00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսիկ Կուլի լեգենդը. ի՞նչ են թաքցրել հայ վանականները լճի հատակում

© Sputnik / Владислав Ушаков / Անցնել մեդիապահոցОзеро Иссык-Куль
Озеро Иссык-Куль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավանդույթի համաձայն` Իսիկ Կուլ լճի մոտ ապրող հայ վանականները մոնղոլների արշավանքների պատճառով լճում են թաքցրել Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոսի մասունքները, ինչպես նաև մեծ քանակությամբ ոսկի և արծաթ։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Ղրղըզական Իսիկ Կուլ լճի (թարգմանվում է որպես «տաք լիճ») հետ կապված շատ գաղտնիքներ ու լեգենդներ են հյուսվել, ու, չնայած աշխարհագրական դիրքին, (Կովկասից հեռու) որքան էլ զարմանալի թվա` լեգենդներից մեկն էլ հայերի հետ է կապված։

Գրիգորևյան կիրճի ճանապարհին (Իսիկ Կուլի ամենագեղատեսիլ և գեղեցիկ վայրերից մեկը) էքսկուրսավարն իսկույն հիշում է այդ լեգենդը, երբ իմանում է, որ ունկնդիրների շարքում նաև հայեր կան։

«Ձեզ կհետաքրքրի, դուք գիտե՞ք հայկական վանքի և Սուրբ Մատթեոսի մասին լեգենդը», — հարցնում է Էլմիրան։

Լեգենդի համաձայն` հենց Ղրղըզստանում, Իսիկ Կուլ լճում է գտնվում քրիստոնեության մեծագույն սրբություններից մեկը` Քրիստոսի աշակերտներից մեկի` Սուրբ Մատթեոս առաքյալի մասունքներով տապանը։ Լեգենդը հիմնվում է 1375թ-ի այսպես կոչված աշխարհի Կատալոնական քարտեզի վրա (պատրաստել է այդ ժամանակ հայտնի քարտեզագիր Աբրահամ Կրեսկուսը), որտեղ նշված է վանքը։

Քարտեզի վրա գրություն կա. «Վայր, որը կոչվում է Իսիկոլ։ Այդտեղ է գտնվում հայ եղբայրների վանքը, որտեղ պահվում է Սուրբ Մատթեոսի մարմինը»։

Ավանդույթի համաձայն` Սուրբ Մատթեոս առաքյալը տանջամահ է եղել հեթանոսների կողմից Սիրիայում Քրիստոսի քարոզչության համար, հենց այստեղ էլ պահպանվել են նրա մասունքները։ Իսկ երբ Հռոմի Դեկիոս կայսրը (249-251) սկսել է հալածել քրիստոնյաներին Հռոմեական կայսրության գրաված բոլոր երկրներում, ապա հավատացյալները, վախենալով մասունքների անարգումից, դրանք տեղափոխել են Միջին Ասիա։

Ըստ ավանդույթի` նեստորիան վանականները (նրանց Բյուզանդիայում հալածել են որպես հերետիկոսներ), որոնք թաքցրել են Սուրբ Մատթեոսի մասունքները, իմանալով մոտեցող մոնղոլական արշավանքի մասին, 200 բեռնակիր ուղտերից կազմված քարավանը բեռնել են ոսկով, արծաթով և թանկարժեք քարերով, Իսիկ Կուլի հյուսիսային ափով շարժվել են դեպի Չինաստան, սակայն ճանապարհին իմացել են, որ ջոկատներից մեկն արդեն փակել է ճանապարհը։

Հայկական վանքը մոտ է եղել, և նրանք դիմել են վանքի սպասավորներին, հետո ափում կամ լճի հատակում թաքցրել են գանձերի մի մասը։

© Sputnik / Борис Приходько / Անցնել մեդիապահոցԻսիկ Կուլ
Озеро Иссык-Куль в Киргизии - Sputnik Արմենիա
Իսիկ Կուլ
Իսիկ Կուլ

