00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սանկտ Պետերբուրգից Հայաստան են վերադառնում միայն արձակուրդ անցկացնելու համար

© Sputnik / Nelli Danielyan Члены армянской общины в Санкт-Петербурге
Члены армянской общины в Санкт-Петербурге - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտավոր հաշվարկներով` Սանկտ Պետերբուրգում շուրջ 100 000 հայ է ապրում, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել է ԽՍՀՄ–ի փլուզումից հետո: Արտագաղթն այսօր էլ է շարունակվում, բայց կան նաև վերադարձի մասին մտածողներ:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Նելլի Դանիելյան. Արմեն Քոչարյանը Խորհրդային Միության փլուզումից հետո աշխատել է Երևան-Սանկտ Պետերբուրգ ավիափոխադրումներ իրականացնող առաջին մասնավոր ընկերությունում: Նա Սանկտ Պետերբուրգ է տեղափոխվել 1993թ-ին և ասում է, որ Հայաստանն ու հայրենի Երևանն այնքան է օտարացել, որ այլևս վերադառնալ չի ցանկանում: Մյուս կողմից գրավում է հայրենիքից դուրս գտած ավելի ապահով կյանքը:

«Երևանում մարդիկ չեն կարողանում իրենց սեփական տան կոմունալները մուծել, իսկ այստեղ տուն են վարձում և ապրում են, այսինքն՝ մարդը կարողանում է այնքան աշխատել, որ և՛ տուն վարձի, և՛ սնվի, և՛ տրանսպորտից օգտվի: Նշանակում է` դա արդեն առաջխաղացում է դեպի ավելի հեշտ ու ավելի ապահով կյանք», — ասում է մեր զրուցակիցը:

Որպես ավիաոլորտի մասնագետ` Արմեն Քոչարյանը Հայաստանից Սանկտ Պետերբուրգ արտագաղթելու սեփական դիտարկումն է արել:

«Կարող եմ ասել` Հայաստանից եկողների և վերադարձողների տոկոսային հարաբերությունը 100/40-ի է: Եթե հարյուրը գալիս են, նրանցից միայն 40 տոկոսն է վերադառնում: Իսկ որ ասում են, թե իբր ամռանը վերադառնում են, դա այստեղ մշտական ապրողներն են, արձակուրդներին գնում են իրենց հարազատներին տեսնելու, բայց օգոստոսի վերջին հետ են գալիս»,- ասում է նա:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Հայաստանից արտագաղթածների հստակ ցուցանիշ չկա, բայց մոտավոր հաշվարկներով Սանկտ Պետերբուրգ քաղաքում և մարզում շուրջ 100 000 հայ է ապրում:

Կարեն Մկրտչյանի խոսքով` հստակ հայտնի է միայն ՌԴ քաղաքացիություն ունեցողների թիվը, որը չի գերազանցում 50 000-ը:

© Sputnik / Nelli Danielyan Կարեն Մկրտչյան
Руководитель армянской общины в Санкт-Петербурге Карен Мкртчян - Sputnik Արմենիա
Կարեն Մկրտչյան

Ինչ վերաբերում է ներգաղթողներին, համայնքի ղեկավարի խոսքով` դրանց թիվն այսօր այլևս չի ավելանում, բայց և նվազելու միտում էլ չունի:

«Ես շատ կցանկանայի, որ գնալով այդ թիվը նվազեր, բայց դա երազանքի պես մի բան է, բայց բարեբախտաբար, չի էլ ավելանում: Կարծում եմ` Սանկտ Պետերբուրգ այդպիսի հոսք չկա և չի էլ եղել: Իրականում, ինչ ԽՍՀՄ փլուզումից եղավ, ով եկավ, եկավ»,- ասաց համայնքի ղեկավարը:

Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սարգիս քահանա Չոփուրյանը ևս մտահոգված է արտագաղթով: Հատկապես, երբ դրա հիմքում սոցիալական խնդիրներն են:

«Սկզբում գալիս են, աշխատում են, և եթե իրենք իրենց տեսնում են այս քաղաքում, ապա, որոշ ժամանակ անց կանչում են նաև իրենց ընտանիքներին, հարազատներին և փորձում են այստեղ արմատներ ձգել»,- ասում է Տեր Սարգիսը:

Սանկտ Պետերբուրգում մեզ հանդիպած միակ հայաստանցին, որը միանշանակ որոշել է վերադառնալ Հայաստան, Էմմա Մուրադյան է: Նա ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան, որից հետո փոխանակման ծրագրով ուսումը շարունակել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայի բաժում:

3 տարի Սանկտ Պետերբուրգում ապրելով` Էմման մտադիր է թեկնածուական թեզը պաշտպանելուց հետո վերադառնալ Հայաստան և վստահեցնում է, որ իր պես մտածող երիտասարդներ շատ կան իր ընկերների շարքում:

Հայաստանի գիտաշխատողի ցածր աշխատավարձը Էմմային այնքան էլ չի վախեցնում: Նա վստահ է, որ ցանկության դեպքում աշխատասիրության ու նոր գաղափարների շնորհիվ ապահով կյանք կարելի է ստեղծել նաև սեփական երկրում:

Լրահոս
0