00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրեցի Շուլին. համեստ հերոսի թերի ուրախությունը

© Sputnik / Armenuhi Mkhoyan Արմենուհի Մխոյան
Արմենուհի Մխոյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմ ծափեր, փողային նվագախումբ անմիջապես քաղաքի մուտքի մոտ. շատերի համար Գյումրիում տիրող տրամադրությունն անհասկանալի էր: Նման տրամադրությամբ Գյումրիում բարձրաստիճան հյուրերին ու գյումրեցի չեմպիոներին են դիմավորում, բայց այս անգամ օրվա հերոսը հայ զինվորն էր։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Իսկական հերոսին տեսնելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցները ճեմասրահ էին դուրս եկել ու ծափերով էին ողջունում ծառայությունից հետո հայրենի քաղաք վերադարձած ավագ սերժանտ Շուլի Հակոբյանին: Թշնամու երեք տանկ խոցած հերոսին բացառիկ խիզախության, արիության, գյումրեցու հայրենասիրական ոգին մարտական գործողությունների ժամանակ լավագույնս դրսևորելու և քաջության համար քաղաքապետը պարգևատրեց Գյումրու «Ոսկե հուշամեդալ»-ով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Շուլի Հակոբյան
Արմենուհի Մխոյան - Sputnik Արմենիա
Շուլի Հակոբյան

Սակայն ոչ միայն այս, այլ նաև երկարատև բաժանումից հետո կրկին տուն վերադառնալու հանգամանքն ասես այնքան էլ չէր ուրախացրել Շուլիին։ Տարիքից շատ ավելի մեծի պահվածքը, զուսպ, տեղին ու գիտակ մարդուն վայել խոսքը, իսկ ամենակարևորը՝ անցած քառօրյայի մասին պատմող աչքերի տխրությունը մատնում էին տղայի ապրումները:

«Ճիշտ է` ծառայության ընթացքում շատ լավ հուշեր կան, բայց հիմա ուրախությունս թերի է. զինակից ընկերներիցս ոմանք չկան: Ծառայության 1 տարի 8 ամիսն ուրիշ է, վերջին ամիսները` այլ: Այս ապրիլյան քառօրյան լավ դաս էր` մարտավարական, ծառայողական, իսկ ամենակարևորը` կյանքի դաս: Այս պահը չեմ վայելում, քանի որ իմ սրտին ցավ կա. շատ ընկերներ եմ կորցրել»,- անկեղծացավ Շուլի Հակոբյանն ու վստահեցրեց` իսկական հերոսներն իր նահատակված ընկերներն են, որովհետև նրանց արածը պարզապես սխրանք է։

ՊԲ Ն զորամասի հակատանկային մարտկոցի 1-ին դասակի 1-ին ֆագոտ հաշվարկի հրամանատար, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը 2016թ. ապրիլի 4-ին N 153 մարտական դիրքում մասնակցել է մարտական գործողությունների, որի ժամանակ մոտ 1200մ հեռավորությունից «Ֆագոտով» հակառակորդի 3 տանկ է խոցել` կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը:

Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում Արցախի հյուսիսում՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողությունները ճնշելիս ավագ սերժանտը հակառակորդի Տ-72 և Տ-80 տանկեր է ոչնչացրել, սակայն համեստաբար նշում է. «Ոչ մի արտառոց բան, պարզապես պարտքս եմ կատարել»:

«Կռիվն այնպիսի բան է, որ եթե դու չխփեցիր, քեզ են խփելու, հետո քո հետևինին, ապա՝ հարազատիդ: Այդ ամենը հասկանալով` բոլորս էլ պատրաստ էինք բարձրանալ խրամատի գլխին ու մարտի դաշտով վազել դեպի թշնամու խրամատ՝ նրանց ոչնչացնելու և հարձակումը հետ մղելու համար: Մենք բոլորս ապացուցեցինք, որ չնայած նրանց 40 տոննանոց զինտեխնիկային, մենք պատրաստ ենք ավելի արդյունավետ մարտ մղել՝ ճիշտ ղեկավարելով մարտը, հակահարված տալ ու հետ մղել: Ցանկացած զինվորի, սպայի, բարձրաստիճան զինվորականի կյանքում, որը եղել է մարտի դաշտում, անշուշտ, շատ բան է փոխվել»,- ասաց Շուլին ու շտապեց տուն, որտեղ նրան սրտի թրթիռով սպասում էր մայրը։

© Sputnik / Armenuhi MkhoyanՇուլի Հակոբյան
Արմենուհի Մխոյան - Sputnik Արմենիա
Շուլի Հակոբյան

Զինվորի հայրը ՝ գյումրեցի արհեստավոր Արմեն Հակոբյանը, չթաքցնելով ուրախությունը, նշեց, որ հպարտանում է որդով:

«Փառք ու պատիվ նաև իմ որդու հետ կանգնած, նահատակված ու այս պահին ծառայության մեջ գտնվող ցանկացած զինվորին,- ասաց նա ու, չցանկանալով խոսել իր այդ օրերի ապրումների մասին, ավելացրեց.- Աստված պահեց իմ որդուն, Շուլին չէ միայն իմ որդին, այս պահին սահմանին կանգնած ցանկացած տղա մեր բոլորի որդիներն են, նրանք են մեր երկիրը պահողը, մենք էլ պետք է մեր զինվորին արժանավայել պահենք»:

Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում դրսևորած բացառիկ խիզախության և անձնական արիության համար Շուլի Հակոբյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է նաև «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:

Լրահոս
0