00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արթուր Ալեքսանյանի անվան «ռեկորդակիր» դպրոցը

© Sputnik / Armenuhi MkhoyanШкола единоборства в Гюмри. Душевая
Школа единоборства в Гюмри. Душевая - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռիո–2016–ում ոսկե մեդալ նվաճած գյումրեցի մարզիկի անունը կրող մարզադպրոցը, հիրավի, կարելի է «ռեկորդակիր» անվանել. դպրոցը չունի հատակ, գույք, օդափոխման համակարգ, հանդերձարան, նորմալ սանհանգույց ու բաղնիք, բայց ունի համառ ու նպատակասլաց սաներ։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Դավիթը 6 տարեկան է, բայց մեծի համառությամբ ու նպատակասլացությամբ ամեն օր մարզադպրոց է գալիս, լսում ու փորձում է կատարել մարզչի բոլոր ցուցումները, որ Արթուր Ալեքսանյանի նման Օլիմպիական չեմպիոն դառնա:

«Ուզում եմ պարապեմ, որ Արթուրի նման ուժեղ լինեմ»,- ասում է Դավիթը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԴավիթ
Давид занимается борьбой и хочет стать Артуром Алексаняном (Олимпийский чемпион, 2016) - Sputnik Արմենիա
Դավիթ

Դավթի, 10 տարեկան Ալեքսանդրի ու 13 տարեկան Լևոնի նման շատ երեխաներ են հաճախում Գյումրու «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց»: Այս տղաներն իրենց երջանիկ են համարում, չէ՞ որ իրենք օլիմպիական չեմպիոն Արթուրին ամեն օր տեսնելու հնարավորություն ունեն: Արթուրն ամեն օր իրենց կողքին է մարզվում, նույն մարզադպրոցում, որը մարզադպրոց կոչելը, մեղմ ասած, մի քիչ դժվար է։

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանն Օլիմպիական խաղերի ամենաառնական տղամարդկանց հնգյակում է
Գյումրու թիվ 28 դպրոցի հետնամասում՝ խուլ ու նեղ փողոցում, վաղուց արդեն գոյություն չունեցող թիվ 34 դպրոցի նախկին մարզադահլիճում, այս պահին ավելի քան 200 սան է մարզվում: Դպրոցի ուսումնական գծով ուսմասվար Խաչիկ Բաղդասարյանն անկեղծանում է՝1994 թվականին հիմնադրված մարզադպրոցում երեխաների հոսքը շատ է, հատկապես` Արթուր Ալեքսանյանի հաջողություններից հետո, բայց ավելի շատ կլիներ, եթե ծնողներից շատերին չսարսափեցնեին մարզադպրոցի պայմանները` խոնավությունից ծեփոններով պատված 2 սրահ՝ առանց հատակի, գույքի, օդափոխիչ համակարգի, հանդերձարանի, նորմալ սանհանգույցի ու բաղնիքի:

«Արթուրի բոլոր հաղթանակներից հետո սաների թիվն ավելանում է, հիմա էլ վստահ եմ՝ այդ թիվն էլ ավելի կավելանա, բայց հուսամ, որ նախևառաջ նորմալ մարզադպրոց կունենանք՝ հանդերձարանով, նորմալ սանհանգույցով, շոգեբաղնիքով: Արթուրի հաղթանակի գրավականը քրտնաջան աշխատանքն է, բայց եթե այս պայմաններում ենք կարողացել օլիմպիական չեմպիոն պատրաստել, պատկերացրեք` նորմալ պայմանների դեպքում ինչպիսի հնարավորություն կունենանք: Բացի Արթուրից, էլի շատ լավ մարզիկներ ունենք, բոլորն այդ նույն՝ օլիմպիական չեմպիոն դառնալու նպատակով են առաջ գնում»,- վստահեցրեց Խաչիկ Բաղդասարյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում
Школа единоборства в Гюмри. Стенд лучших спортсменов школы - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցում

Մարզադպրոցի պայմանները նույնիսկ «նորմալ» բառի մեջ չեն տեղավորվում. սա այն դեպքն է, որ «նորմալ պայմաններ» ասելիս և՛ ծիծաղդ է գալիս, և՛ լացդ։: Եվրոպայի, Աշխարհի և վերջապես Օլիմպիական չեմպիոն տվող այս մարզադպրոցը կարելի է նույնիսկ իր վատ պայմաններով «Գինեսի ռեկորդների» գրքում գրանցել: Անհնար է բառերով արտահայտել այն ամենը, ինչ տեսանք ու զգացինք:

