00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչն է տաքացնում փողոցում առևտուր անող մարդկանց

© Sputnik / Asatur YesayantsРынок Фирдуси
Рынок Фирдуси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշունը չէր հասցրել ստանձնել իր լիազորությունները, երբ Հայաստանում տեղաց առաջին ձյունը։ Երևանի ծայրամասերում դեռ ձյան շերտեր են կուտակված, իսկ քաղաքի կենտրոնական փողոցներում գրեթե հետք էլ չի մնացել ձնից։

Առաջին ձյան հետևանքներն առաջին հերթին զգացին Ֆիրդուսի շուկայի առևտրականները, քանի որ նրանք մինչև հիմա աշխատում են ոչ թե նորմալ ծածկ ունեցող տաղավարներում, այլ փայտերին ամրացված մոմլաթների տակ։

Շուկա էի գնացել ինձ անընդհատ հուզող հարցի պատասխանները գտնելու համար` ինչպե՞ս են ամռան և ձմռան ամիսներին մարդիկ ստիպված աշխատում փողոցներում։

Արևոտ ու աղմկոտ Ֆիրդուսին

Շուկայի նեղլիկ շարքերով անցնելիս նկատեցի հիսուն տարեկան մի տղամարդու, որն աթոռի վրա կանգնած` փորձում էր մոմլաթների վրայի ձյունը թափել։ Տանջվում էր, անիծում կառավարությանը, նախագահին, այն օրը, երբ լույս աշխարհ եկավ։ Պատմությունն այսքանով կավարտվեր, եթե տղամարդն իր ուժերը ճիշտ հաշվարկեր ու ձնախառն ջուրը չթափեր մոտ 40 տարեկան մի կնոջ վրա։

«Վերարկուս թրջվեց, հիմա ի՞նչ եմ անելու։ Անտաշ։ Գոնե ներողություն խնդրեիր», — փնչացրեց կինն ու վրդովված շարունակեց ճանապարհը։

«Նման պատմությունները շատ են, — ինձ դիմելով ասաց ներքնազգեստ վաճառող կինը, — ձուկը գլխից է հոտում։ Այդպես էլ մեր կառավարությունը 25 տարվա ընթացքում չկարողացավ աշխատանքային տարրական պայմաններ ստեղծել մեզ համար»։

© Sputnik / Asatur YesayantsՖիրդուսի շուկայում
Ֆիրդուսի շուկայում - Sputnik Արմենիա
1/3
Ֆիրդուսի շուկայում
© Sputnik / Asatur YesayantsՋուլիետա տատիկը
Ջուլիետա տատիկը - Sputnik Արմենիա
2/3
Ջուլիետա տատիկը
© Sputnik / Asatur YesayantsՋուլիետա տատիկը
Ջուլիետա տատիկը - Sputnik Արմենիա
3/3
Ջուլիետա տատիկը
1/3
Ֆիրդուսի շուկայում
2/3
Ջուլիետա տատիկը
3/3
Ջուլիետա տատիկը

Մարիամը (այսպես էր կնոջ անունը) պատմեց, թե ինչ դժվարություններ են ստիպված լինում հաղթահարել փողոցում կանգնած հագուստ վաճառելով, որպեսզի մի կտոր հացի փող վաստակեն։

«Ամեն ձմռանից հետո մեր աշխատակիցների 90%-ի մատները ցրտահարվում են, դա լինում է հատկապես երիտասարդ աղջիկների մոտ։ Ես վաղուց եմ աշխատում այստեղ, իսկ նրանք դեռ երիտասարդ են», — ասաց Մարիամը։

Ես շարունակեցի ճանապարհս ու բոլոր հարցերիս դիմաց միայն բողոքներ լսեցի կամ իշխանությանը դիմելու խորհուրդ։

«Կառավարությունն ավելի լավ գիտի ձեր հարցերի պատասխանները, այլապես մենք նման պայմաններում չէինք աշխատի», — ասաց շուկայի աշխատակցուհիներից մեկը` կծելով լավաշի մեջ փաթաթած լոլիկով ու պանրով բրդուճը։

Իմաստուն Ջուլիետան

Շուկայի գրեթե վերջում, հանգած գազի բալոնի մոտ շալն ուսերին փաթաթած ալեհեր մի կին էր նստած` տաք թեյի բաժակը ձեռքին։ Երբ հարցրի` չի՞ մրսում, 80-ամյա Ջուլիետա տատիկը ժպտաց ու ասաց` սովորել եմ, շուկան իմ երկրորդ տունն է դարձել։

Պարզվեց, որ նա վարձով է ապրում, աշխատում է կարիքից դրդված, որպեսզի կարողանա տան վարձը տալ. ախր կենսաթոշակով չես ապրի։

© Sputnik / Asatur YesayantsՋուլիետա տատիկը
Джульетта, работница рынка Фирдуси - Sputnik Արմենիա
Ջուլիետա տատիկը

«Ես բուժքույր եմ, աշխատել եմ Կարմիր խաչին կից լաբորատորիաներում, բայց 1991 թվականից թոշակի անցա ու եկա այստեղ։ Երբեմն նստում եմ Բժշկական համալսարանի աստիճաններին, փողի դիմաց կշռում եմ մարդկանց», — ասաց ծեր կինը։

Ամռանը Ջուլիետա տատիկը շուկա է գալիս առավոտյան ժամը վեցին։ Նա է մաքրում շուկայի տարածքը։ Այստեղի աշխատողները նրան մոր պես են վերաբերվում. շատերն են գալիս նրա մոտ ու խորհուրդներ հարցնում։ Ձմռանն աշխատանքի է գալիս ութին կամ իննին։

«Երեխաներ չունեմ, ամուսնական կյանքս էլ չդասավորվեց։ Իմ մասին հոգ են տանում զարմիկներս, որոնք պարբերաբար ինձ ուտելիք են բերում ու շորերս լվանում», — ժպտաց նա։

Ջուլիետա տատիկը նեղվում է, որ չի կարողանում առաջվա պես օրումեջ բաղնիք գնալ։

«Ինձ քիչ է մնացել, մեծ կին եմ, բայց ուրախ եմ, որ դեռ կարողանում եմ գումար վաստակել։ Կինը պետք է անկախ լինի», — խորհուրդ տվեց տատիկը։

Հիշեց, որ առաջ օրական 6-7 հազար դրամ էր աշխատում, իսկ հիմա օրվա վաստակը հազար դրամից չի անցնում։ Վատ եղանակից փրկվելու միջոց է համարում տաք թեյն ու լավ տրամադրությունը։

Լրահոս
0