00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական գամփռը հայ զինվորի հետ կպաշտպանի սահմանը

© Sputnik / Aram NersesyanАрмянский гампр
Армянский гампр - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանի կինոլոգիական միության համագործակցության շրջանակում շուտով պետական սահմանը հսկելու գործում սահմանապահներին կօգնեն գամփռները։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Հայաստանի կինոլոգիական միությունը սկսել է համագործակցել պաշտպանության նախարարության հետ` նպատակ ունենալով հայկական գամփռ ցեղատեսակի շներին ներգրավել երկրի սահմանները պաշտպանելու գործում, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը։

«Ծրագիրը մշակվում էր մի քանի տարի։ Մենք որպես օրինակ վերցրինք 1985 թվականը. ԽՍՀՄ փլուզումից վեց տարի առաջ Հեռավոր Արևելքի ամբողջ սահմանը պաշտպանում էին հենց մեր շները։ Սակայն քանի որ այն ժամանակ Խորհրդային Միություն գոյություն ուներ, նրանց ընդհանուր անուն տվեցին` կարճ բուրդ ունեցող կովկասյան գամփռ։ Իրականում դրանք շագանակագույն, սև դնչով մեր գամփռներն են, որոնք մի շարք ցեղատեսակների նախահայրերն են», — ասաց Գաբրիելյանը։

© Sputnik / Aram NersesyanԱրազ անունով գամփռը
Гампр по имени Араз Кинологического союза Армении - Sputnik Արմենիա
Արազ անունով գամփռը

Նրա խոսքով` Հեռավոր Արևելքի ցրտաշունչ եղանակին, դժվար պայմաններում այդ շները հիանալի պաշտպանություն էին իրականացնում սահմանին։

«Մենք սկսել ենք այդ ծրագիրը մշակել` հաշվի առնելով այն ժամանակվա մասնագետների փորձը, ովքեր օգտագործում էին շներին այդ նպատակով և լավ արդյունքներ էին ստանում։ Ինչու՞ նաև հիմա հայ սահմանապահների հետ կողք կողքի սահմանները չպահպանի նման մի հսկա», — ասաց Գաբրիելյանը` ցույց տալով գամփռին։

Կինոլոգը նշեց. որ հայկական գամփռը անվտանգության լավ աշխատակից է, որին հատուկ պայմաններ անհրաժեշտ չեն` նրան չի վախեցնում ձյունը, քամին կամ փոթորիկը։

«Մեր զինվորների փառքը, նրանց արիության մասին լեգենդները հայտնի են դարեր շարունակ։ Դա շարունակվում է մինչ օրս։ Եվ ցանկանում եմ ասել, որ մեր շունը ոչնչով չի զիջում զինվորին, և նույնպես պատրաստ է իր ատամները արտաքին թշնամուն ցույց տալ», — ընդգծեց նա։

Նրա խոսքով` գամփռը շատ զգոն շուն է, որը երկու կիլոմետր հեռավորության վրա կարող է զգալ վտանգը։

«Բացի այս ամենից` հայկական գամփռի բացառիկությունն այն է, որ նա կարողանում է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Լինում էին դեպքեր, երբ շունը, տիրոջը չլսելով, կարող էր հեռանալ նրանից։ Հետո պարզվում էր, որ նա ճիշտ որոշում էր կայացրել», — ասաց Գաբրիելյանը։

Հայկական գամփռը` հայկական մշակույթի մի մասնիկ - Sputnik Արմենիա
Հայկական 2 գամփռ, մեկը՝ հայի թախծոտ աչքերով, մյուսը՝ հավերժ կույս

Նա հայտնեց, որ ներկա պահին շան ձագեր կան, որոնք մեծանում են, և որոնց միջև խիստ ընտրություն է արվելու։ Նրանք հիմա չորս ամսականից մի փոքր մեծ են։ Մինչև սահման գնալը քոթոթները պետք է պատվաստվեն ու ատամները փոխեն։ Դա տեղի կունենա, երբ նրանք կես տարեկան կլինեն։ Դրանից հետո նրանք կանցնեն վարժեցման դասընթաց և ընդհանուր սոցիալացում։

«Մենք ընտրում ենք այն ձագերին, որոնք ավելի ընդունակ են և շուտ են արձագանքում հրահանգներին, ավելի հավասարակշռված են, որպեսզի նրանց ղեկավարել լինի։ Բացի այդ` մենք նաև շատ թեստեր ենք անցկացնում, օրինակ, թե ինչպես են նրանք արձագանքում կրակոցներին և այլն։ Նոյեմբերին արդեն ձագերին հնարավոր կլինի ուղարկել ծառայության։ Բնականաբար, որպեսզի նրանք իսկական սահմանապահ դառնան, էլի ժամանակ է հարկավոր, որի ընթացքում նրանց հետ հնարավոր կլինի աշխատել», — պարզաբանեց Գաբրիելյանը։

Նա ընդգծեց, որ սա առաջին սերունդն է։ Հաջորդ սերնդի հետ ավելի հեշտ կլինի աշխատել, քանի որ ծնողների գործունեության առանձնահատկություններն ամրապնդվում են ձագերի գենետիկայում։ Գաբրիելյանը պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը մեծ առաջընթաց է համարում, որը մեծ օգուտ կբերի։ Նա նաև ավելացրեց, որ այս ծրագրով հետաքրքրվել են նաև Հայաստանում տեղակայված ռազմակայանի ռուս սահմանապահները։

© Sputnik / Aram NersesyanՀայաստանի կինոլոգների միության Զարե և Արենի անունով հայկական գամփռների քոթոթները
Հայաստանի կինոլոգների միության Զարե և Արենի անունով հայկական գամփռների քոթոթները - Sputnik Արմենիա
1/4
Հայաստանի կինոլոգների միության Զարե և Արենի անունով հայկական գամփռների քոթոթները
© Sputnik / Aram NersesyanՀայկական գամփռ
Հայկական գամփռ - Sputnik Արմենիա
2/4
Հայկական գամփռ
© Sputnik / Aram NersesyanԶարե անունով հայկական գամփռի քոթոթը
Զարե անունով հայկական գամփռի քոթոթը - Sputnik Արմենիա
3/4
Զարե անունով հայկական գամփռի քոթոթը
© Sputnik / Aram NersesyanԶնդան անունով հայկական գամփռը
Զնդան անունով հայկական գամփռը - Sputnik Արմենիա
4/4
Զնդան անունով հայկական գամփռը
1/4
Հայաստանի կինոլոգների միության Զարե և Արենի անունով հայկական գամփռների քոթոթները
2/4
Հայկական գամփռ
3/4
Զարե անունով հայկական գամփռի քոթոթը
4/4
Զնդան անունով հայկական գամփռը

«Քանի որ նախագիծը շատ հետաքրքիր է, դրանով են հետաքրքրվել ռուս սահմանապահ զորքերը։ Գամփռի մասին նրանք լավ տեղեկացված են։ Անկախ նրանից, որ սահմանին հիմնականում գերմանական հովվաշուն է օգտագործվում, մեր շան չափերն ու ուժը հաշվի առնելով` այն կարող է օգտագործվել որպես սահմանային գոտու սուպեր պաշտպան», — ընդգծեց նա։

Կինոլոգիական միության նախագահը համոզված է, որ Հայաստանը հետագայում օրինակ կծառայի մյուս երկրների համար, ընդ որում` նա նշեց, որ Միությունը ուրախ կլինի և պատրաստ է շներ տրամադրել։

Լրահոս
0