00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ժամանակակից վիրահատության միտումները. ինչն են վիրահատում հայերը

© Sputnik / Asatur YesayantsОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գեղեցկության ժամանակակից ինդուստրիան արագ տեմպերով զարգանում է, յուրաքանչյուր երկրում կան պլաստիկ վիրահատության ոլորտի սեփական միտումները։ Հայտնի ռուսաստանցի վիրաբույժ Տիգրան Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են կատարելագործում իրենց արտաքինը Հայաստանի և մյուս երկրների քաղաքացիները։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական քիթը հայտնի է նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Իհարկե, ոչ բոլոր հայերի քիթն է մեծ, սակայն «ամենահայտնիները» բուռն քննարկումների թեմա են դարձել ողջ աշխարհում։

Հայկական քթերը հայտնի են դարձել նշանավոր դերասաններ Ֆրունզիկ Մկրտչյանի և Սոս Սարգսյանի, տաղանդավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի շնորհիվ։ Նրանց դեպքում կարելի է համարձակ ասել` որքան տաղանդավոր է մարդը, այնքան մեծ է քիթը։ Բոլորովին զարմանալի չէ, որ Լվովի «Արմյանսկայա» փողոցում տեղադրվել է հայկական քթին նվիրված հուշարձան։

© Mark Grigoryan/LivejournalՀայկական քթի հուշարձան Լվովում
Памятник армянскому носу на Армянской улице во Львове - Sputnik Արմենիա
Հայկական քթի հուշարձան Լվովում

Պլաստիկ վիրահատության միտումները

Տիգրան Ղազարյանը պլաստիկ, վերականգնողական, էսթետիկ և անոթային վիրաբուժության, երակաբանության, միկրովիրաբուժության ոլորտի մասնագետ է, անցյալ տարի արժանացել է «Տարվա լավագույն պլաստիկ վիրաբույժ» հեղինակավոր մրցանակին։ Նա Sputnik Արմենիային պատմեց, թե հիմա ինչ է թելադրում պլաստիկ վիրահատության ոլորտի «նորաձևությունը», և ինչու նա չի վիրահատում բոլոր ցանկացողներին։

«Ես կարող եմ պատմել տարբեր երկրների միտումների մասին։ Օրինակ` Մոսկվայում արդեն հինգերորդ տարին ավելի շատ կատարում են կրծքի մեծացման վիրահատություններ։ Հայաստանում և Երևանում ավելի հաճախ կատարում են քթի վիրահատություն ռինոպլաստիկա)։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ Ահա, նայեք ինձ և կտեսնեք, թե որն է գաղտնիքը։ Հավանաբար քթեր բաժանելիս հայերն առաջինն են հերթ կանգնել Աստծո մոտ», — ասաց բժիշկը։

Վիրաբույժի խոսքով` Միջին Ասիայում արդի են աչքերի ձևի և կտրվածքի փոփոխության վիրահատությունները։ Ղազարյանը նշեց, որ այնտեղ «եվրոպականացնում» են աչքերի կտրվածքը, բայց նա չգիտի, թե ինչի հետ են կապված միջինասիացիների բարդույթները։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ղազարյան
Тигран Казарян - Sputnik Արմենիա
Տիգրան Ղազարյան

Բայց կան նաև այդ վիրահատության բժշկական ցուցումներ։ Գոյություն ունի այնպիսի ախտորոշում, ինչպիսին է բլեֆարոֆիմոզը։ Դա նշանակում է, որ աչքերի ներքին և երբեմն էլ արտաքին անկյուններն այնքան նեղ են, որ դա ազդում է տեսողության վրա։ Մարդը չի կարող աչքը բացել և ինչ-որ բան տեսնել։ Բայց դրանք ազգային առանձնահատկություններ են, որոնք կապված են լանդշաֆտի հետ»,- պարզաբանեց վիրաբույժը։

Ղազարյանը հավելեց, որ Հայաստանը շրջապատված է սարերով, ուստի շատ հայերի բնակիչների քթերը «լեռնային» են, իսկ Միջին Ասիայի անապատներում հաճախ են լինում ուժեղ քամիներ և փոթորիկներ։ Ահա բնությունից նրանց տրված է աչքերի հատուկ բացվածք, որպեսզի փոշին չլցվի աչքերի մեջ։

