03:54 26 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.66
  • GBP633.53
  • EUR566.62
  • RUB7.32
Եկեղեցի

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը

© Sputnik / Илья Питалев
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, Երուսաղեմ ուխտի գնալիս հայտնաբերել են երկու հույն իշխաններ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հայ առաքելական եկեղեցին հունիսի 19-ին նշում է Սբ. Աստվածածնի տուփի գյուտի տոնը, հայտնում է Արարատյան հայրապետական թեմի կայքը։

Ավանդության համաձայն` Սբ. Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում:

Տուփը փոխելով իր կրկնօրինակով՝ երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Ս. Աստվածածին եկեղեցում և հաստատում Ս. Աստվածածնի տուփի գյուտի տոնը:

Այս տոնը Հայ Առաքելական Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

Գլխավոր թեմաներ