00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Թանկյանն արյունահեղությունը դադարեցնելու կոչ է անում

© FB profile Серж Танкян
Серж Танкян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ երգիչ Սերժ Թանկյանը Երևանում ծավալված իրադարձությունների վերաբերյալ գրառում է արել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հուլիսի 31-ին արված գրառումը Սերժ Թանկյանը սկսել է այսպես. «Մտքեր Հայաստանում դիմակայության և դրա հետ կապված քաղաքական խութերի մասին»։

Նա նշել է, որ մարդկանց մեծ մասն ամբողջ աշխարհում շփոթված է, թե ինչու ոստիկանական գնդի գրավումը Հայաստանի հասարակության մի հատվածի և իշխանությունների միջև անդառնալի պառակտման հանգեցրեց։

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը - Sputnik Արմենիա
Խորենացի դարձած Բաղրամյանը

Նրա խոսքով՝ անվերջանալի համակարգված կոռուպցիան, դատական անհավասարությունը, ոստիկանության դաժանությունները, ընտրությունների կեղծումը, արտաքին ինտերվենցիան, տնտեսական հնարավորությունների բացակայությունը հանգեցրել են հայաթափման և դարձել են վառոդի տակառ, որի վրդովմունքն ուղղված է իշխող կառավարության և նախագահ Սերժ Սարգսյանի դեմ։

«Միայն անպատասխանատու, անհավասար ծրագրերը և կառավարության ռեակցիան կարող են հեղափոխություն ստեղծել Հայաստանում։ Նշանակում է, որ մենք պետք է նպաստենք երկրում քաղաքացիական հասարակության հետագա ամրապնդմանը և մեծացնենք ջանքերը առաջիկա ընտրությունների դիտարկման հարցում՝ ամբողջական թափանցիկությամբ և միջազգային լրատվամիջոցների ներկայությամբ»,- գրել է Թանկյանը։

Նրա խոսքով՝ նախկինում բողոքի ցույցների ժամանակ հասկացանք մի բան, թե ինչպես են գերտերությունները շահագրգռված այդ ակցիաներն օգտագործել որպես քաղաքական գործիք՝ սեփական շահերի համար։ Մեզ պետք է դիվանագիտորեն հեռանալ միաբևեռ աշխարհաքաղաքականությունից և տեսնել այն ամենը, ինչը բխում է մեր հայրենիքի շահերից։

Թանկյանի կարծիքով՝ հայկական սփյուռքը պետք է կազմակերպվի ու դառնա «զսպումների ու հակակշիռների» համակարգ, որի կարիքը երկիրը շատ ունի։

«Մենք այլես չենք կարող հույս դնել «փրկիչ» առաջնորդի կամ նախագահի վրա։ Մենք չպետք է բան պահանջել դեմագոգներից ու կուռքերից։ Մեր կամքը և ապագա քննարկումները պետք է տեղի ունենան հայ ժողովրդի հետ` հանրային ֆորումների միջոցով, որը տանում է իրական ժողովրդավարության»,- ասել է նա։

Երգիչն անդրադարձել է նաև լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին:

«Մենք Էրդողանի Թուրքիայում չենք. լրագրողների նկատմամբ բռնություն ու բանտարկություններ չպետք է հանդուրժել։ Մեր մշակւթային ժառանգության մեջ է խոսել բաց ու բարձրաձայն, և մենք վաստակել ենք դա 600 տարվա օսմանյան լծից հետո։ Լրագրողների դեմ բռնությունը թուլության նշան է կառավարության կողմից ցանկացած երկրում»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետը պետք է հրաժարական տան:

Полиция производит задержания на улице Хоренаци - Sputnik Արմենիա
Բախում ցուցարարների և ոստիկաններ միջև. տուժել են նաև լրագրողներ

«Ոչ մի բռնություն. որքան էլ ժողովուրդը զայրացած լինի, չպետք է բռնության ալիք բարձրացնի ոստիկանության ներկայացուցչի կամ որևէ մեկի նկատմամբ: Այդ սպաների մեծ մասը մեր որդիներն ու դուստրերն են և ավելի շատ մեղավոր չեն անարդարությանն անձնապես ենթարկվելու համար, քան մենք ինքներս, նույնիսկ եթե նրանք հետևում են կառավարության հրամաններին։ Ոչ ոք արժանի չէ բռնության։  90 տոկոս գրագիտության պայմաններում երկիրը չպետք է ամբոխի իշխանություն ունենա»,- գրել է երգիչը։

Թանկյանի կարծիքով՝ Հայաստանի նախագահն ու ղեկավարությունը պետք է առաջնորդություն դրսևորեն և անհապաղ թուլացնեն լարվածությունը՝ գնալով զիջումների։

«Ամենակարևորն այն է, որ պետք է հենց հիմա դադարեցնել արյունահեղությունը Երևանի փողոցներում»,-եզրափակել է նա։

Լրահոս
0