00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանցիներից շատերը Երևանի տոնը կնշեն նոր հեռուստացույցով կամ սառնարանով

© Sputnik / Asatur YesayantsМэрия Еревана
Мэрия Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արդեն երրորդ տարին է` Երևանի տոնին նվիրված միջոցառումներն առանձնանում են իրենց սոցիալական բաղադրիչով:

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարության միջոցառումների շրջանակում մայրաքաղաքի ծննդյան տարիների թվով պայմանավորված՝ 2798 ընտանիք քաղաքապետարանի կողմից նվեր կստանա էլեկտրատեխնիկական անհրաժեշտ սարքավորումներ՝ այդ թվում սառնարաններ, լվացքի մեքենաներ, վառարաններ, գազօջախներ, հեռուստացույցներ և այլ տեխնիկա: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Էրեբունի–Երևանին ընդառաջ. ո՞ր փողոցները փակ կլինեն հոկտեմբերի 8–ին

«Երևան՝ արևի քաղաք» կարգախոսով անցկացվող տոնակատարության սոցիալական ծրագրի մեկնարկն այս տարի ևս ազդարարվել է Երևանի քաղաքապետարանի վարչական շենքին հարակից տարածքից, որտեղից նվերներով բեռնված «Էրեբունի-Երևան 2798» տոնակատարությունը խորհրդանշող համապատասխան ձևավորմամբ մեքենաները քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան աշխատակիցների ուղեկցությամբ շարժվել են մայրաքաղաքի 12 վարչական շրջանների` ծրագրում ներառված ընտանիքների տներ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ, մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումների աշխատանքային խմբի անդամ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ ծրագրի նպատակն ու առաքելությունը ոչ միայն սոցիալական բաղադրիչն է, այլև քաղաքային իշխանության կողմից ցուցաբերվող մշտական ուշադրության ընդգծումը:

«Սեպտեմբերի 27-ից 10 օր շարունակ կկազմակերպվեն տնայցեր և շնորհավորելով մայրաքաղաքի գալիք տոնի առիթով` մեր համաքաղաքացիներին կհանձնվեն նվերներ՝ փոխանցելով մի փոքր արև և ջերմություն: Մենք նախապես աշխատանքներ ենք տարել նաև՝ բացառելու նախորդ տարիներին ծրագրում ընդգրկված ընտանիքներին, բացի այդ, ցուցակները կազմելիս հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները: Այս տարի ծրագրում ներառվել են նաև ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքները», — նշել է Ռուզաննա Զաքարյանը։

Նրա խոսքով` «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ, ինչպես նաև երիտասարդ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ, Արցախյան պատերազմի մասնակիցների և զոհված ազատամարտիկների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, նաև միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ:

 

 

Լրահոս
0