00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նորածին ArmPhone-ի հավակնոտ ապագան

© Sputnik / Asatur YesayantsАрмфон
Армфон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բջջային սարքերի հայկական շուկայում հայտնված ArmPhone-ը բուռն քննարկումների առիթ դարձավ: Հայկական սմարթֆոնը ներկայացրած TSD ընկերության փոխնախագահ Լևոն Գալստյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսել է բջջային սարք ստեղծելու պատճառների, նախադրյալների ու սարքի շուրջ արդեն ուրվագծվող ապագայի մասին

ArmPhone-ը ներկայացրած ընկերությունը շուկա է մտել «Պատրաստված է Հայաստանում» կարգախոսով: Ըստ TSD ընկերության փոխնախագահ Լևոն Գալստյանի՝ խոսքը միայն ArmPhone —ի մասին չէ, այլ հայկական բոլոր արտադրատեսակների՝ լինի դա ժամացույց, թե տեքստիլ արտադրանք:

«Մենք պետք է դուրս գանք կաղապարներից, ազատվենք կարծրատիպերից: Ես ասում եմ, որ հայկական կոշիկն ավելի լավն է, և ես հագնում եմ հայկական կոշիկ, կապում եմ հայկական ժամացույց, արտասահմանցի ընկերներիս էլ ցույց եմ տալիս ու հարցնում՝ ի՞նչ կարծիքի եք: Ամերիկացիներն ասում են «վաու՜», ասում եմ՝ հայկական է»,- հպարտությամբ ասում է Գալստյանը և բոլորին կոչ անում օգտվել հայկական արտադրանքից:

Երբ ArmPhone-ը հայտնվեց վաճառասրահներում, հասարակության մի հատվածը սկսեց թերահավատորեն խոսել սարքի ապագայի մասին, շատերը նույնիսկ հարց տվեցին՝ իսկ մեզ պե՞տք էր հայկական հեռախոս արտադրելն ու ընդհանրապես այդ շուկայում «ոտք գցելը»:

Презентация Армфона - Sputnik Արմենիա
Հարցում. հայերը պատրաստ են ArmPhone գնել

«Թերահավատներին մի բան կասեմ, որ մեր նպատակը ոչ թե բուն հեռախոսն է, այլ տեխնոլոգիական գիտելիքի և ներուժի ստեղծումը: Եթե մենք խոսում ենք կայուն տնտեսության, պաշտպանված երկրի, ազգային անվտանգության խնդիրների մասին, մենք պետք է նաև ինժեներական պատրաստի ներուժ ունենանք»,- ասում է Գալստյանը՝ ընդգծելով, որ հեռահաղորդակցությունը ռազմավարական նշանակություն ունի ցանկացած երկրի գոյության և տնտեսության համար:

Բջջային սարքերի բազմազանության մեջ էլ նորն ու սեփականը ստեղծելը ժամանակի պահանջն է:

«Ես չեմ ուզենա հետ գնալ խորհրդային ժամանակահատված, բայց մի օրինակ բերեմ: Երբ ես փոքր էի, լուսահոգի մայրս ինձ ուղարկում էր խանութ, ասում էր՝ կառնես մի հատ հաց, մի հատ կաթնաշոռ, մի հատ մածուն, որովհետև կար մի տեսակի հաց, մի տեսակի կաթնաշոռ, մի տեսակի մածուն: Ես խանութից գնում էի դրանք ու վերադառնում: Իսկ այսօր մտնում ես սումերմարկետ, այնտեղ 15 տեսակի հաց կա, ինչու՞»,- Գալստյանը հարցն ուղղում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ տեխնոլոգիական բազմազանության մեջ ևս մեկն ավելացնելը հարցականներ է ծնում:

TSD ընկերության փոխնախագահը վստահ է, որ ArmPhone-ը ոչ միայն կբավարարի ներքին շուկան, այլև աշխարհագրությունն ընդլայնելու շնորհիվ ճանաչում կբերի Հայաստանին: Նոր սարքի թողարկմանն արդեն արձագանքել է ոչ միայն հայկական սփյուռքը, այլև՝ տարբեր երկրներ, տարբեր գործարարներ, հեռահաղորդակցական ձեռնարկություններ, որոնք սարքը տեսնելու և իրենց երկրներում թեստավորելու ցանկություն են հայտնել: Ընկերությունն արդեն բանակցություններ է վարում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ:

«Հայաստանն արդեն իր վարկանիշն ուներ ՏՏ ոլորտում, որոշակի դիրք՝ համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա։ Ու ArmPhone-ը ևս մի քայլ է, որպեսզի Հայաստանն ամրագրի իր դիրքն այդ հարթությունում»,- ասում է Գալստանը։

Նրա խոսքով՝ սարքը ճիշտ ժամանակին է ստեղծվել, որովհետև ամեն ինչ արվել է, որ շուկա մտնի պատրաստվածության որոշակի աստիճանով, որպեսզի շարունակությունն էլ անխափան լինի:

Հայկական ռոբոտը շալախո է պարում - Sputnik Արմենիա
Հայկական ռոբոտը շալախո է պարում

Հայկական սմարթֆոն ստեղծած ընկերությունն առայժմ 120 աշխատատեղ ունի, սակայն Գալստյանի խոսքով՝ հույս ունեն, որ սփյուռքից և տեղական շուկայից ակնկալվող աջակությունը կավելացնի աշխատատեղերի քանակը, ու այսօր մեկ հերթափոխի ընթացքում արտադրված 500 սարքի փոխարեն, կկարողանան աշխատել երեք հերթափոխով և օրական 1500 սարք ապահովել:

Բջջային սարքերի շնորհանդեսը կայացավ Երևանում հունիսի 6-ին, այսինքն ArmPhone-ը դեռ մի քանի օրական է, ու վաճառքի լուրջ ծավալների մասին խոսելը վաղ է, սակայն ընկերության փոխնախագահը նշում է, որ իրենց հաշվարկներն ու սպասելիքները փոքր-ինչ հոռետեսական են եղել, քան շուկայի արձագանքը:

Սարքի որակի վերաբերյալ մտահոգիչ հարցերին էլ Գալստյանը պատասխանում է՝ ժամանակը ցույց կտա:

«Եթե ինչ-որ խնդիրներ էլ լինեն, մենք պատրաստ ենք շտկել դրանք»,- վստահեցնում է նա:

TSD ընկերության փոխնախագահ Լևոն Գալստյանը հյուրընկալվել է նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի «ՏԵՏ-Ա-ՏԵՏ» հաղորդաշարին: Հաղորդումը կարող եք ունկնդրել Sputnik Արմենիայի եթերում երեքշաբթի՝ հունիսի 14-ին, ժամը 18:30-ին:

Լրահոս
0