Մինչ մարզիկները քրտնաջան ու, ինչպես իրենք են ասում, «վիզ դրած» պարապում են, մարզչական կազմն ու մարզադպրոցի տնօրինությունն արդեն քանի տարի է` սպասում է, որ համայնքապատկան կառուցի նորոգման համար նախ համայնքնի, ապա ՀՀ սպորտի նախարարության, օլիմպիական կոմիտեի և վերջապես պետական բյուջեները կլցվեն։ Սակայն, եթե մարզիկների մկանները պարապմունքների շնորհիվ լցվում են, ապա ժամանակը ցույց է տալիս, որ նորոգման համար գումարներն այդպես էլ բյուջեներում չեն ավելանում:

Տղաները գիտեն իրենց անելիքը՝ մարզվել, զարգացնել ֆիզիկական ու տեխնիկական հնարքները, փոխարենը՝ մեծահասակները գյումրեցու ասածի պես՝ առաջնորդվում են «մի «չէ»-ն հազար ցավից կփրկե» տարբերակով:

© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը - Sputnik Արմենիա
1/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը - Sputnik Արմենիա
2/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը - Sputnik Արմենիա
3/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը - Sputnik Արմենիա
4/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները - Sputnik Արմենիա
5/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հանդերձարանը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հանդերձարանը - Sputnik Արմենիա
6/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հանդերձարանը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները - Sputnik Արմենիա
7/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը - Sputnik Արմենիա
8/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԱրթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը - Sputnik Արմենիա
9/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
1/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
2/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
3/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
4/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
5/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները
6/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի հանդերձարանը
7/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի սաները
8/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
9/9
Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը

Մարզադպրոցում մեզ դիմավորեց Արթուրի մորական պապը՝ Վիկտոր Հովհաննիսյանը: Նախ զարմացավ՝ «աղջիկ ջան, էս ինչպե՞ս ես էս կորած տեղը գտել, քոռանամ ես, մե՞ղք չես»: Ապա քմծիծաղ տալով ասաց. «Արի՛, արի՛, ճաշակդ զարգացրու, տե՛ս` օլիմպիական չեմպիոնն ի՜նչ պայմաններում է պարապում»:

Պապը խոսելով սիրելի թոռի հաջողությունների մասին` բարկացած ավելացրեց. «Արթուրի ամեն հաղթանակից հետո գալիս, ասում են ՝ Արթուր ջան, մենք քո թիկունքին ենք, ամեն ինչ լավ կլինի, խոսք են տալիս ու գնում, նույնիսկ գյուղական համայնքներում նման մարզադահլիճ չկա: Մեր մարզադպրոցը ՀՀ-ում իր սաների թվով առաջինն է ցուցանիշներով, բայց պայմաններո՞վ…»,- ասաց Արթուրի պապն ու խոստովանեց, որ Արթուրի բոլոր մրցելույթներից առաջ խաչակնքվում է ու Աստծուն աղոթում՝ Աստված ջան, դու առջևից, Արթուրը` հետևիցդ։ Հետո հպարտությամբ ավելացրեց` ո՞վ էսպիսի թոռ ունենա, որ չհպարտանա։

Արթուր Ալեքսանյանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիադայում - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը նվաճեց առաջին ոսկե մեդալը Ռիոյի Օլիմպիադայում
«Թող բոլորը բարի նախանձով առաջ շարժվեն»,- ասաց նա:

Մնում է հուսալ, որ բարի նախանձն առաջ կշարժի նաև այն պատկան մարմիններին, որոնք պետք է լուծեն մարզադպրոցի նորոգման հարցերը և չբավարարվեն միայն մարզիկների հաղթանակներից ուրախանալով, երբեմն նաև այդ հաղթանակներն իրենց վերագրելով:

Այս մարզադպրոցը, որի սանն այս օրերին հպարտության զգացում է արթնացնում յուրաքանչյուր հայի սրտում, իսկապես ամոթալի պայմաններում է գտնվում:

Լրահոս
0