10:05 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Բողոքի երթ

Ազատության հրապարակի հանրահավաքը կրկին երթի վերածվեց

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները հավաքի ժամանակ տեղեկացան, որ «Սասնա ծռեր» խմբի բոլոր անդամները ձերբակալվել են:

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Այսօր մեկնարկած հանրահավաքը, ավանդույթի համաձայն, վերածվեց երթի: Ցուցարարներն անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով և վանկարկում՝ «Սասնա ծռեր», «Միացում», «Մենք ենք տերը մեր երկրի»:

Նշենք, որ քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ «Սասնա ծռերի» բոլոր անդամները վայր են դրել զենքը և հանձնվել իշխանությանը:

ԱԱԾ-ն իր հայտարարության մեջ օգտագործել է «ահաբեկիչ» բառը:

«Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է»,- նշված է ԱԱԾ-ի հայտարարության մեջ:

Գլխավոր թեմաներ