ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության «Թեժ գծով» քաղաքացիներից ստացվել է 14 ահազանգ, որից գրավոր պարզաբանում է տրվել 4 ահազանգի, հայտնում են կրթության և գիտության նախարարությունից:
Բարձրացված խնդիրների վերաբերյալ լիարժեք պատասխաններ տրամադրելու նպատակով, ըստ պատկանելության, համապատասխան կազմակերպություններ է ուղարկվել 3 ահազանգ, ուսումնասիրության փուլում է 7 ահազանգ:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են իրավական ակտերին, հանրակրթական, բուհական և ջեռուցման խնդիրներին: