11:25 22 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Արման Թաթոյան

ՀՀ օմբուդսմենը սիրիահայերի հարցով դիմել է միջազգային մարմիններին

© Sputnik/ Asatur Yesayants
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
12 0 0

Թաթոյանը խնդրել է ապահովել Սիրիայում բնակվող հայերի անվտանգությունը և նրանց աջակցություն տրամադրել։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին, այդ մասին նշված է օմբուդսմենի Ֆեյսբուքի էջում։

Մասնավորապես` Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգության երաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարներին:

Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին ամիսներին տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով հայերի մահվան և վնասներ կրելու դեպքերի առնչությամբ` խնդրելով այդ մարմինների իրավասության սահմաններում գործուն աջակցություն:

Գլխավոր թեմաներ