00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զգուշացե՛ք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` դրախտ

© Sputnik / Aram NersesyanДетская железная дорога
Детская железная дорога - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե երևանցուն հարցնես, թե մայրաքաղաքում որտեղ կարելի է զբոսնել, նա կառաջարկի զվարճանքի ժամանակակից վայրերը, սակայն մեր քաղաքում կան նաև այլ հիանալի վայրեր։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Այսօր մենք կճանապարհորդենք Մանկական երկաթուղու գնացքով։ Այս երկաթուղին առաջիններից է հետխորհրդային տարածքում: Մյուս տարի Երևանի Մանկական երկաթուղին կնշի իր 80-ամյա հոբելյանը: Այս ընթացքում լայնամասշտաբ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են տարվել այստեղ:

Մի քիչ պատմություն

Մանկական երկաթուղին 1937 թվականից ուրախացնում է երեխաներին, ինչպես նաև ուսանողներին և նրանց, ովքեր պարզապես ցանկանում են բարձրացնել սեփական տրամադրությունն ու մաքուր օդում «ճանապարհորդել» պատմական երկաթուղով:

Парк влюбленных - Sputnik Արմենիա
Սիրում են կրկին. համբույրի համաշխարհային օրը Սիրահարների այգում

Երկաթգծի երկարությունը է 2.1 կիլոմետր է, իսկ գնացքը գտնվում է Հրազդան գետի կիրճի քաղաքային զբոսայգում, այն անցնում է հենց գետի կողքով: Այս վայրը առողջ ապրելակերպի սիրահարների համար պարզապես երազանք է. ծառերով շրջապատված այգի, մաքուր օդ, գետ և բարձր տրամադրություն:

Ամբոջ գաղտնիքն այն է, որ բացի կայարանից և երկաթուղուց, այստեղ կան նաև ատրակցիոններ:

Կիրճի ռեստորաններից մեկի մոտ հանդիպեցինք Սուրեն անունով մի տարեց մարդու: Սուրենն այստեղ է աշխատում արդեն շուրջ 10 տարի:

«Մանկական երկաթուղու շինարարությունը սկսվել է Հայաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ, ով այդպես էլ չտեսավ իր մտահղացման իրականացումը: 1936 թվականին նա դրեց առաջին քարը «Փարոս» կոչվող կայարանում», — ասաց Սուրենն` ավելացնելով, որ դրանից հետո նա ողբերգական վախճան ունեցավ:

Պատահականություն էր, թե ոչ, սակայն երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանին հաջորդ տարի աքսորեցին Նորիլսկ:

«90-ականներին այստեղ շինարարական աշխատանքներ տարվեցին: 2000 թվականից հետո Իտալիայից ատրակցիոններ բերեցին», — ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցը:

Երեխաներին` պաղպաղակ, մայրիկին` ծաղիկներ

Մանկական երկաթուղին բաց է տարվա տաք եղանակին` մայիսից մինչև հոկտեմբերի վերջ: Սուրենի խոսքով` աշխատանքային օրերին այստեղ երեխաներ քիչ են լինում, իսկ հանգստյան օրերին հերթ է գոյանում: Երբեմն այստեղ համերգներ և այլ տոնական միջոցառումներ են անցկացվում երեխաների և մեծահասակների համար:

Ընդամենը 300 դրամով ցանկացած ոք կարող է տոմս գնել դրամարկղից և բաց վագոններով գնացք նստել: Ի դեպ` մինչև երեք տարեկան երեխաների համար այն անվճար է:

Английский парк - Sputnik Արմենիա
Անգլիական այգի` երևանյան «թեքումով»

«Սա մեր մանկության այգին է: Մենք վախենում էինք, որ այն կարող են վերացնել, որ մեր երեխաներն այլևս հնարավորություն չեն ունենա գնացք նստել այստեղ, ինչպես դա անում էինք մենք, երբ փոքր էինք», — ասաց Մարինան, ով այստեղ էր բերել թոռնիկին:

Իսկապես, Հայաստանը 80-90-ականներին ծանր ժամանակներ է ապրել, սակայն այգին հնարավոր եղավ պահպանել:

Sputnik Արմենիայի թղթակիցները նույնպես հասցրեցին ցածր փայտե նստարաններով գույնզգույն գնացքով շրջել` թեթև քամու և անձրևի տակ: Ի դեպ` երկաթուղում կա նաև թունել, որտեղով էլ անցնում է գնացքը:

Կանգառներ չկան… Հուսով ենք, որ մոտ ապագայում այգին, երկաթուղին ու գնացքը կբարեկարգվեն, չէ՞ որ այս վայրը կարող է խթանել նաև զբոսաշրջությունը և մեծ թվով տուրիստներ բերել այստեղ, թեև նրանք նույնիսկ հիմա են գալիս տեսնելու Երևանի այս հին այգին, որն այդքան թանկ է տեղացիների համար:

Լրահոս
0