00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. Կարապետյանի, Աբրահամյանների և չկայացած թռիչքների մասին

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է նոյեմբերի 4-ի մամուլի տեսությունը։

Հրապարակ. Շաբաթ օրը վարչապետը կկատարի իր առաջին այցերը

Թերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը վարչապետը կկատարի իր առաջին այցը դեպի Սյունիք, ապա՝ Ղարաբաղ, որը Կարեն Կարապետյանի փոքր հայրենիքն է. Ասկերանի Աստղաշեն գյուղում այսօր էլ կա Կարապետյանների 150 տարվա պապենական տունը, ուր ապրում է վերջինիս հայրը։

«Ինչպես տեղեկացրին ղարաբաղյան մեր աղբյուրները, «մինչ վարչապետ դառնալն էլ Կարենը գյուղի համար էնքան գործ արեց՝ ճամփեքը սարքեց, ջրագիծ քաշեց։ Ամառներն էլ իրենք են ընտանիքներով գալիս՝ գյուղում մնում»։ Ի դեպ, ղարաբաղյան իսթեբլիշմենթը գտնում է, որ Կարապետյանի այցը Ղարաբաղ ոչ թե աշխատանքային-ճանաչողական է, ինչպես արձանագրված է կառավարության «պրոտոկոլում», այլ՝ պետական։ Նա Սյունիք, ապա Ղարաբաղ է մեկնում մեծ շքախմբով՝ նախարարների հետ, խնդիրներին ծանոթանալու, լուծումներ գտնելու։ Ղարաբաղում լինելու է առաջնագծում, հանդիպելու է Բակո Սահակյանի, Արա Հարությունյանի հետ»,- գրում է թերթը։

Республиканская партия Армении - Sputnik Արմենիա
Շարմազանով. վարչապետը ՀՀԿ–ին անդամակցելու դիմում չի գրել

Հայկական ժամանակ․ «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում

Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից: Մինչդեռ «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով:

«Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ: Թե պետական գերատեսչություններն ինչու են նման թանկ տոմս ձեռք բերում, մնում է գուշակել՝ նրանք կամ պետբյուջեի հաշվին հնարավորինս հարմարավետ տոմս են գնում, կամ էլ ավիաընկերությունների հետ պրիմիտիվ գողությամբ են զբաղվում: Հավելենք, որ մեր տեղեկություններով` «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի: Եվ եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում»,- ասված է թերթի հոդվածում:

Հրապարակ. Հովիկ Աբրահամյանը «ջրել» է իր եղբորորդու մասնակցությամբ ծեծի գործը

«Հրապարակ» թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը կարողացել է «ջրել» սկանդալային պատմությունների «հերոս» եղբորորդու՝ Արարատի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած ծեծի գործը։

«Վերջինս որոշ շրջանակներում գլուխ է գովել, թե «էդ էր մնացել լրագրողների գրածով գլխիս գործ սարքեին»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արսեն Աբրահամյանն իր վարորդի և քրեական հետախուզության աշխատակցի հետ ծեծի էր ենթարկել քրեագետ Եսայի Էլոյանին՝ հրահանգն արագ չկատարելու համար»,- գրում է թերթը:

Ժողովուրդ. 10 հազար դրամանոց ավիատոմս` «Թռիչքներ երազում և արթմնի»

Թերթը գրում է, որ արդեն մի քանի օր է՝ ՀՀ քաղաքացիները կարծես երանելի մոլորության մեջ են։ Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը գայթակղիչ հայտարարություն է արել, թե 10 000 դրամով թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա։ Երեկ էլ հայտնի դարձավ, որ նույն ընկերությունը հրաժարվել է դեպի Երևան չվերթներից՝ պատճառաբանելով, որ այստեղ ուղևորների սպասարկման գինը բարձր է։

«Պոբեդայի» ինքնաթիռը - Sputnik Արմենիա
«Պոբեդա» ավիաընկերությունը պատրաստվում է հրաժարվել երևանյան չվերթերից

«Հանրության լայն զանգվածների մոտ ձևավորվել է այն կարծիքը, որ սույն ավիաընկերությունը խաբում է ՀՀ-ի քաղաքացիներին՝ այդպիսով իր գովազդն անելով՝ միաժամանակ «ցեխ շպրտելով» «Զվարթնոցի» վրա։ Իսկ ինչ նպատակներ է իրականում հետապնդում ռուսական ընկերությունը։ Հայրենի քաղավիացիայի գլխավոր վարչությունից սպառիչ պատասխան չստանալուց հետո «Ժողովուրդը» կապ հաստատեց «Պոբեդա» ավիաընկերության հետ։ Այստեղից նշեցին, որ «Շիրակ» օդանավակայանի հետ կապված ծրագիրը գոյություն ունի, սակայն մշակման փուլում է։ Իսկ 10 000 դրամի մասով պարզաբանեցին, որ այն ակցիայի շրջանակներում է վաճառվում սահմանափակ քանակով։ Այսինքն՝ մշտապես 10 հազար դրամանոց տոմսեր չեն լինի։ Ճիշտ և ճիշտ «Յանդեքս» տաքսի ծառայության նման, սկզբում ակցիաներ արեց, հետո դարձավ ամենաթանկ սպասարկող ընկերություններից մեկը Երևանում»,- գրում է թերթը։

Ժամանակ. Արա Աբրահամյանն իր եղբայրներին ուզում է տեղաբաշխել ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և ՀՎԿ-ում

«Ժամանակ» թերթը գրում է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մտադիր է իր եղբայրներին կրկին ներգրավել քաղաքականության մեջ և նախկինի պես տեղաբաշխել ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում և «Հայկական վերածնունդի» վերածված ՕԵԿ-ում:

«2003-ին Աբրահամյան եղբայրներից ավագը՝ Սերյոժա Աբրահամյանը, մեծամասնական ընտրակարգով դարձավ պատգամավոր թիվ 54 ընտրատարածքից։ 2007-ին՝ արդեն 4-րդ գումարման խորհրդարանում Աբրահամյան եղբայրներից երեքն արդեն պատգամավորներ էին, Սերյոժա Աբրահամյանը պատգամավորական մանդատը ստացել էր ՕԵԿ-ից, Արմեն Աբրահամյանին մանդատ տվել էր ԲՀԿ-ն, իսկ Գագիկ Աբրահամյանը՝ հանգրվանել էր իշխող ՀՀԿ-ում»,- գրում է թերթը:

Լրահոս
0