00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ բժիշկները կօգնեն հաղթահարել թոքերի քաղցկեղը

© Sputnik / Asatur YesayantsОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թոքերի քաղցկեղը կարելի է բուժել, եթե ախտորոշվել է վաղ փուլում: Օգոստոսի առաջին օրերին բոլոր ցանկացողները կարող են անվճար հետազոտություն անցնել Հայաստանում:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանում, ինչպես նաև ողջ աշխարհում, բժիշկները մեծ ուշադրություն են դարձնում քաղցկեղային հիվանդություններին:

Օգոստոսի 1-3-ը Հայաստանում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Հակաքաղցկեղային հայկական լիգայի» նախաձեռնությամբ կանցկացվեն Թոքերի քաղցկեղի կանխարգելման օրեր, որի շրջանակում ռիսկային խմբում ընդգրկված մարդիկ կարող են քաղցկեղի ժամանակին և այլ պաթոլոգիաների հայտնաբերման նպատակով կրծքավանդակի օրգանների անճար ռենտգեն անցնել:

Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Քաղցկեղի հետազոտությունը Հայաստանում տասնապատիկ էժան է

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և «Հակաքաղցկեղային հայկական լիգայի» տվյալներով՝ ռիսկային խմբի մեջ մտնում են 50-65 տարեկան մարդիկ, ծխողները (հատկապես նրանք, որոնք օրական ծխում են մեկ տուփ և ավելի), քրոնիկ հազ ունեցող մարդիկ:

Վիճակագրություն

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանը և «Հակաքաղցկեղային հայկական լիգայի» ղեկավար Գրիգոր Բադալյանը նշում են, որ 2015թ-ին Հայաստանում արձանագրվել է թոքերի քաղցկեղի հիվանդության 1353 նոր դեպք: Միաժամանակ վերջին 5 տարվա ընթացքում այդ հիվանդությունը հայտնաբերվել 6180 այցելուի մոտ է, իսկ դա փոքր թիվ չէ Հայաստանի համար:
Բժիշկները նշում են, որ Հայաստանում տարեցտարի աճում է թոքի քաղցկեղով հիվանդների թիվը: Այսպես, 2013թ-ին այդ թիվը կազմել է 1138, 2014թ-ին՝ 1246, 2015-ին՝ 1353:

Վիճակագրական համաշխարհային տվյալները նույնպես ցավալի են: Աշխարհում նոր դեպքերի թիվն է 1,82 մլն մարդ, մահվան դեպքերը՝ 1,59 մլն:

Ազգի առողջության գրավականը

Բոլոր ցանկացողների համար ռենտգենագրական զննումներ կկազմակերպվեն օգոստոսի 2-ին և 3-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Նաիրի» և «Սլավմեդ» բժշկական կենտրոններում՝ ժամը 9-ից 16-ը: Եթե ռենտգենը հայտնաբերի որևէ պաթոլոգիա, մասնագետները կհուշեն որտեղ է պետք դիմել հետագա ախտորոշման և բուժման համար:

Օգոստոսի 2-3-ը թոքերի անվճար ռենտգեն անցնելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել (մինչև օգոստոսի 1-ի աշխատանքային օրվա ավարտը), զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 287120, 091 525861: Մասնագետները հավելել են, որ թոքերի ռենտգենը կլինի անվճար:

Թոքերի «համաշխարհային» քաղցկեղը

Թոքերի քաղցկեղով հիվանդացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ամենացածր՝ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում:

Сусанна Серобян  с детьми - Sputnik Արմենիա
Եռյակ տղաների մայրը քաղցկեղին հաղթած Սուսաննա Սերոբյանն է

Ողջ աշխարհում թոքերի քաղցկեղը չարորակ նորագոյացությունների հետևանքով մահվան ամենահաճախակի պատճառներից է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ:

Այսօր այդ հիվանդությունից մահացությունը կազմում է հիվանդների թվի 85 տոկոսը: Գլխավոր պատճառը հիվանդությունն ուշ փուլում բացահայտելն է:
Մասնագետների խոսքով՝ ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելումն ավելի հեշտ է, քան դրանց բուժումը: Ինչպես նշում են հայ բժիշկները, պետք է ընդամենն ազատվել վնասակար սովորույթից, կամք դրսևորել և թողնել ծխելը, չէ՞ որ այդ հիվանդության դեպքերի ճնշող մեծամասնությունն անմիջականորեն կապված է ծխելու հետ:

Լրահոս
0