00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մկրտություն` թաղման ժամանակ. Վիրահայերի սովորույթն արդեն չկա, բայց իր հետքը թողել է

© МixnewsКрест во тьме
Крест во тьме - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մինչև 2002 թվականը վիրահայ համայնքում բազմաթիվ կնունքներ ընթացել են թաղման ժամանակ, դագաղի կողքին: Sputnik Արմենիան պարզել է, թե ինչպես է արմատախիլ արվել այդ սովորույթը:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Լարիսան կեսկատակ- կեսլուրջ միշտ ասում է՝ տեսնու՞մ եք, ինչ հայրենասեր եմ, եկել ու հաստատվել եմ Հայաստանում: 24-ամյա կեկելը ծնվել ու մեծացել է Թբիլիսիում, բայց միշտ մտածել է, որ իր տեղը հայրենիքում է:

Севанаванк - Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցիներն ու կրոնական ծեսերը գրավում են եվրոպացիներին

Վիրահայերի կյանքի ու ապրելակերպի մասին զրույցը մեզ տարավ դեպի, մեղմ ասած, տարօրինակ սովորույթ, որն ունեցել են վիրահայերը մինչև բոլորովին վերջերս՝ 2002 թվականը: Պարզվում է՝ եթե վիրահայերի ընտանիքում մարդ էր մահանում, իսկ տնեցիներից մեկը մկրտված չէր, ապա մինչև հանգուցյալին հողին հանձնելը պետք է կազմակերպեին մկրտության արարողություն:

Լարիսան 11 տարեկան էր, երբ պապիկը մահացավ: Ծնողները գիտեին վիրահայերի շրջանում արմատներ գցած սովորույթը: Արագ ընտրեցին կնքահորը, քահանա հրավիրեցին ու անմիջապես դագաղի մոտ մկրտություն ընթացավ:

«Քահանաները մեր տուն եկան, կնքեցին ինձ ու եղբորս: Մեր ավանդույթների համաձայն, հանգուցյալին պահում են մեկ շաբաթ: Մինչև հիմա հիշողությանս մեջ դաջված է այդ մռայլ տեսարանը: Կուզեի` գոնե եղբայրս ազատված լիներ այդ տխուր հիշողությունից»,- պատմեց Լարիսան:

Նա ասաց, որ այդ օրից ի վեր մկրտությունն իր մոտ իրարամերժ զգացողություններ է առաջացնում, քանի որ անմիջապես աչքի առաջ է գալիս անցյալի հիշողությունը:

«Գիտե՞ք` ես մինչև այսօր չեմ կարողանում պարանոցիս խաչ կախել, ու այդ հանգամանքը կապում եմ ինձ հետ պատահած այդ դրվագի հետ: 2 տարի առաջ արդեն Հայաստանում էի, գնացի եկեղեցի ու այնտեղ ինձ խորհուրդ տվեցին՝ մկրտությանս օրն այցելեմ եկեղեցի և պատարագ պատվիրեմ»,-ասաց Լարիսան:

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի գործավար-քարտուղար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման սովորույթ վիրահայերի շրջանում եղել է, բայց դադարեցվել է 2002 թվականին:

Эчмиадзин - Sputnik Արմենիա
Էջմիածնի տաճարի գաղտնիքները. երբ թացն ու չորը խառնվում են

«Երբ նոր առաջնորդն է եկել, Թբիլիսիի և Վրաստանի այլ շրջանների եկեղեցիներում, որոնք վիրահայոց թեմին են պատկանում, այս սովորությունն արգելվել է, այլևս չի կիրառվում: Առաջնորդն այս հարցն այդպիսի հարթության վրա է տարել: Տեղական սովորությունները տեղի ժողովրդի բացատրությունն ունեն, չգիտեմ, թե նման ծեսեր կիրառելիս ինչ մտայնություն են ունեցել»,-ասաց նա:

Վիրահայերի շրջանում այս սովորույթը սկիզբ է առել խորհրդային տարիներին: Քահանան չթաքցրեց, որ խորհրդային տարիները հայ առաքելական եկեղեցու համար բարդ են եղել այն իմաստով, որ մեծ ջանքեր են պահանջվել հավատքը պահպանելու համար:

Այս թեմայով զրուցեցինք նաև Թբիլիսիում ապրող մի հայ ընտանիքի հետ: 60-ամյա Կարինեն պատմեց, որ հատկապես խորհրդային տարիներին շատ են եղել մկրտության դեպքերը հենց թաղման արարողության ժամանակ: Նա հաստատեց, որ հիմա այդ սովորույթը վերացվել է:

«Եթե անգամ լինեն ցանկացող մարդիկ, մեր հոգևոր հայրերը չեն մկրտի»,-ասաց նա:

Չնայած սովորույթը տասնամյակից ավելի է, ինչ վերացել է, սակայն այն բազմաթիվ մարդկանց վրա իր բացասական հետքն է թողել:

Լրահոս
0