00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ամենայ Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ
Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Բ
13:23
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:47
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:53
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խրուշչովի փեսայի «ղսմաթով» մեքենան Գյումրիում

© Sputnik / Armenuhi MkhoyanПарад ретроавтомобилей в Гюмри
Парад ретроавтомобилей в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում 104 ռետրո մեքենա կա` տարբեր երկրների ու տարբեր մակնիշի, դրանցից մեկը Խրուշչովի փեսայի մեքենան է, որով մեքենայի ներկայիս գյումրեցի տերը շատ հաճախ հղի կանանց է տեղափոխել ծննդատուն

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Հայաստանի բնակիչները նախընտրում են նոր մեքենաներ, սակայն քիչ չեն նաև հին` ռետրո մեքենաների սիրահարները։ Ընդ որում` վերջինները շատ մեծ հոգատարությամբ են վերաբերվում իրենց մեքենաներին, հպարտանում են դրանցով. չէ՞ որ փողոցում դրանք անպայման ուշադրություն են գրավում։ Նման 104 մեքենա` տարբեր երկրների ու տարբեր մակնիշի, գրանցված է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայում։

© Sputnik / Armenuhi MkhoyanՌետրո մեքենա
Парад ретроавтомобилей в Гюмри - Sputnik Արմենիա
Ռետրո մեքենա

«Անշուշտ, հիմնականում խորհրդային արտադրության մեքենաներ են, բայց կան նաև ամերիկյան, գերմանական, իտալական, նույնիսկ ունենք ավստրալական մեքենա, որն աշխատող ամենահին մեքենան է՝ 1936 թվականի արտադրության»,-նշեց ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանը:

Ֆեդերացիայի կազմում ընդգրկված ամենահին մեքենաներից մեկը 1946 թվականի արտադրության «Զիս 110» մակնիշի մեքենան է: Այն պատրաստվել է Ստալինի պատվերով: Երկար տարիներ Կրեմլում հյուրեր է տեղափոխել, ապա երկար ծառայելուց հետո ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը «դուրս է գրել» այն և նվիրել փեսային, փեսան էլ տարիներ անց վաճառել է: Վաճառված «Զիս 110» մակնիշի մեքենան գնել է գեղանկարիչ Սուրեն Խորենյանի հայրը և Մոսկվայից բերել Երևան: Խորենյանն այդ ժամանակ 14 տարեկան էր:

Մեքենայի հետ կապված շատ պատմություններ կան, բայց իր սիրելի «Սյուզիի», ինչպես պարոն Խորենյանն է փաղաքշորեն անվանում իր մեքենան, ամենաբարի պատմությունները կապում է մարդկային ծնունդների հետ:

«Իր «կյանքի» ընթացքում արդեն 5 հղի կնոջ եմ այս մեքենայով տեղափոխել ծննդատուն՝ 5 էլ տղա են ծնվել: Մի անգամ ուշ ժամի տուն էի գնում, տեսա հարս ու սկեսուր կանգնած են, հարսը վատ էր, հասցրեցի հիվանդանոց՝ տղա ծնվեց: Նույնիսկ մեկ անգամ շտապելու պատճառով հետևիցս 3 «ԳԱԻ» եկավ, բայց ես ասացի` ժամանակ չունեմ` հասկացնելով, որ մեքենայում հղի կին է և շտապել է պետք: Էլի տղա ծնվեց՝ հաղթանդամ տղա է հիմա»,-նշեց Խորենյանը:

Չնայած պատկառելի տարիքին՝ «Սյուզի»-ն դեռ բարեխղճորեն ծառայում է ընտանիքին:

© Sputnik / Armenuhi MkhoyanՍուրեն Խորենյանը «Սյուզիի» հետ
Парад ретроавтомобилей в Гюмри - Sputnik Արմենիա
Սուրեն Խորենյանը «Սյուզիի» հետ

«18 տարի անընդմեջ այս մեքենայով եմ իմ ընտանիքին տարել ծովափ: Շատ հարմար մեքենա է, նույնիսկ երեխաների մանկական օրորոցներն են բացված վիճակում տեղավորվում: Երբ դեռ աղջիկս փոքր էր, հենց այդպես էլ օրորոցը դնում էինք մեքենայի մեջ ու տեղափոխում», —հիշեց նա:

Խոսելով մեքենայի պահելու դժվարությունների մասին` Խորենյանը հաստատեց, որ պահեստամասեր հայթայթելու առումով շատ դժվար է:

«Ոչ մի մաս չի համընկնում ուրիշ մեքենայի հետ, բայց պատրաստված է Ստալինի պատվերով ու այնպես ամուր է պատրաստված, որ մասերը երկար են աշխատում և ուշ-ուշ են փչանում»,- նշեց մեքենայի տերը՝ վստահեցնելով, որ այս դժվարությունները հաշվի առնելով հանդերձ անգամ անհավանական բարձր գին առաջարկելու դեպքում ինքը չի հրաժարվի մեքենայից:

«Ես 14 տարեկան էի, երբ հայրս գնեց, արդեն կես դար մեր ընտանիքի հետ է ու իմ հոբբին է, երբեք ոչ մի վարպետի մոտ չեմ տարել մեքենան, ինքս եմ հետևել ու նորոգել ու չեմ էլ պատրաստվում վաճառել այն»,- հավելեց Խորենյանը:

Գյումրիում ինչպես Խրուշչովի փեսայի, այնպես էլ մյուս ռետրո մեքենաների շքերթ տեղի ունեցավ օրերս` Հայաստանի Ավտոմոբիլային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։

Լրահոս
0