատար մրցակիցները կլինեն ամերիկյան F-35A-ն ու չինական J-10C-ն: «Սուխոյի» հնարավոր ներկրողներ են համարվում Բելառուսը, Եգիպտոսը, Իրանը, Հնդկաստանը:

Արևմուտքը չի հասնի

The Drive մասնագիտացված հրատարակությունը առանձնացնում է ռուսական կոնստրուկտորների հավասարակշռված մոտեցումը ծախսերի ու քիչ տեսանելիության էֆեկտի նկատմամբ. «անտեսանելիության» հիմնական շեշտը դրված է ամենակարեւոր, ճակատային հատվածում։

Military Watch ամսագիրը նշում է, որ ռուսական առեղծվածային օդանավում առկա է կրկնակի պոչային փետուր, որը շատ նման է ամերիկյան F-35-ին, որը նախկինում համարվում էր աշխարհում միակ միաշարժիչ անտեսանելի կործանիչը։ Պարբերականը ենթադրում է, որ նոր ռուսական կործանիչը զգալիորեն կշահի գերմանևրայնության ու գերկրուիզային հնարավորությունների շնորհիվ․ F-35-ն ակնհայտորեն ունի դրա պակասը: Եվ դա փոքր չափի ինքնաթիռ է, շատ ավելի ցածր գործառնական ծախսերով։ Համարվում է, որ նոր «անտեսանելի» ինքնաթիռը կարող է փոխարինել ռուսական Միգ-29-ի ավիապարկը և թույլ կտա ստեղծել արտադրական գծեր՝ ներքին բարձր պահանջարկով ու համեմատաբար ցածր արտադրական ծախսերով:

The National Interest վերլուծական հրատարակությունը համեմատում է նոր «Սուխոյը» (18 տոննա զանգված ու 2 մախ կրեյսերային արագություն) ամերիկյան F-22 սթելս-մեքենաների (20 տոննա եւ 1, 8 մախ) ու F -35-ի (13 տոննա ու 1,6 մախ) հետ: Համեմատությունը ԱՄՆ-ի տեխնոլոգիաների օգտին չէ: Ամերիկացիներն ակնհայտորեն մտահոգված են նորագույն ռուսական միաշարժիչ կործանիչի գերազանցությամբ և՛ մարտական, և՛ կոմերցիոն առումներով։

Ըստ թեմայի

Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն կարող դիմադրել ռուսական Տու-22Մ3–ին. հատուկ խնդիր Սիրիայում
Ռուսական Սու-57-ը կարո՞ղ է ամերիկյան ինքնաթիռներին դուրս մղել զենքի շուկայից
թեգերը:
ռազմական ավիացիա, կործանիչ, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