00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ երեխաները կան, իմ կողքին են. հաշմանդամ երեխաների մայրը երջանիկ է իր զավակներով

Հաշմանդամ երեխաների մայրը երջանիկ է իր զավակներով
Հաշմանդամ երեխաների մայրը երջանիկ է իր զավակներով - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հաշմանդամ երեխան դատավճիռ չէ: Մայրական սերը կարող է հրաշքներ գործել: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում իր երեխաների ձեռքբերումներով է հպարտանում երկու հաշմանդամ երեխաների մայր Մարի Մարտիոսյանը:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. «Երբ աղջիկս ծնվեց, և ասացին, որ նա չի ապրելու, ինձ համար դա պարզապես ցնցում էր: Չէի հեռանում հիվանդանոցից, մինչև համոզվեցին, որ ես համառ եմ ու ասացին` մնացեք այստեղ, ինքներդ տեսեք, թե ինչ կլինի»,- Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմում է Մարի Մարտիոսյանը:

Մեկ ամիս անց մանկական ուղեղի կաթվածով ծնված դստերը վերցրել է հիվանդանոցից ու տուն եկել` այդ ժամանակ դեռևս չիմանալով նրա ախտորոշումը: Մի քանի տարբեր բժիշկների դիմելուց հետո է միայն պարզվել, որ երեխան բնածին հաշմանդամ է:

«Մեզ համար սարսափելի լուր էր։ Երևի առաջին գիշերն իմ մազերը սպիտակեցին, որովհետև ես չէի պատկերացնում` ինչ է դա։ Ես լսել էի այդ հիվանդության մասին ու գիտեի, որ դա ճակատագրական վճիռ է, բայց բժիշկները հանգստացրին, ասացին, որ բուժվում է, պետք է պարզապես հետևողական լինենք»։

Մինչ ծնողները զբաղված էին դստեր բուժումներով, ընտանիքում ծնվեց երկրորդ երեխան` որդին` դարձյալ դատավճիռ թվացող ախտորոշմամբ:
«Նրա ախտանիշն էլ չէր երևում ի սկզբանե, քանի որ աուտիզմը ի հայտ է գալիս երեք —չորս տարեկանում: Սա երկրորդ հարվածն էր մեր ընտանիքն։ Երկու երեխա, երկուսն էլ նման ծայրահեղ համախտանիշներով»,- ասում է երկու հաշմանդամ երեխաների մայրը, ապա միայն մորը հատուկ սիրով ավելացնում.

«Բայց փառք Աստծուն, որ իմ երեխաները կան, իմ կողքին են, և մենք միասին փորձում ենք հաղթահարել դժվարութունները: Մենք չենք բողոքում մեր իրավիճակից։ Իմ երկու երեխան էլ ունեն լավագույն ցուցանիշները և զարգանում են լիարժեք միջավայրում։ Մենք պայքարում ենք դրա համար»։
Երեխաները ծայրահեղ համախտանիշներին զուգահեռ նաև ծայրահեղ ընդունակություններ ունեն։

Армянский драм - Sputnik Արմենիա
Բարեգործությունից մինչև անբարոյականություն. հիվանդ երեխայի անունը շահարկելու սահմանը

«Տղաս դրսևորում է իր ընդունակությունները ծրագրավորման ոլորտում։ Այս տարվա հունվարին նա 13 տարեկանում առաջին տեղը զբաղեցրեց Հայաստանում անցկացվող լավագույն համակարգչային խաղ ստեղծող ծրագրավորման մրցույթում, այցելում է Թումո կենտրոն, զբաղվում է ձյուդոյով, գրքեր է գրում, երաժշտություն է ստեղծում, բայց չի թողնում, որ դրանք որևէ մեկն ունկնդրի։ Ձայնագրում է ու պահում։ Մեզ նույնիսկ առաջարկել էին այդ գրքերը տպագրել՝ որպես աուտիստ երեխայի ստեղծագործություններ: Փայտից շատ գեղեցիկ նմուշներ է պատրաստում, բայց դրանք նույնպես ծածուկ է պահում»,- միայն մորը հատուկ հպարտությամբ պատմում է Մարի Մարտիրոսյանը։

