00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այ քեզ բան. Խելացի թեյնիկը, ահաբեկիչ սարքն ու Ֆեյսբուքի նոր թակարդը

© ImagesssIT сфера
IT сфера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է նախորդ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած այն կարևոր իրադարձությունները, որոնք վերաբերում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին: Լուրեր, որոնք կարդալիս կամ լսելիս մարդն իրեն հազիվ է զսպում, որ չասի՝ այ քեզ բան:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի- Sputnik, Գոռ Մարգարյան. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգանում է անասելի արագությամբ: Նոր սերունդը ծնվում է թվային տեխնոլոգիաների միջավայրում, միջին սերունդը՝ օգտվում դրանցից, ավագները՝ հարմարվում դրանց:

Պայթյունավտանգ սմարթֆոններ

Բնական է, որ նախևառաջ պետք է անդրադառնանք շաբաթվա և գուցե վերջին ամսվա գլխավոր իրադարձությանը. հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը գործընկերներին ու իր արտադրանքը վերավաճառող դիլլերներին հրահանգել է դադարեցնել տեխնիկական խնդիրներից զերծ և անվտանգ համարվող Galaxy Note 7 պայթունավտանգ սմարթֆոնների վաճառքը: Երևում է՝ ահաբեկիչները սկսել են որպես զենք օգտագործել այս սարքերը:
Samsung-ի որոշումը պայմանավորված է այն փաստով, որ ընկերությունը բողոքներ է ստանում նաև անվտանգ համարվող խմբաքանակից Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնաբռնկման և այլ անսարքությունների վերաբերյալ:

Армфон - Sputnik Արմենիա
Նորածին ArmPhone-ի հավակնոտ ապագան

Ավելի վաղ հարավկորեական արտադրողը խնդրել էր օգտատերերին հրաժարվել նոր սմարթֆոններից ու անջատել դրանց սնուցումը:
Նոր սմարթֆոնի վաճառքը Հարավային Կորեայում մեկնարկել էր օգոստոսի 19-ին, սակայն սեպտեմբերի սկզբին ընկերությունը ստիպված է եղել համաշխարհային շուկայից հետ կանչել 2.5 մլն հատ Galaxy Note 7, երբ պարզվել է, որ դրանց մարտկոցներում տեխնիկական անսարքություններ կան:
Հուսանք՝ Samsung-ն ապագայում իր սմարթֆոնները կդարձնի նույնքան անվտանգ, որքան հզոր ու հարմար են դրանք այսօր:

Սակայն պարզվում է՝ ոչ միայն Galaxy սմարթֆոններն են պայթունավտանգ, այլ նաև՝ iPhone-ները, ինչն իր կամքին հակառակ ապացուցել է մի սովորական չինացի: Նա շատ գովաբանված իր iPhone 7-ով ինչ-որ բան է նկարահանելիս եղել, երբ հեռախոսը պայթել է հենց ձեռքերի մեջ` աչքի առաջ:
Պայթյունի հետևանքով ապակու բեկորը վնասել է տղամարդու դեմքն ու մատը: Չինացին նշում է, որ իր iPhone-ը լիցքավորել է գործարանային սարքով: Լավ կլինի՝ չփորձենք անգամ պատկերացնել, թե ինչ կարող էր պատահել, եթե չինական սարքով լիցքավորեր: Տուժածը մտադիր է վնասի փոխհատուցում ստանալ Apple-ից: Սակայն պայթյունավտանգ սմարթֆոնի տերը չի նշում, թե որտեղից է գնել իր iPhone-ը: Ամենայն հավանականությամբ, հենց այդտեղ էլ թաղված է շան գլուխը:

Խելացի տու՞ն, թե՞ համառ տանջանք

Կամաց — կամաց կինոների տղերքի պես մենք էլ ենք մեր բնակարանները համալրում բարձր տեխնոլոգիական սարքերով, և հնարավոր է դառնում տունը կառավարել սմարթֆոնի, հատուկ վահանակի կամ էլ ձայնային ազդանշաններով: Սմարթ տները նոր հազարամյակի տեխնոլոգիական գլխավոր թրենդն են, և մարդու կյանքը հեշտացնող կամ մարդուն ավելի ծույլ դարձնող գաջեթների շուկան զարգանում է անասելի արագությամբ:

Բրիտանացի Մարկ Ռիթմանը կյանքը հեշտացնելու նպատակով գնել էր Wi-Fi-ով կառավարվող թեյնիկ: Նորարարությունների ու թեյի սիրահար Մարկը 11 ժամ շարունակ փորձել է ջուր եռացնել:

Լոռու մարզում կգործի ՍՄԱՐԹ կենտրոն - Sputnik Արմենիա
Հայաստանում եզակի ՍՄԱՐԹ կենտրոնը լոռեցիներին ծննդավայր է վերադարձնում

Ռիթմանն առավոտյան 9-ին սկսել է իր փորձերը, սակայն նույնիսկ երեք ժամ անց սարքը դեռևս համացանցին չէր միացել. ըստ երևույթին, դժվարությունն այն է եղել, որ բազային կայանը չի կարողացել կապ հաստատել նոր սարքի հետ: Ամենայն հավանականությամբ, գաջեթը համալրված չի եղել համապատասխան ծրագրով, որը թույլ կտար այն ինտեգրել տանը գտնվող այլ սարքերին:

