00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
17:47
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլարը` երեխաներին

© Ed WilliamsАврора Прайс
Аврора Прайс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ավրորա» մրցանակի նվիրատվությամբ աշխարհի չորս երկրներում ֆինանսավորվելու են փախստական երեխաների և որբերի աջակցության մի քանի նախագծեր։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. «Ավրորա» անդրանիկ մրցանակի 1 միլիոն դոլարի նվիրատվությունն ուղղվելու է Ռուանդայում, Եթովպիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Բրազիլիայում իրականացվող նախագծերին, հայտնում են IDEA հիմնադրամից։

Նշված գումարը տրամադրվելու է մանկական աղքատության դեմ պայքարին և փախստական երեխաներին ու որբերին ցուցաբերվող աջակցությանը։

«Ավրորա» մրցանակի դափնեկիր, Բուրունդիի REMA հիվանդանոցի և Խաղաղության տան (Maison Shalom) հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն այս տարի ստացավ 100,000 ԱՄՆ դոլարի պարգև և առավել ազդեցություն գործելու հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն գործի մղած և ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Բարանկիցեն ընտրեց իր գործընկերներին՝ «Բրիդերլեխ Դելեն» (Լյուքսեմբուրգ), «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամներին, որոնք իրենց հերթին այսօր հայտարարեցին այն նախագծերի անունները, որոնց կուղղվի մրցանակի ֆինանսական աջակցությունը։

««Ավրորա» մրցանակը յուրահատուկ է նրանով, որ հնարավորություն է տալիս ինձ կիսել պարգևը՝ ինձ շատ հուզող հիմնահարցերի լուծման համար։ Մրցանակի միջոցով մենք կարող ենք աշխարհի տարբեր կողմերում ապրող երեխաներին իսկապես ցույց տալ սիրո և բարության զորությունն ընդդեմ ատելության ու դաժանության»,- ասել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսի և Մեծ Դքսուհու հիմնադրամը դրամաշնորհի իր բաժինը կուղղի Եգիպտոսից Եթովպիա գաղթած էրիթրեացի 200 փախստականների օժանդակությանը։ Այս նախագծի նպատակն է պաշտպանել երիտասարդներին թրաֆիքինգից և բանտարկությունից, իրականացնել մասնագիտական վերապատրաստում և կառուցել կրթական կենտրոն, որտեղ կարող են սովորել տարեկան առնվազն 200 փախստականներ։

Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
Առաջին «Ավրորա» մրցանակակիրը Մարգարիտ Բարանկիցեն է

«Ավրորա» մրցանակը կօժանդակի նաև «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամին՝ աջակցելու լքված, բռնությունից և այլ դժվարություններից տուժած երիտասարդ կանանց ու աղջիկներին վերաինտեգրման, կրթական և տնտեսական-վերականգնողական աջակցության հնարավորություններ ընձեռելու միջոցով։

«Բրիդերլեխ Դելեն» հիմնադրամը նախատեսում է դրամական միջոցներն ուղղել Ռիո դե Ժանեյրոյի առավել աղքատ թաղամասերի երիտասարդ բնակիչներին կրթության հնարավորություններ ընձեռելուն։ Իրականացվելու է 100 երեխաների և 67 մեծահասակների համար քաղաքացիական կրթության ծրագիր՝ հմտություններ, որոնք անհրաժեշտ են թմրանյութի թրաֆիքինգի ծուղակներից պաշտպանվելու համար։ Ռուանդայի կաթոլիկ թեմի հետ համատեղ նրանք միջոցներ կուղղեն նաև դպրոցական ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացմանը՝ վերանորոգելով դասարանները, գրասենյակները և սանհանգույցները:

Երեք կազմակերպությունները շարունակելու են աջակցել Մարգարիտ Բարանկիցեի «Խաղաղության տանը», որը կրթական և արհեստագործական վերապատրաստման միջոցով սոցիալ-տնտեսական օժանդակություն է ցուցաբերում Ռուանդայում բուրունդացի փախստականներին՝ վերականգնելով որբերի, փողոցում կամ բանտում հայտնված երեխաների և աղքատ ընտանիքների զավակների արժանապատվությունը։ Մարգարիտ Բարանկիցեն «Խաղաղության տունը» հիմնել է 1993թ.` դառնալով 25 որբերիի խնամակալ, և մինչ օրս աջակցել է 30,000 որբերի և կարիքավոր երեխաների։

«Մենք մեծ բավականություն ենք զգում՝ տեսնելով, որ «Ավրորա» անդրանիկ մրցանակն իրական և էական փոփոխություն է բերում աշխարհի տարբեր երկրների ամենակարիքավոր համայնքներին։ «Ավրորա» մրցանակը՝ որպես նախաձեռնության մի մաս, ստեղծվել է միանալու աշխարհում կատարվող բացառիկ գործերին՝ որպիսին է Մարգարիտ Բարանկիցեի գործունեությունը։ Մարգարիտն ու իր ընտրած կազմակերպությունները մրցանակային պարգեւն ուղղելու են բարեգործության շղթան շարունակելու և աշխարհը բարեփոխելու ջանքերին»,- ասել է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Լրահոս
0