00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ հակաբիոտիկը դառնում է «ընտանեկան բժիշկ» ու սպառնում կյանքին

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցСезонный рост заболеваемости гриппом и ОРВИ в России
Сезонный рост заболеваемости гриппом и ОРВИ в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոյեմբերի 14–20–ը հայտարարված է որպես հակամանրէային դեղերի պատշաճ իրազեկմանն ուղղված համաշխարհային շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի — Sputnik. Ամբողջ աշխարհում հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն աճում է։ Սա այն դեպքում, երբ հերթական նոր հակաբիոտիկ ստեղծելու համար պահանջվում է մոտ 10 տարի։ Հակամանրէային դեղերի ազդեցության նվազման հիմնական պատճառներից է հակաբիոտիկների անհիմն ու ոչ նպատակային օգտագործումը։

Кристине Гюрджян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կաղապարից դուրս. թաքնված հակաբիոտիկներ սննդում և նոր օրենք հակաբիոտիկների մասին

Հակամանրէային դեղերի կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանը վառ օրինակ է ներկայացնում. Երևանում ապրում է մի ընտանիք, որտեղ կա 5 երեխա։ Որ երեխան ինչ հիվանդություն ունենա, տալիս են «Ամոքսացիլին»։ Ու դեռ ծնողն էլ հպարտանում է` այդ հակաբիոտիկն իրենց ընտանեկան բժիշկն է։

«Ձևավորված թիմ ունենք`համաճարակաբան, կլինիկական բժիշկ, դեղագետ։ Նրանց ուղեկցությամբ իրազեկման շաբաթվա ընթացքում այցելում ենք դեղագետների, բժիշկների, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի մասնագետների և խորհրդատվություն անցկացնում»,-ասաց Գյուրջյանը։

Անասնաբուժության ոլորտի մասնագետներին իրազեկելն առանցքային նշանակություն ունի, քանի որ հակաբիոտիկներ օգտագործում են նաև սննդամթերքի մեջ։ Ընդ որում, հակաբիոտիկներ օգտագործում են ոչ միայն կենդանիներին բուժելու, այլև նրանց մկանային զանգվածն ավելացնելու համար։

«Այդ տեսանկյունից դրանք շահավետ են։ Հակաբիոտիկներ օգտագործվում են նաև մրգերի աճեցման համար, ձկնաբուծության ոլորտում։ Իհարկե, հակաբիոտիկներն օգտագործում են փոքր չափաբաժիններով, բայց դրանք հասնում են մեզ և հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձևավորում»,-ասաց ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը։

Նա դեմ չէ հակաբիոտիկներին, ավելին` իրեն համարում է դրանց պահապան։ Միայն թե ընդգծում է` այդ դեղամիջոցները պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում` բժշկի ցուցմամբ և ճիշտ դոզավորմամբ։

Антибиотик, врач, разработка - Sputnik Արմենիա
Հակաբիոտիկների հետ «խաղալ» պետք չէ

«Հակաբիոտիկներն ինձ համար թանկ են ու կարևոր։ Երբ 6 ամսական էի, թոքաբորբ ունեցա ու դրանց շնորհիվ առողջացա։ Այդ ժամանակ բազմաթիվ երեխաներ էին մահանում թոքաբորբից»,- պատմեց ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչը։

Դեղերի մասին նոր օրենքով հակաբիոտիկների շրջանառությունը կկանոնակարգվի։ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ դրանք կվաճառվեն միայն դեղատոմսով։ Դեկտեմբերի 15-ից հետո, երբ օրենքը կմտնի ուժի մեջ, հակաբիոտիկների դուրսգրումը դեղատոմսով չիրականացնելու դեպքում տույժեր, տուգանքներ են նախատեսված։ Իհարկե, նրա դիտարկմամբ, օրենքից զատ պետք է նաև վարքագծային փոփոխություն։ Sputnik Արմենիայի այն դիտարկմանը, որ հակաբիոտիկների անհարկի կիրառումը մի կողմից կկարգավորվի, իսկ մյուս կողմից որոշ բժիշկներ կշարունակեն տեղի-անտեղի հակաբիոտիկներ նշանակել, Խաչատրյանը պատասխանեց.

«Հարկի կամ անհարկի նշանակելը մեծ խնդիր է։ Առաջիկայում բավականին մեծ մոդուլներով կրթական պրոցես ենք սկսելու»։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի որոշ երկրներում հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության շրջանակը հասնում է 25 տոկոսի։ Դեղակայուն վարակներից մահանում է 25 հազար մարդ, դեղակայուն թոքաբորբից` տարեկան 1.8 միլիոն երեխա։

Լրահոս
0