Ռիթմանի բախտն այնքանով է բերել, որ շատ հարցերում կարողանում է ինքնուրույն գլուխ հանել և երկար փնտրտուքներից հետո գտել է ծրագիրը, ու հարցը լուծվել է: 11 ժամ անց թեյնիկը սկսել է արձագանքել ձայնային հրամաններին, և բրիտանացին կարողացել է վայելել իր անգլիական թեյը:

50 հազար դրամ արժողությամբ Wi-Fi թեյնիկը միանում է սմարթֆոնով՝ բնակարանի ցանկացած կետից, ու ջերմաստիճանային մի քանի ռեժիմ է առաջարկում թեյի և սուրճի համար: Թեյնիկը նույնիսկ SMS հաղորդագրություն է ուղարկում սմարթֆոնին` հարցնելով, թե արդյո՞ք տերը ցանկանում է թեյ կամ սուրճ խմել այդ պահին, իսկ բացասական պատասխանի դեպքում ջրի ջերմաստիճանը բարձր է պահում, մինչև մարդն օգտվի դրանից: Հարմար է, բայց բացարձակ խնայող չէ, ինչը չես ասի ուկրաինացի ինժեներների նորարարության մասին:

Նրանց ստեղծած eCozy խելացի թերմոստատները միանում են ջեռուցման սովորական մարտկոցներին և հետևում են տան ջերմաստիճանին: eCozy-ին կարող է մոտ 30 տոկոսով նվազեցնել ջեռուցման ծախսերը: Զիլ է, չէ՞: Քանի որ այս սարքը դեռ նոր է, այն առայժմ փորձարկվում է ներդրողների բնակարաններում: Թերությունները վերացնելուց հետո արտադրող ընկերությունը սարքը կվաճառի 69 եվրոյով, իսկ ամբողջական կոմպլեկտը, որի մեջ կմտնի երեք թերմոստատ և կենտրոնական հաբը, կվաճառվի 300 եվրոյով: Այն աշխատելու է iOS և Android համակարգերով: Տան ջերմաստիճանը հնարավոր կլինի կառավարել աշխարհի ցանկացած կետից՝ ինտերնետի միջոցով: Համակարգը պարբերաբար սքանավորում է բնակարանը և եթե տարածքում չի արձանագրում կենսաբանական օրգանիզմների ներկայություն, անջատում է ջեռուցման համակարգը:

Թերևս այս սարքը գնելուց հետո մարդիկ այլևս չենք բողոքի գազի գներից:

Ֆեյսբուքն «անվճար պանիր» է բաժանում

Ցուկերբերգը շարունակում է օր օրի զարմացնել, և այս անգամ նա ու իր կապույտ թիմը ստեղծել են կորպորատիվ օգտատերերի համար նախատեսված Workplace սոցիալական ցանցը:

Социальная сеть Фейсбук - Sputnik Արմենիա
Ինչպես չհայտնվել սոցիալական ցանցի ծուղակում

Ծառայությունը հասանելի է բոլոր օգտատերերի համար, սակայն ցանցին միանալու համար ընկերությունները պետք է դիմում լրացնեն նախագծի կայքում:
Workplace-ում կորպորատիվ օգտատերերը կարող են անել գրեթե այն ամենն, ինչ մենք անում ենք ֆեյսբուքում: Workplace-ում կան օգտատերերի խմբեր՝ թեմատիկ թիմեր կազմելու համար, անհատականացված լրահոս, տեսազանգերի հնարավորություն: Այս կայքի առավելությունն այն է, որ գովազդներ չկան, և օգտատերերը կարող են նվիրվել իրենց գործին առանց անհանգստանալու, որ կպչուն գովազդները կարող են շեղել իրենց:

Նախագծի կայքում նշված է, որ Workplace-ի հետ աշխատելու համար օգտատերը կարող է օգտագործել Facebook-ից առանձնացված պրոֆիլ:

Facebook-ի ծրագրավորողները թողարկել են նաև Workplace-ի iOS և Android տարբերակները:

Ցուկերբերգի խոսքով, սոցիալական ցանցն արդեն օգտագործում են հազարից ավելի կազմակերպություններ:

Հետաքրքիր է, եթե որոշ ժամանակ անց ընկերությունների թիվը հազարապատկվի, ու մարդիկ սկսեն վայելել Ֆեյսբուքն առանց գովազդի, ի՞նչ է լինելու այդ դեպքում: Բոլորս գիտենք, որ անվճար պանիր միայն թակարդում է լինում: Վստահաբար կարելի է ասել, որ Ցուկերբերգը ինչպես կարողացավ ամբողջ աշխարհին նստեցնել Ֆեյսբուքի ասեղի վրա, այնպես էլ այս դեպքում կրկին հաշվարկել է փող աշխատելու միջոցները: Այնպես որ, Workplace-ում գրանցվողներն, ըստ էության, երկրորդ անգամ են կանգնում Ցուկերբերգի դրած փոցխի վրա:

Լրահոս
0