00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ հատուկ նշանակության ջոկատը Հայաստանում մշակում է ահաբեկչության դեմ պայքարը

© Sputnik / Asatur YesayantsУчения ОДКБ "Кобальт-2016"
Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջին անգամ Հայաստանում «Բաղրամյան» ուսումնական զորավարժարանում մեկնարկեցին Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ 2016» զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի- Sputnik, Լաուրա Սարգսյան. «Կոբալտ 2016» մարտավարական հատուկ երկօրյա զորավարժություններին, որոնք Հայաստանում անցկացվում են առաջին անգամ, մասնակցում է անձնակազմի ավելի քան 500 անդամ, ներգրավված է շուրջ 20 միավոր հատուկ զրահատեխնիկա, առնվազն չորս «Մի 24» և «Մի 8» մարտական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ։

Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ երկրների, Հայաստանի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները, ինչպես նաև Ռուսաստանի ազգային գվարդիան։

© Sputnik / Asatur Yesayants«Կոբալտ 2016» զորավարժությունը
Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
«Կոբալտ 2016» զորավարժությունը

2010թ.-ին և 2013թ.-ին նման զորավարժություններ են տեղի ունեցել Ռոստովի մարզում, դրանց մասնակցել են Հայաստանի ոստիկանության հատուկ նշանակության ուժերի կազմավորումները։ Զորավարժության անվանումը պատահական չի ընտրվել. Խորհրդային Միության տարիներին Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցել է ՆԳՆ հատուկ ստորաբաժանումը, որը կոչվել է «Կոբալտ»։ Դրանից հետո զորավարժությունները կրում են հենց այդ ստորաբաժանման անունը։

«Զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ մենք դրանք անցկացնում ենք ԶՈՒ ստորաբաժանումների հետ սերտ փոխազդեցությամբ և լուծում ենք մի շարք խնդիրներ, այդ թվում` ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի հարցը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։

Հայաստանում զորավարժություններ անցկացնելու որոշումն ընդունվել է 2015թ.-ին ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Դրանք ուղղված են մարտական պոտենցիալի ամրապնդմանը, հավաքական ուժերի մարտական կարգավորվածությանը` խնդիրները համատեղ լուծելու համար։

«Կոբալտ 2016»-ի առանցքային փուլերից մեկը տարաբնույթ ուժերի, միջոցների և ստորաբաժանումների կառավարման կազմակերպումն է, որոնք ժամանել են մասնակցելու զորավարժություններին»,- նշեց Սեմերիկովը։

© Sputnik / Asatur Yesayants«Կոբալտ 2016» զորավարժությունը
Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
«Կոբալտ 2016» զորավարժությունը

Նա նաև հավելեց, այդ զորավարժությունները կարևոր դեր կունենան ՀԱՊԿ անդամ երկրների ամրապնդման գործում։ Մի շարք պատճառներով, այդ թվում` ֆինանսավորման, զորավարժություններում ներգրավված են միայն օպերատիվ խմբերը։ «Կոբալտ 2016»-ի մոդելը մշակվել է` հաշվի առնելով ժամանակակից իրողությունները։ Կողմերը դիտարկել են ռազմաքաղաքական իրադրությունը, ողջ աշխարհում ահաբեկչության և ահաբեկչական գործունեության զարգացումը։

«Մենք հաշվի ենք առել ահաբեկիչների գործողությունների փորձն ինչպես Սիրիայում, այնպես էլ Կենտրոնական տարածաշրջանում, ռազմաքաղաքական իրավիճակը, որը ստեղծվել է Կովկասյան տարածաշրջանում։ Ստեղծել ենք իրականությանը մոտ իրադրություն»,- ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Զորավարժության արդյունքները կամփոփվեն մայիսի 26-ին։ Իսկ արդյունքները և ապագա ծրագրերը կներկայացվեն հոկտեմբերին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ, որը կանցկացվի Երևանում։

© Sputnik / Asatur Yesayants«Կոբալտ 2016» զորավարժությունը
Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
«Կոբալտ 2016» զորավարժությունը

Զորավարժություններին ներկա են եղել ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի նախարարների տեղակալները, որոնք պատասխանատու են իրավապահ մարմինների հավաքական ուժերի նախապատրաստման համար։

Ինչպես հաղորդեց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, «Կոբալտ 2016» զորավարժություններին հետևում են պաշտպանության նախարարության, Հայաստանի ԱԻՆ ներկայացուցիչները` ռազմական և հատուկ տեխնիկայի ներգրավմամբ։
Մտահաղացման համաձայն` զորավարժությունների ժամանակ կմշակվի մարտական գործողություններ վարելու և հատուկ նշանակության ուժերի հատուկ գործողությունների իրականացման սցենար Արագ արձագանքման հավաքական ուժերի զորքերի հետ փոխգործակցությամբ։

© Sputnik / Asatur Yesayants«Կոբալտ 2016» զորավարժությունը
Учения ОДКБ Кобальт-2016 - Sputnik Արմենիա
«Կոբալտ 2016» զորավարժությունը

Զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Տաջիկստանի ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների ներկայացուցիչները։

 

Լրահոս
0