00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ծնողներին կփոխարինեն խոսող գրքերը

© Sputnik / Ani LiparityanЯрмарка-выставка книг "Читающий Ереван"
Ярмарка-выставка книг Читающий Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Զբաղված կամ հոգնած ծնողներն այսուհետ կարող են չմտածել փոքրիկի քնելուց առաջ հեքիաթ կարդալու մասին. Հայաստանում ստեղծվել են «կախարդական» գրքեր, որոնք շատ լավ են կատարում «հեքիաթասացի» դերը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական հրատարակչությունները ընթերցողին զարմացնում են գրքերի բազմազանությամբ ու այդ գրքերը ձևավորելու անհավանական լուծումներով։ Հունիսի 15-ին և 16-ին Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանում «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառ է կազմակերպվել, որի ընթացքում ներկայացվում են վերջերս տպագրված մանկական, հատուկ և գեղարվեստական գրքերը։

Նույն հարթակում են հավաքվել հրատարակչությունները, գրադարաններն ու գրախանութները։ Հրատարակչություններից մեկն իր փոքրիկ ընթերցողների համար պատկերազարդ և ժամանակակից գրքեր է տպագրել, որոնցից մի քանիսը նաև «խոսում են»։

© Sputnik / Ani Liparityan«Ընթերցող Երևան» ցուցահանդես
Ярмарка-выставка книг Читающий Ереван - Sputnik Արմենիա
«Ընթերցող Երևան» ցուցահանդես

Այցելուներին անչափ զարմացնում են հենց «խոսող» գրքերը, որոնց ստեղծվել են փոխարինելու համար այն ծնողներին, որոնք չեն սիրում հեքիաթ պատմել կամ ծուլանում են, կամ պարզապես հեքիաթ պատմելու ժամանակ չեն ունենում։ Ձայնային հնարավորություններով օժտված գիրքը լիովին փոխարինում է նրանց։ Ցուցահանդես են բերվել նաև թատրոն-գրքերն իրենց միջից դուրս եկող հեքիաթային հերոսներով, «խոսող» հայկական այբուբենն ու գրքերի մի շարք այլ տարբերակներ։

Գրքերն ու տաղավարները շատ են, սակայն ուշադրության կենտրոնում մանկական գրքերն են։ GSM Studio հրատարակչության ղեկավար Սմբատ Գյուրջյանը Sputnik Արմենիային պատմեց, թե զարգացնող գրքերը որքան կարևոր են երեխաների համար։

«Այսօր Երևանում կրճատվել է գրախանութների քանակը, և այսպիսի լուրջ հարթակներում նման միջոցառումների անցկացումը պարզապես անհրաժեշտություն է։ Ժամանակակից երեխաներին սև-սպիտակ կամ դասական կազմ ունեցող գրքերով զարմացնել չես կարող, այդ պատճառով մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի գրավենք փոքրիկ ընթերցողի ուշադրությունը», — ասաց Գյուրջյանը։

© Sputnik / Ani Liparityan«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառ
Ярмарка-выставка книг Читающий Ереван - Sputnik Արմենիա
«Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառ

Նրա խոսքով` չափազանց կարևոր է, որ երեխաներն ավելի հաճախ գիրք կարդան և ավելի քիչ ժամանակ անցկացնեն համակարգչի դիմաց։

«Գիրք կարդալու ճգնաժամը ոչ միայն Հայաստանում է, այլև` մյուս երկրներում։ Ամբողջ աշխարհում այսօր տարբեր միջոցներ են փնտրում, որպեսզի երեխաների մոտ գրքի հանդեպ սեր ձևավորեն», — ասաց Sputnik-ի զրուցակիցը։

Ցուցահանդեսի այցելուները կարող են դասական և ժամանակակից գրականության լավագույն նմուշներ ձեռք բերել։ Երկու օր շարունակ ժամը 20։00-ից սկսած քաղաքացիները հնարավորություն կունենան վայելելու գրական համերգ-երեկոն, որին բանաստեղծներ, երգիչներ, երաժիշտներ և ասմունքողներ կմասնակցեն։

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն իր հերթին նշեց, որ ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում կներկայացվեն մի շարք գրքեր երեխաների և մեծահասակների համար, իսկ երեկոյան ընթերցումները հնարավորություն կտան հանրությանը շփվել միմյանց, ինչպես նաև գրքի հեղինակների հետ։

© Sputnik / Ani LiparityanԱրամ Սուքիասյան
Вице-мэр Еревана Арам Сукиасян - Sputnik Արմենիա
Արամ Սուքիասյան

«Ես ուրախ եմ, որ միջոցառմանը մասնակցում են գրախանութներն ու գրադարանները։ Վերջին տարիների ընթացքում 10-12%-ով աճել է գրադարան այցելողների և կարդացողների թիվը։ Սա լուրջ ցուցանիշ է, որին հնարավոր է եղել հասնել գրադարանների վերանորոգման, գրքերի թարմացման շնորհիվ», — ասաց Սուքիասյանը։

Նրա խոսքով` այն օրվանից, երբ Հայաստանը 2012 թվականին Գրքի մայրաքաղաք ճանաչվեց, արվում է ամեն ինչ, որ այդ վարկանիշը պահպանվի ու հայկական գիրքը ներկայացվի միջազգային տարբեր հարթակներում։

 

Լրահոս
0