Առավոտյան քարավանը շարժվել է դեպի սարեր և թաքնվել քարանձավի մոտ, որի մեջ լցվել է լեռնային գետը։ Գետի ջրերը ժամանակավորապես պահել են և մնացած գանձերը թաքցրել են քարանձավում` փակելով քարե սալիկներով։ Դրանցից մեկի վրա խաչ են պատկերել և ծածկել հողի շերտով։ Հետո գետը կրկին հոսել է իր հունով։

XIX կեսին անվանի ռուս գիտնական Սեմյոնով Տյան Շանսկին ուղևորվել է Թուրքեստանը հետազոտելու։ Նա Իսիկ Կուլի ափին վանքի հետքեր չի գտել, բայց ենթադրել է, որ այն կարող էր գոյություն ունենալ Իսիկ Կուլի Կուրմենտինյան ծովածոցի շրջանում և ավելի ուշ անցել է ջրի տակ։

20-րդ դարի սկզբին գտել են թաքցրած գանձի քարտեզը, սակայն պեղումներին խանգարել է Թուրքիստական ապստամբությունը։ Երկրորդ անգամ այն երևան է եկել խորհրդային շրջանում` 20-ական թթ-ին։ Այն ցուցադրել են տեղի երկրաբանական վարչությունում և նույնիսկ պեղումների արտոնագիր ստացել։ Քարանձավում, որը քարտեզի վրա նշված է եղել խաչով, հնագետները գտել են ոսկե մուրճ և հանձնել են իշխանություններին։ Դրանից հետ ոչ մի տեղեկություն չկա, իսկ մուրճը, էքսկուրսավարի խոսքով, անհետացել է…

Իտալացիները պնդում են, որ առաքյալի մասունքները դեռ մ.թ. 1-ին դարում հայտնվել են Ապենինյան թերակղզում և հիմա իբր գտնվում են Սալերնո քաղաքի Սան Մատեո տաճարում։ Գերմանական Տրիրում նույնպես համոզված են, որ սբ. Մատթեոսի մասունքները գոյություն ունեն, որտեղ կա Սուրբ Մատթեոսի աբբայություն։

Գիտնականների մեկնաբանությունները քարտեզի իսկության և Իսիկ Կուլում սբ. Մատթեոսի մասունքները գտնելու հնարավորությունները շատ տարբեր են, սակայն լեգենդի վերաբերյալ լուրջ վերաբերմունքի մասին են խոսում բազմաթիվ գիտարշավները, հետազոտությունները և պեղումները։

Այդ հիպոթեզի պաշտոնական հաստատում առայժմ չկա հավաստի փաստերի բացակայության պատճառով, սակայն գիտնականներն ու հետազոտողները հուսով են, որ ամեն դեպքում կգտնեն դրանք, ինչպես և տարբեր դարաշրջանների քաղաքների ավերակները։

Իսկ առայժմ գոյություն ունեն տարբեր ենթադրություններ հայերին պատկանած քարանձավի մասին, որը որոշ գիտնականների կարծիքով վանք է (շինարարության որակը խոսում է հօգուտ հայկական ծագման)։ Սակայն Ղրղըզստանի գիտությունների ակադեմիան և շատ գիտնականներ լիահույս են, որ «սուրբ լճի» հատակում կգտնեն սբ. Մատթեոսի մասունքները և վանքի հետքերը։

Եթե անգամ այս պատմությունը պարզապես լեգենդ է, որը մեծացնում է զբոսաշրջիկների հետաքրքրությունը լճի նկատմամբ, միևնույն է` շատ գեղեցիկ պատմություն է։ Եթե նույնիսկ չգտնեն այդ ավանդույթի հնագիտական հաստատումները, հավատացողների համար այն ճշմարտություն էլ կմնա։

Ինչ վերաբերում է Իսիկ Կուլի ափերին հայերի ներկայությանը, ապա դա իրականություն է։ Ապացույցը մեծ և գեղեցիկ զբոսաշրջային քաղաքն է լճի ափին, որի տերը մեր հայրենակիցն է։

Այնպես որ, հայերը շարունակում են վայելել գեղեցկությունը և «ոսկե ձկնիկ բռնել» լեգենդներով հարուստ լճի ափերին…

Լրահոս
0