00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես ամբոխի մեջ ճանաչել հնարավոր ահաբեկչին

© ТensinetАэропорт Барахас в Мадриде
Аэропорт Барахас в Мадриде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես հասկանալ` քաղաքական գործիչը ստու՞մ է, ինչպես ամբոխի մեջ ճանաչել հնարավոր ահաբեկչին, այս հարցերին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատասխանեց ՌԴ Ստի հետազոտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցչության, վարքաբանության, ստի ուսումնասիրությամբ զբաղվող «Մենթըլ գրուպ» կազմակերպության հիմնադիր Գոռ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. Քաղաքական գործիչը նախընտրական արշավի ժամանակ խոստում է տալիս և գուցե պատրաստվում է կատարել այն, սակայն պաշտոնը ստանալուց հետո հասկանում է, որ ինչ-ինչ իրավիճակներից ելնելով` չի կարող կատարել իր խոստումը, և դա ստի մասնագետները սուտ չեն համարում, նշեց Գոռ Սարգսյանը։

«Սուտ է համարվում այն, երբ մարդը տվյալ պահին կեղծում է իրականությունը և կեղծ ինֆորմացիա է տալիս»,- պարզաբանեց նա։

Նրա խոսքով` հասկանալու համար` մարդը պատրաստվու՞մ է կատարել խոստումը, թե՞ ոչ, պետք է իրականացնել ավելի խորը ուսումնասիրություն` պրոֆայլինգ։

«Մենք պետք է ունենանք կոնկրետ մարդու օրինակը, իմանանք նրա հոգեբանությունը, ինչ քայլերի է նա պատրաստ, ինչ բնավորության գծեր, ինչ արժեքներ ունի։ Պրոֆայլինգը թույլ է տալիս իմանալ, թե տվյալ մարդն ինչ վարք կդրսևորի սթրեսային և ոչ սթրեսային իրավիճակներում»,- նշեց նա։

Նրա խոսքով` ժամանակակից աշխարհը պահանջում է, որ մարդը լինի դիտորդ, ոչ թե հույզերով առաջնորդվի։ Պետք է հիշել, թե տվյալ կուսակցության առաջնորդներն ինչ վարք են ցուցաբերել, ինչ ճանապարհ են անցել, ինչ խոստումներ են տվել ու կատարել, պետք չէ լինել մասնագետ` հասկանալու այդ ամենը։

«Չես կարող իմանալ, օրինակ, թե ուժը, որն իշխանություն չի ունեցել, ինչպես կկառավարի, եթե գա իշխանության, արդյո՞ք նա բոլոր խոստումները կկատարի։ Եթե ինչ-որ մի բան չենք ապրել, փորձ չունենք, չենք կարող հստակ որևէ բան ասել։ Կարևորը փորձն է»,- ընդգծեց մասնագետը։

Նա հերքեց այն տարածված կարծիքը, թե մարդու որոշ շարժումներից կարելի է իմանալ` նա ստու՞մ է, թե՞ ոչ. «Դա միֆ է, գիտական չէ, անհրաժեշտ է կոմպլեքս հետազոտություն»։

Սակայն մասնագետները կարող են ամբոխի մեջ տարբերել հնարավոր հանցագործին։

Гор Саргсян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչպես հասկանալ` քաղաքական գործիչը ստու՞մ է, թե՞ խոստում է տալիս

«Օդանավակայանում, օրինակ, կան պրոֆայլերներ, որոնք հենց արտաքին տեսքից հասկանում են` տվյալ մարդը մյուսներին վնաս կհասցնի՞, թե՞ ոչ, նրա մոտ վնաս հասցնող իր կա՞, թե՞ ոչ։ Դա արվում է սովորական հարցեր տալու միջոցով»,- ասաց նա։ 

Օրինակ` պարզ հարցեր տալիս կարելի է հասկանալ, որ մարդն իր ներքին աշխարհում է։ Նրա մոտ կա ագրեսիա և զզվանք, հենց դրանից է սկսվում հարձակում գործելու ցանկությունը։ Նույնիսկ կան տեսագրություններ, որտեղ երևում է, թե մարդը դեմքի ինչ արտահայտությամբ է գնում հարձակման։

«Եվ եթե դեմքի այդ արտահայտությունն ուսումնասիրենք, կարող ենք հասկանալ` տվյալ մարդը վնաս կհասցնի՞, թե՞ ոչ։ Մոտ 80 տոկոս դեպքերում նա վնաս է հասցնում։ Օրինակ` հոնքերը ներքև է իջեցնում, աչքերի շուրջ ձգված է և այլն»,- նշեց ստի մասնագետը։

Այլ է վիճակը ահաբեկիչների դեպքում, քանի որ նրանք հոգեբանական պատրաստվածություն են անցնում։

«Օդանավակայանում ահաբեկիչը կարող է չափազանց հանգիստ լինել, գնում է դեպի շատ մարդիկ, մի խոսքով` տարօրինակ վարքագիծ ունի. կամ շատ հանգիստ է, կամ` շատ լարված։ Երբ շատ հանգիստ է, մենք կտեսնենք ուրիշ փոփոխություն` շնչառական փոփոխություն, միկրոմիմիկաներ, վախ, որ կարող է իրեն հայտնաբերեն»,- նշեց նա։

Նրա խոսքով` կա նաև ընկճված վիճակ, երբ մարդն ունի «կրիայի քայլվածք»` գլուխը և ուսերը ներքև, նայվածքը ներքևից դեպի վերև, շնչառության փոփոխություն, խոսելիս բերանը չորանում է։ Սակայն այդ ամենը հասկանալու համար պետք է խորը գիտելիքներ ունենալ, մասնագետ լինել, սովորական մարդը չի կարող հասկանալ։

Լրահոս
0