00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. գրին քարտով նախարարից մինչև խաղ` առանց Մխիթարյանի

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 30–ի մամուլի տեսությունը։

«Ժամանակ». Փոփոխություններ ՀՀԿ-ում

Թերթը հիշեցնում է, որ նախօրեին ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ նոյեմբերին սպասվող կուսակցական համագումարի ընթացքում կարող է լինել կուսակցության ղեկավար կազմի փոփոխություն:

«Թե ինչ են ենթադրում այդ փոփոխությունները, ՀՀԿ խոսնակը չի ասել: Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե ինչ իրավիճակի պետք է հանգեցնեն դրանք՝ ՀՀԿ-ում կձևավորվի՞ նոր կառավարության երաշխավորված քաղաքական հենարանը, թե՞ ՀՀԿ-ում կձևավորվի նոր կառավարության ըստ էության ոչ առերևույթ, սակայն ամենաէական ընդդիմությունը»,- հարցադրում է անում թերթը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՀՀԿ-ն նոյեմբերից հետո կպատրաստվի ընտրություններին

«Հայկական ժամանակ». Հարկային նոր օրենսգիրք` Համաշխարհային բանկի համար

Թերի նշում է, որ իր ունեցած տեղեկություններով` իշխանությունը շտապում է Հարկային նոր օրենսգիրքն ընդունել մինչև Համաշխարհային բանկը նոյեմբերին կգումարի իր ղեկավարների խորհուրդը։ Այդ ժամանակ էլ ՀԲ-ն կորոշի՝ շարունակի՞ ՀՀ-ին վարկեր հատկացնել, թե՞ ոչ։

«Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել։ Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները փորձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա։ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը թերթի հետ զրույցում հերքեց. որ նման պահանջ կա, բայց միաժամանակ ավելացրեց.

«Մենք ինքներս արդեն գտնում ենք, որ, այո, եկամուտների ավելացման խնդիր ունենք, բայց դա հիմնականում տեսնում ենք ստվերի կրճատման մեջ»։ Միրումյանը, սակայն, հավելեց, որ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում 2017թ. կգանձվի խմիչքի և ծխախոտի 8,1 մլրդ դրամ ակցիզային հարկ, 2018-ին կավելանա բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկը` կազմելով մոտ 17 մլրդ դրամ»,-գրում է թերթը։

«Ժամանակ». Հայ նախարարը ԱՄՆ «գրին քարտ» ունի

Армен Амирян - Sputnik Արմենիա
Արմեն Ամիրյանը` կնոջը. Սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին

Թերթը հայտնում է, որ ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը մշտական բնակության իրավունք («գրին քարտ») ունի ԱՄՆ-ում։

«Տարիներ առաջ Արմեն Ամիրյանն իր աներձագի միջոցով ԱՄՆ հայաշատ Գլենդելի բարձրադիր հատվածում մի քանի հարյուր հազար դոլարով ձեռք Էր բերել առանձնատուն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ֆինանսական դժվարությունների պատճառով, Արմեն Ամիրյանը վաճառել Է այդ առանձնատունը, սակայն ողջ ընտանիքը շարունակում Է պահպանել մշտական բնակության իրավունքը՝ 6 ամիսը մեկ մեկնելով ԱՄՆ՝ «գրին քարտը» թարմացնելու և այն «նորոգելու» համար»,- գրում է թերթը։

«Առավոտ». Պոչամբարը` պատուհաս լոռեցիների համար

Թերթը հիշեցնում է, որ Լոռին, ինչպես Հայաստանի այլ մարզեր, հանքարդյունաբերությունից տուժածներից է։ 2 տարի առաջ, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսեց շահազործել պղնձամոլիբդենային հանքավայրը, այս ընկերության գործարանի պոչամբարը գլխացավանք դարձավ գյուղացիների համար։

«Ընկերությունը առայժմ պոչամբարի մի փոքր հատվածում է պատվար կառուցել: Գյուղացիներն ասում են՝ պոչամբարից պոչանքը հոսում է Շնող գետ, ու պոչանքով ողողված գետի ջրերով ոռոգում են իրենց այգիները։ Մեզ հետ զրույցում գյուղացիները վստահեցրին, որ արդեն 1 տարի Է՝ իրենց այգիները ոռոգելուց հետո հողի մակերեսին սպիտակ նստվածք Է աոաջանում։ Թեև որևէ ուսումնասիրություն չկա, թե այն ինչի արդյունք է, բայց գյուղացիների մի մասը կասկածում է։ Նրանք վստահ են, որ սա պոչանք Է, չնայած մի մասն էլ համոզված է, որ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի «շնորհքն» Է»,- գրում է թերթը։

«Իրատես». Մխիթարյանը նորից չի խաղա

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանը լիովին ապաքինվել է

Թերթը հիշեցնում է, որ նախօրեին մեկնարկել են Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները։

«Հայ ֆուտբոլասերի համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Մանչեստեր Յունայթեդ» — «Զարյա» դիմակայությունը։ Թեպետ Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքներից, այդուհանդերձ խաղին չի մասնակցի։ Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյոն է, ով կարծում է, որ մեր ֆուտբոլիստը լիովին պատրաստ չէ»,- գրում է թերթը։

Լրահոս
0