00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաբաջանյանի դստեր կարծիքով` նման գրառումներ անում են միայն օրենքով գողերի մահարձանների վրա

© Sputnik / Asatur YesayantsОткрытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване
Открытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում զրահատանկային զորքերի մարշալին նվիրված արձանի բացման մասին Լարիսա Բաբաջանյանն իմացել է բարեկամներից։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Համազասպ Բաբաջանյանի դուստր Լարիսան բնակվում է Մոսկվայում: Երևանում իր հոր արձանի բացման արարողությանը մասնակցելու հրավեր չէր ստացել։

Մարշալ Համազասպ Բաբաջանյանի արձանը բացվել է մայիսի 23-ին։ Միջոցառմանը մասնակցել է երկրի բարձրագույն ղեկավարությունը` ՀՀ նախագահի գլխավորությամբ։

«Պաշտոնական հրավեր որևէ մեկից չեմ ստացել. բարեկամից տեղեկացա բացման մասին։ Ոչ ոք չի զանգահարել, ես նույնիսկ Վետերանների խորհրդին մեր ընտանիքի և երկու ակադեմիկոսների անունից երկու հեռագիր եմ ուղարկել, սակայն նրանք էլ կարծես թե նամակը համապատասխան ատյաններին չեն փոխանցել», — ասաց Բաբաջանյանը։

Պատերազմի հերոսի դուստրը կարծում է, որ արձանը կարող էր ավելի «լուրջ» լինել»`մատնանշելով արձանի հետևի կողմում արված այն «անվայելուչ» գրառումը, որտեղ անպարկեշտ կերպով հիշվում է Հիտլերի մայրը։

«Սակայն արձանն արդեն կանգնեցվել է, ի՞նչ կարող ենք անել… Բայց այն, որ նա արձակած համազգեստով է նստած բազկաթոռին, իհարկե, մի քիչ անպարկեշտ է թվում։ Հայրս կոկիկ մարդ էր», — ասաց Բաբաջանյանը:

Герой СССР Ашот Казарьян и маршал Баграмян - Sputnik Արմենիա
Չարդախլու` մարշալ Բաղրամյանի և Սև հովազի հայրենիքը

Նա, այնուամենայնիվ, նշեց, որ շնորհակալ է արձանի տեղադրման համար, թեև առաջին արձագանքը դժգոհությունն էր անվայելուչ գրառումից։

«Նման գրառումներ անում են օրենքով գողերի կամ էստրադային արտիստների գերեզմանաքարերին։ Պետական գործիչների պարագայում նման գրառումներ չեն անում։ Բայց, այնուամենայնիվ, մենք շնորհակալ ենք քանդակագործին և երկրի նախագահին։ Ափսոս, իհարկե, որ մեզ չէին հրավիրել. չէ՞ որ երկու դուստր ունեմ, թոռներ։ Երևի չէին ուզում ավել փող ծախսել», — կատակեց Լարիսա Բաբաջանյանը։

Խոսելով հոր մասին` մարշալի դուստրը նշեց, որ հայրը բազում ասեկոսեների զոհ է դարձել։ Լուրջ պետական մարդ էր նա, բայց որքա~ն թեթևամիտ արարքներ են վերագրել նրան…

«Երբեմն ընտրում են մեկին ու ամեն ինչ բարդում նրա վրա։ Եթե հայրս այդքան թեթևամիտ լիներ, նրան չէին վստահի տանկային զորքերի ղեկավարի պաշտոնը։ Գիտե՞ք, նա ինչպես էր հետևում կարգուկանոնին… ախր շատ իմաստուն և լուրջ մարդ էր։ Աշխատանքից հետո էր միայն կատակում, իսկ գործի մեջ շատ լուրջ էր», — ասաց դուստրը։

Открытие памятника главному маршалу бронетанковых войск Амазаспу Хачатуровичу Бабаджаняну в Ереване - Sputnik Արմենիա
Հիտլերի աթոռին նստած մարշալ Բաբաջանյանը հերոսության օրինակ է այսօրվա քաջերի համար

Նա ընդգծեց, որ Բաբաջանյանը երբեք Թուրքիայում չի եղել (կեղծ լուրերի համաձայն` մի անգամ Օդեսայի ռազմական օկրուգի հրամանատարության ժամանակ` կերուխումից հետո, նա իբր կործանիչով հատել է Թուրքիայի սահմանը և վերադարձել)։

Լարիսան պնդում է, որ անհեթեթ են նաև այն լուրերը, որ իբր Բաբաջանյանին Բուդապեշտի ապստամբությունը ճնշելու ժամանակ բեկորներից ստացված պատռվածքի պատճառով շնչափողի վրա խողովակ էին տեղադրել։ Նրան բարեհաջող վիրահատել էին, և արդեն 17-րդ օրը աշխատանքի էր գնացել։

Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ կազմակերպական բոլոր հարցերով զբաղվում էր Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Համազասպ Բաբաջանյանի մարտական փառավոր ուղու հանգրվաններն ավելի քան 50 ազատագրված գյուղերն ու քաղաքներն են։ Անձնական արիության և զորքերի հմուտ ղեկավարման համար նա արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման։ Շուրջ մեկ տասնամյակ նա ղեկավարեց ԽՍՀՄ զրահատանկային զորքերի ակադեմիան, ապա` երկրի զրահատանկային զորքերը։

Խորհրդային Միության ժողովուրդները ֆաշիզմի ջախջախման և պետության պաշտպանության գործում հսկայական ավանդ ունեցող զորահրամանատարի հիշատակը հավերժացրին` նրա անունով կոչելով փողոցներ։

Լրահոս
0