00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լողաշրջանը փակվեց. 6 զոհ, 21 փրկված

© Sputnik / Ani LiparityanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջրահեղձման դեպքերի շուրջ 50 տոկոսը տեղի է ունենում ալկոհոլի օգտագործման հետևանքով: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչը:

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. «2016թ-ին գրանցվել է ջրահեղձման 6 դեպք, ևս 21 անձի կյանք հաջողվել է փրկել»,-լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Արմեն Ճզմաչյանը: Ի դեպ, ջրահեղձման 6 դեպքից 3-ը տեղի է ունեցել Սևանա լճում, 3-ը` հանրապետության ջրային այլ տարածքներում:

Սևանում ջրահեղձվածներից 2-ը ձկնորսներ են, 1-ը` 16 տարեկան պատանի: Վերջին դեպքը, փրկարար ծառայության աշխատակցի խոսքով, տեղի է ունեցել Վարդենիսի Կարճաղբյուր համայնքին հարակից տարածքում, Սևանի ափին, ընտանեկան խնջույքի ժամանակ:

«Երիտասարդն ընտանիքի անդամների հետ է եղել, հանգստանալիս: Ոչ ոք չի տեսել, թե ինչպես է նա խեղդվել: Ձկնորսական նավակով պատահաբար մի ձկնորս անցնելիս, նկատել է ջրի հատակին 2-2.5 մետր խորության վրա ընկած դին: Սուզվել, դուրս է բերել, նոր հետո ընտանիքի անդամներն իմացել են, որ այդ տղան ջրահեղձ է եղել»,- պատեց Արմեն Ճզմաչյանը՝ նշելով, որ տվյալ տարածքը փրկարար ծառայության կողմից չի սպասարկվում, իսկ դեպքի մասին 911 ծառայությունն ահազանգ չի ստացել:

Ի դեպ, այսօր հանրապետությունում պաշտոնապես հայտարարվել է լողասեզոնի ավարտը: Բայց սա չի նշանակում, որ փրկարարների աշխատանքն ավելի հանգիստ կլինի: Հակառակը՝ Արմեն Ճզմաչյանը վստահեցնում է, որ տարվա մնացած եղանակներին իրենց աշխատանքն ավելի լարված է, քան ամռանը:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Ճզմաչյան
Армен Чзмачян - Sputnik Արմենիա
Արմեն Ճզմաչյան

«Ջրահեղձման դեպքերի մեծ մասը տեղի են ունեցել ոչ լողասեզոնի ընթացքում՝ ձմռանը, աշնանը և գարնանը: Ձմռանը, բացի ստորջրյա որոնողական փրկարարական աշխատանքներից, պատահում են դեպքեր, երբ մառախուղի, սաստիկ քամու պատճառով ձկնորսները կորում են Սևանա լճի տարբեր հատվածներում: Հայտնաբերում ենք, դուրս ենք բերում ափ»,- ասաց նա:

Ձմռանը ջրափրկարարների աշխատանքին ավելանում են նաև եղանակային պայմաններով պայմանավորված ավտովթարները, որոնց հետևանքով ավտոմեքենաները դուրս գալով երթևեկելի գոտուց հայտնվում են այս կամ այն լճի, գետի մեջ:

ԱԻՆ փրկարար ծառայությունն այսօր ապահովված է հերթապահություն իրականացնող 6 մոտորանավակով, 21 մետր երկարությամբ 1 մեծ նավով, 911 ժամանակակից 1 փրկանավակով: Առաջիկայում ծառայությունը սպասում է նոր տեխնիկական ժամանակակից միջոցների, որից հետո Արմեն Ճզմաչյանի համոզմամբ` փրկարարների աշխատանքի արդյունավետությունն էլ ավելի կբարձրանա:

Լրահոս
0