Դուստրը ևս երաժշտական ընդունակություններ ունի, կատարյալ լսողություն: Երեխան կարող է լսել Բախի ստեղծագործությունները և դրանք նոտա առ նոտա ասել: Հաճախում է երաժշտական դպրոց` դաշնամուրի և վոկալի դասընթացների: Հետագայում որոշել է ընդդունվել երգարվեստի ուսումնարան:

«Ով լսում է նրա ձայնը, ասում է` հիանալի մեցոսոպրանո է, կարող է շարունակել հոգևոր երաժշտության բնագավառում: Բացի այդ, խաղում է թատրոնում, ժամանակին զբաղվում էր կարպետագործությամբ, ասումունքում է և 2013 —ին Հայաստանում, «Արեգ» մրցանակաբախության ժամանակ լավագույն բազմագիտակ բալիկ է ճանաչվել»,- դստեր հաջողություններն է ներկայացնում մայրը:

Մոր նման վերաբերմունքն իր` ի ծնե առողջական խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ, Մարին բացատրվում է մայրական բնազդով` միաժամանակ պատմելով, որ ամուսինը երկար ժամանակ չէր կարողանում հաշտվել բժիշկների ախտորոշումների հետ:

«Մինչև այսօր էլ նա հերքում է այդ փաստը։ Ու դա բերում է որոշակի խնդիրների, որովհետև հայ տղամարդը ավելի պահանջկոտ է տղային տղամարդ մեծացնելու հարցում։ Իսկ ինձ համար ավելի կարևոր է, որ իմ տղան առաջին հերթին մարդ մեծանա։ Հոր վերաբերմունքը չեմ կարող ասել` ինչքանով էր ռեալ։ Մինչ երեխաներ ունենալը ես երկար ժամանակ աշխատել եմ մանկատանը, և մեզ մոտ կային երեխաներ, որոնք ունեին նման համախտանիշներ, ես հասկանում էի, որ դա ոչ մեկ տարվա, ոչ էլ տասնյակ տարիների հարց չէ։ Իմ աղջիկը 15 տարի սայլակով է շրջել, իսկ հիմա արդեն հրաժարվել է սայլակից»,- պատմում է կինը։

Հոգեբան Նարինե Պողոսյանը հոր կողմից փաստերը մերժելու երևույթը ինքնապաշտպանություն է համարում:

«Քանի որ տղամարդու համար ավելի կարևոր է սերնդաշարունակման խնդիրը, տղամադրիկ շատ ավելի բուռն են արձագանքում այն փաստին, որ իրենց որպես սերմնացանի կարող են նայել բացասաբար, կարող են քննադատել։ Դա անլիարժեքության, սեփական հնարավորւթյունների թերագնահատման, չկայացած լինելու լուրջ հրամայական է։ Չափազանց կարևոր է նաև անսպասելիության գործոնը` որպես սթրեսի բնորոշում։ Եթե ժամանակին ախտորոշվում է հիվանդությունը, և ծնողներին նախապատրաստում են, բավականաչափ հեշտ է լինում հաղթահարել այդ փուլերը»,- նշում է մասնագետը` հավելելով, որ շատ ընտանիքներից հայրերը նման դեպքում ուղղակի փախչում են: Մարիի ամուսինը ևս ընտրել է խնդիրներից փախչելու ճանապարհը, թողել է ընտանիքն ու հեռացել: Բայց կյանքի այս հարվածն էլ չի ընկճել Մարիին:

«Ես իմ մասին չեմ մտածում բացարձակ։ Մենք երեքով իրար զոհաբերելով, իրար օգնելով ապրում ենք, մեծանում ու մեծ արդյունքների հասնում»,-ասում է նա:

Մարին կյանքի բարդություններին դիմակայելու սեփական բանաձևն ունի, որը ձևակերպվում է ընդամենը երկու բառով՝ մայրական սեր:

Լրահոս
0