00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատգամավորները պահանջում են 1000 դրամ գանձելու նախագիծը քննարկել հանրության հետ

© Sputnik / Aram NersesyanАрмянский драм
Армянский драм - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարությունն առաջարկում է աշխատող քաղաքացիների ամենամսյա աշխատավարձերից 1000-ական դրամ գանձել՝ հանուն բանակի: ԱԺ պատգամավորները պահանջում են հանրային քննարկում անցկացնել:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական hանձնաժողովն այսօր քննարկեց ՊՆ նոր օրինագիծը, որով կառավարությունն առաջարկում է ՀՀ աշխատող բոլոր քաղաքացիների ամսական աշխատավարձերից 1000-ական դրամ գանձել և հատկացնել մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքի անդամներին:

Военнослужащие - Sputnik Արմենիա
Ամեն աշխատող քաղաքացի կվճարի 1000 դրամ զոհված կամ հաշմանդամ զինծառայողի համար

Նախագիծը ներկայացնելով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ գանձված 1000-ական դրամները վճարվելու են հատուկ ստեղծված հիմնադրամին: Հիմնադրամը ղեկավարելու է կառավարության, ԿԲ-ի և ՀԿ-ների ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների խորհուրդը, ունենալու է գործադիր տնօրեն և գործադիր հանձնաժողով:

Չվիճարկելով մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ վիրավորված զինծառայողներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակը` ԱԺ պատգամավորները հիմնականում մտահոգություն հայտնեցին հարկահավաքության թափանցիկության վերաբերյալ:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ մինչ օրս հասարակությանը հստակ պատասխան չի տրվել, թե նախկին հիմնադրամների ու գանձված հարկերի գումարները, որոնց փոշիացման վերաբերյալ կասկածներ կան, իրականում ինչի վրա են ծախսվել:

«Արդյոք հնարավո՞ր չէ հիմնադրամը ստեղծել, բայց գումարները հավաքել ոչ թե քաղաքացիներից, այլ` կառավարության հայտարարած կրճատումների, օպտիմալացման արդյունքում խնայված գումարներից։ Ոչ թե ասենք՝ շատ լավ բան ենք անում ու էլի ձեզանից ենք հավաքում»,- ասաց Մարուքյանը:

Պաշտպանության նախարարը պատգամավորին առաջարկեց բյուջետային ծախսերի տնտեսումների և ծախսերի մասին առաջարկություններ ներկայացնել բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ խոստանալով առաջիկայում ներկայացնել, թե ինչի վրա են օգտագործվելու ՊՆ բյուջեի խնայված միջոցները: Բայց աշխատող քաղաքացիներից 1000-ական դրամներ չգանձելու առաջարկին չհամաձայնեց:

ՙՉեմ կարծում, թե սա կարող է փոխարինել առաջարկվող ծրագրին, քանի որ այս ծրագիրն ունի մի փոքր այլ տրամաբանություն: Սրա տրամաբանությունն է առանձնացնել և հատուկ շեշտել այն մարդկանց, ովքեր մասնակցել են պետության պաշտպանության գործին»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՎիգեն Սարգսյան
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Վիգեն Սարգսյան

Նրա խոսքով` իր խնդիրն է՝ որպես պաշպանության նախարար, որ յուրաքանչյուր քաղաքացի իր ամսական աշխատավարձը ստանալիս մի պահ մտածի այն մարդկանց, այն տղաների մասին, որոնք առաջնագծում են:

«Ես համարում եմ, որ սա կարևոր քայլ է մեր համախմբման ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Ի դեպ, պատգամավորները կարևորեցին նաև օրենքի նախագծի լայն հանրային քննարկում անցկացնելու անհրաժեշտությունը, ինչին նախարարը պատասխանեց, որ իր կարծիքով, հասարակությունն այս հարցի հանրային քննարկումն անցկացրել է ապրիլից մինչև այսօր, և ներկայացված նախագիծը ներկայացնում է հասարակության մեծ մասի կարծիքը այդ հարցի շուրջ:

Էդմոն Մարուքյանը դարձյալ ընդգծեց, որ խնդիրը հանուն բանակի ամսական 1000 դրամ վճարելու մեջ չէ:

«Մենք արդեն մեծ հարկեր ենք վճարում, և ամբողջ հարցն այն է, թե ինչու այդ խնդիրները մեր վճարած հարկերի շրջանակում չեն լուծվում»,-ասաց նա:

Նախարարը վստահեցրեց, որ պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերն իրականացվում են իր և ՀՀ նախագահի խիստ հսկողությամբ:

Լրահոս
0