11:30 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Անձրև

Առաջիկա 5 օրերն անձրևոտ կլինեն

© Sputnik/ Ani Liparityan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
23 0 0

ՀՀ արտակարգի իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա կանխատեսումը։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում` սեպտեմբերի 3-7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ և քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում նաև կա կարճատև անձրևի հավանականություն:

Սեպտեմբերի 3-ին և 4-ին սպասվում է 29-31, սեպտեմբերի 5-ին, 6-ին և 7-ին` 30-32 աստիճան տաքություն։

 

 

Գլխավոր թեմաներ