13:08 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ՀՀ կառավարություն

Հայաստանում սեպտեմբերի 12-ը ոչ աշխատանքային օր է հայտարարվել

© Sputnik/
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
7010

ՀՀ կառավարության որոշմամբ երկուշաբթի` սեպտեմբերի 12-ը, ոչ աշխատանքային օր կլինի։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 12-ին նշվող Մեռելոցը ոչ աշխատանքային օր է հայտարարվել։ Այս մասին կառավարության հերթական նիստի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկով։

Այդ օրվա փոխարեն քաղաքացիները կաշխատեն սեպտեմբերի 17-ին` շաբաթ օրը։

Այս տարի Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից Խաչվերացը նշվում է սեպտեմբերի 11-ին։ Դրան հաջորդող երկուշաբթի օրը` սեպտեմբերի 12-ը, Հայաստանում Մեռելոց է։

Գլխավոր թեմաներ