23:27 23 հունիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.19
  • GBP640.83
  • EUR561.80
  • RUB7.64
Վերնիսաժ

«Վերնիսաժի» վերակառուցման ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է

© Sputnik . Арам Нерсесян
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների առաջին փուլը հիմնականում ավարտված է:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Այսօր արդեն «Վերնիսաժի» աշխատակիցներն իրենց գործունեությունը ծավալում են ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: Առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտին զուգահեռ` արդեն իսկ մեկնարկել է նաև տարածքի բարեկարգման երկրորդ փուլը, ինչի ավարտից հետո շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեքորեն կներկայացնի քաղաքային այս մշակույթը:

Վերնիսաժ
© Sputnik / Laura Sarkisyan

Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ներդրումային այս ծրագրի նպատակը Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող «Վերնիսաժի» հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է:

Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ, շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, «Վերնիսաժում» հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:

Գլխավոր թեմաներ