00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես մեկ տուփ խտացրած կաթն ու Ջեկի Կուգանը փրկեցին հայ հազարավոր մանուկներին

© Sputnik / Asatur YesayantsКак Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян
Как Джеки Куган помог армянским сиротам спасшимся во время Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկացի հայտնի դերասան Չարլի Չապլինի առաջին ռեժիսորական աշխատանքը` «Փոքրիկը» ֆիլմը, որում հանդես է գալիս 5 տարեկան Ջեկի Կուգանը, ընդգրկվել է համաշխարհային կինոյի պատմության մեջ։ Սակայն քչերը գիտեն, թե փոքրիկն ինչ դեր է ունեցել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ երեխաների փրկության գործում։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Չարլի Չապլինի «Փոքրիկը» կինոժապավենն իր տեղը գրավեց համաշխարհային կինոյում, իսկ ֆիլմի գլխավոր հերոս Ջեկի Կուգանն էլ իր դերն ունեցավ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով ողջ մնացած հայ մանուկների փրկության գործում։

«Չարլի Չապլինը փոքրիկ Ջեկիին առաջին անգամ տեսել է թատրոնի բեմում։ Տղայի խաղն այնքան է հիացրել նրան, որ որոշել է նկարահանել իր «Փոքրիկը» ֆիլմում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից Աստղիկ Եդիգարյանը։

«Փոքրիկը» ֆիլմի էկրանավորումից հետո Ջեկին հանրաճանաչ դարձավ` իր խաղով ու մանկական գրավչությամբ գերելով ամերիկացիներին։ Այն ժամանակ արդեն ստեղծվել էր Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն, որն օգտվեց փոքրիկի համբավից ու նրան ներգրավեց բարեգործական գործունեության մեջ։

Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար - Sputnik Արմենիա
Սպիտակ տան հայկական գորգն ու 50 գրամ բրինձ սոված որբերի համար

«ԱՄՆ-ի ողջ տարածքում Կուգանի մասնակցությամբ ստեղծվեցին հագուստի և «Նեսթլե» կաթնամթերքի հավաքման կետեր, որտեղ փոքրիկ Ջեկիի կանչով հազարավոր ամերիկացի երեխաներ օգնություն էին բերում», — ասաց Եդիգարյանը։

Նրա խոսքով` այդ գործում կարևոր դեր խաղաց Ջեկիին վստահելու գործոնը։ Եթե չլիներ փոքրիկը, միայն կոմիտեի ուժերով գուցե հնարավոր չլիներ այդքան օգնություն հավաքել կարճ ժամանակահատվածում։

1925 թվականին օգնությունը նավով տեղափոխվեց Հունաստան, որտեղ հանգրվան էին գտել հայ հազարավոր որբուկները։

«Ջեկին հայ և հույն երեխաներին անձամբ բաժանեց օգնությունը, որը հավաքվել էր հետևյալ կարգախոսով` «մեկ տուփ խտացրած կաթը կարող է մեկ երեխայի կյանք փրկել»», — պատմեց Եդիգարյանը։

Տուն-թանգարանում պահվող լուսանկարը վկայում է, որ Հունաստանից վերադառնալուց հետո Ջեկիին ընդունել է Նյու Յորքի քաղաքապետը։

Բազմաթիվ հրապարակումներից կարելի է հասկանալ, որ անկախ այն հանգամանքից, որ Ջեկիի հայրն է մտածել նրան բարեգործության մեջ ներգրավելու մասին, այնուհանդերձ տղան հաճույքով է զբաղվել այդ գործով` խորապես գիտակցելով, որ երեխաների կյանք է փրկում։

© Sputnik / Asatur YesayantsԱստղիկ Եդիգարյան
Աստղիկ Եդիգարյան - Sputnik Արմենիա
1/3
Աստղիկ Եդիգարյան
© Sputnik / Asatur YesayantsՋեկի Կուգանը մասնակցում է բարեգործական ակցիային
Ջեկի Կուգանը մասնակցում է բարեգործական ակցիային - Sputnik Արմենիա
2/3
Ջեկի Կուգանը մասնակցում է բարեգործական ակցիային
© Sputnik / Asatur YesayantsՈրբացած մանուկները
Որբացած մանուկները - Sputnik Արմենիա
3/3
Որբացած մանուկները
1/3
Աստղիկ Եդիգարյան
2/3
Ջեկի Կուգանը մասնակցում է բարեգործական ակցիային
3/3
Որբացած մանուկները

Ցեղասպանությունից փրկված հայերին օգնություն ցուցաբերելու համար Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեն ստեղծվել էր Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի առաջարկով։

Սկզբում այն կոչվում էր Հայերի օգնության կոմիտե, 1915 թվականի նոյեմբերին ստացավ «Հայաստանի և Սիրիայի օգնության ամերիկյան կոմիտե» անվանումը և չորս տարի անց` 1919 թվականին, ԱՄՆ Կոգրեսի որոշմամբ` վերանվանվեց Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտե։

Կոմիտեի հիմնադիրներից են նաև Քլիվլենդ Դոջը, Ջեյմս Բարտոնը, Չարլզ Քրեյնը և ուրիշներ։ Կոմիտեի հետ համագործակցել են բազմաթիվ միսիոներներ։ Գործել է մինչև 1930 թվականը և 15 տարվա գործունեության ընթացքում անգնահատելի աշխատանք է իրականացրել` հարյուրավոր երեխաների կյանք փրկելով։

Լրահոս
0