«Ինձ այցելուներս հաճախ են հարցնում. «Դուք պլաստիկ վիրաբույժ եք, ինչո՞ւ քթի վիրահատություն չեք անում»։ Պատասխանը հետևյալն է` առաջին հերթին, ես բարդույթներ չունեմ իմ քթի պատճառով, երկրորդ, ամենագլխավորը, երբեք չեմ ոչնչացնի հայ ժողովրդին պատկանելության նշանները»,- ասաց վիրաբույժը։

Հայկական վիրաբուժության գնահատականը

Ղազարյանի խոսքով` հայ վիրաբույժներն այնքան են զարգացել, որ աշխարհը չի հասնում նրանց հետևից։

«Մեր երիտասարդ և փորձառու վիրաբույժներն այնպիսի վիրահատություններ են կատարում, որոնց մասին արտասահմանցի վիրաբույժները չեն էլ երազել։ Ինձ զարմացնում են մեր արտիստները և հայտնի մարդիկ, որոնք աստղաբաշխական գումարներով վիրահատվում են, օրինակ, Շվեյցարիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում։ Առաջին հերթին` նրանք կարող են տնտեսել ճանապարհածախսը և ֆինանսները։ Իսկ եթե հայ բժիշկը լավ վաստակի, ապա դուք դրանից միայն կշահեք։ Ինչու՞, որովհետև նա պետք է բարձրացնի իր որակավորումը։ Բժիշկները պետք է համապատասխան գրականության տիրապետեն, մասնակցեն տարբեր միջազգային գիտաժողովների, սեմինարների և այլն»,- ասաց բժիշկը։

Նրա խոսքով` պետությունն ի վիճակի չէ ամեն ինչով ապահովել բժիշկներին։ Ինչ վերաբերում է երիտասարդ մասնագետներին, ապա եթե նրանց զարգանալու հնարավորություն չտրվի, հասարակությունը կսկսի լճանալ։

Պլաստիկ վիրաբույժի խորհուրդը պոտենցիալ այցելուին

Ղազարյանը խորհուրդ է տալիս. որոշում ընդունելուց առաջ ևս մեկ անգամ նայեք հայելու մեջ։ Որոշեք, թե որքանով է դա անհրաժեշտ, քանի որ նախկին կերպարին այլևս չեք կարող վերադառնալ։

«Ցանկացած որոշում պետք է մտածված լինի։ Իսկ հետո մենք ասում ենք, թե ինչու են մեր բժիշկներն այդքան վատը։ Սիրեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։ Ես միշտ ասում եմ` Աստված մեզ մարմին է տվել, իսկ պլաստիկ վիրաբույժը շտկում է այն, ինչ նա չի հասցրել անել։ Միգուցե անհամեստ է հնչում, բայց դա այդպես է», — ասաց նա։

Միաժամանակ բժիշկը խոստովանեց, որ ամեն վիրահատություն չի կատարում։ Նույնիսկ դեպքեր են եղել, երբ նա համոզել է այցելուներին հրաժարվել վիրահատական միջամտությունից։

Памятник Арно Бабаджаняну - Sputnik Արմենիա
Հայկական «քիթը» որպես այցեքարտ

«Ամեն բժիշկ պետք է հոգեբան լինի։ Ես պետք է հասկանամ, թե որքան հրատապ է վիրահատությունն այդ մարդու համար։ Եթե խոսքը քթի և մարմնի այլ մասերի մասին է, և բժիշկը սխալ որոշում կայացնի, ապա նա կկործանի այցելու կյանքը»,- ասաց նա։

Չէ՞ որ հաճախ մարդը գործում է պահի ազդեցության տակ, և հաջորդ րոպեին արդեն կարող է փոշմանել իր որոշման համար։

«Օրինակ` կինը մի օր արթնանում է և մտածում է, որ իր քթի հետ ինչ-որ բան այնպես չէ, և նա պետք է գնա վիրաբույժի մոտ։ Այդ ժամանակ նա սխալ որոշում է կայացնում։ Իսկ եթե վիրաբույժն ասում է այցելուին, որ նրա քիթը ծուռ է, կարելի է կուրծքն էլ մեծացնել, ապա նման բժշկի վերջը եկել է, հիվանդինը` նույնպես։ Մարդուն պետք է ևս մեկ անգամ մտածելու հնարավորություն տալ»,- ասաց վիրաբույժը։

Լրահոս
0