10:09 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
5610

18-ամյա Սեդրիկ Ջոլմիսը՝ «UWC Դիլիջան» միջազգային դպրոցից, ներկայացրել է Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագիծ:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Գերմանացի ուսանող Սեդրիկ Ջոլմիսը սովորում է «UWC Դիլիջան» միջազգային դպրոցում, ինչպես նաև զարգացնում է էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի իր նախագիծը:

Սեդրիկի հետ այդ կարևոր հարցով զբաղվում են նաև նրա երկու ընկերները Ռուսաստանից և Հայաստանից: Այդ «էկոլոգիապես մաքուր» գաղափարի իրագործման հարցում նրանց օգնում է Re-Apaga բարեգործական հիմնադրամը: Ուսանողը գլխավորում է էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի քարոզարշավը:

«Ուղիղ մեկ տարի առաջ եմ եկել Հայաստան, ընդունվել եմ UWC Dilijan College: Ինձ դուր եկան մարդիկ, աշխարհագրությունը, սակայն հասկացա, որ երկրում խնդիր կա՝ էլեկտրոնային թափոնները, որոնք շատ վտանգավոր են»,- ասաց նա Sputnik Արմենիային:

Նախագծի շնորհանդեսից առաջ ուսանողը նշեց, որ հայկական իրականության խնդիրներից է նաև այն, որ երկրում հավաքում են այդ թափոնները և այրում:

«Մենք մյուս ուսանողների հետ կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ ֆլեշմոբեր: Մեր թիմը կազմված է չորս մարդուց՝ երկուսը Ռուսաստանից, մեկ հայ և ես: Անցյալ ամիս մենք ֆլեշմոբ ենք անցկացրել Հայաստանի Անկախության օրը: Միջոցառմանը մասնակցել են պարային խմբեր, UWC Dilijan College-ի ուսանողներ: Տոնը լավ անցավ»,- ասաց Սեդրիկը:

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ը ոչ միայն Հայաստանի Անկախության օրն է, այլև Խաղաղության համաշխարհային օրը, ինչպես նաև UWC քոլեջների օրը: Հենց այդ ֆլեշմոբի օգնությամբ ստեղծարար ուսանողները ցանկացել են տեղեկացնել շրջապատին, մասնավորապես, Դիլիջանի բնակիչներին այդ խնդրի մասին:

«Բացի այն, որ մենք ինքներս պայքարում ենք էլեկտրոնային թափոնների դեմ, մենք ունենք նաև կրթական նպատակ՝ սովորեցնել հայ հասարակությանն ուշադիր լինել այդ հարցի նկատմամբ, չէ՞ որ Հայաստանը զարգանում է և դառնում բնապահպանական առումով կայուն երկիր: UWC —ի շնորհիվ 18 տարեկանում եկել եմ Հայաստան: Երբ լրացնում էի հայտը, երկրների ցանկում, որտեղ ցանկանում էի սովորել, Հայաստանն էր: Մինչ այդ երբեք չէի լսել այդ երկրի մասին և ուրախ եմ, որ եկա այստեղ»,- ասաց նա:

  • Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը
    Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Մաթիաս Քիսլերը Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսին
    Մաթիաս Քիսլերը Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսին
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը
    Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը
    Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 4
© Sputnik / Asatur Yesayants
Սեդրիկ Ջոլմիսի` Հայաստանում էլեկտրոնային թափոնների դեմ պայքարի նախագծի շնորհանդեսը

Շնորհանդեսին ներկա էր նաև Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Նա նշեց, որ էլեկտրոնային թափոնների խնդիրն արդի է ողջ աշխարհում:

«Դա գլոբալ հարց է: Ցավոք, այդ խնդիրը Հայաստանում առաջնահերթ տեղ չի զբաղեցնում, բայց մեծ ուշադրության կարիք ունի»,- ասաց դեսպանը:

Քիսլերի խոսքով՝ Գերմանայում այդ խնդիրը հատկապես արդիական է, քանի որ այնտեղ շատ տեխնիկա է արտադրվում, սակայն երկրում գտել են այդ խնդրի լուծման մեխանիզմներ:

«Յուրաքանչյուր համայնքում կան կոնկրետ տեղեր, որտեղ կարելի է տանել հին տեխնիկան և վստահ լինել, որ նյութերի հետ ճիշտ կվարվեն»,- ասաց նա:

Դեսպանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, նշեց, որ Հայաստանը և Գերմանիան իրագործում են տարբեր կրթական և այլ ծրագրեր, և վատ չէր լինի Երևանում ստեղծել Հայ-գերմանական տուն` Մոսկվայում Ռուս-գերմանական տան նման, որպեսզի ցանկացողները հնարավորություն ունենային հաղորդակից լինել գերմանական մշակույթին, լեզվին և ոչ միայն:

Աշխարհում ամեն տարի վերամշակվում է շուրջ 41,8 մլն տոննա էլեկտրոնային թափոն, իսկ Հայաստանում՝ 16 հազար տոննա:

Գլխավոր թեմաներ