00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Մարիա Զախարովա
Հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերի կարգավորմանն աջակցում ենք քաղաքական-դիվանագիտական մեթոդներով․ Մարիա Զախարովա
14:19
1 ր
Մարիա Զախարովա
Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես սեփական ցավ և դժբախտություն. Մարիա Զախարովան
14:20
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մեր մանկության տանգոն» կամ շենքերի ճակատագիրը վտանգված է

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Մեր մանկության տանգոն»
«Մեր մանկության տանգոն» - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կումայրի» ճարտարապետական արգելոցի տարածքում են գտնվում կոլորիտային այն շինությունները, որտեղ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է իր հայտնի ու սիրված ֆիլմերը։ Էկրանից բոլորիս ծանոթ, կինոպատմություն կերտած շինությունների ճակատագիրն այսօր վտանգված է։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Ալբերտ Մկրտչյանի ինքնակենսագրական` «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շատ ու շատ արտահայտություններ թևավոր խոսք են դարձել, օրինակ` «Լուսը վառել եմ ու պտի վառեմ»։ 1984 թվականին նկարահանված ֆիլմը հետպատերազմյան տարիների հայ կնոջ, ընտանիքը պահպանելու նրա պայքարի մասին է։ Հումորային դրվագները, դերասանական՝ Մհեր Մկրտչյան-Գալյա Նովենց փայլուն խաղը ստիպում է ֆիլմը դիտել անընդհատ ու առանց հոգնելու։

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից
Дом семьи Абовенц, балкон которого заснят в фильме Танго нашего детства - Sputnik Արմենիա
Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից

Թերևս քչերը գիտեն, որ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել երկու տարբեր թաղամասերում։ Հիմնական նկարահանումներն անցկացվել են նախկին Գորկի 22 հասցեում (այժմ` Շիրազի)։ Այդտեղ են նկարահանել տան տեսարանն ու բակը։ Եվ միայն ֆիլմի շատ փոքր՝ լույսը վառելու հատվածն է նկարահանվել գյումրեցիների սիրած «Գորկայի» այգու հարևանությամբ գտնվող հայտնի պատշգամբում:

Նախկին Շչորսի 2 (Աճեմյան) հասցեում գտնվող Սիրուշի պատշգամբը երկու տարբեր շինություն է։ Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից։ Ինչպես նշված է պատի արձանագրության մեջ, այն պատկանել է հայտնի առևտրական Խոյեցյաններին։ Մյուս հատվածը կառուցվել է 1900-ականների սկզբին, որտեղ տեղակայված է եղել նախկին քաղաքային փոստատունը: Կառույցներն իրար շատ նման են, անզեն աչքով գլխի չես ընկնի, որ դրանք տարբեր ժամանակներում են կառուցված:

«Այդ ժամանակի համար շատ հետաքրքիր կառույցներ են։ Կառուցապատողը ճիշտ կատարել է քաղաքային դումայի և շինարարության կոմիտեի պահանջները՝ շենքեր, որոնք չունեն այլևայլություն, որոնք ներդաշնակ են քաղաքի այդ հատվածի մնացած շինությունների հետ»,-նշում է «Կումայրի» արգելոցի գործադիր տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը:

Ավելի ուշ հարուստ առևտրականների այս տներն ազգայնացվել են։ Նախ երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, ավելի ուշ` Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։ 2 տարբեր՝ 1926 և 1988 թվականների երկրաշարժերը խալխլել են շենքը, չնայած դրան, երկար ժամանակ այստեղ անօթևան ընտանիքներ են բնակվել: Շենքի մի հատվածը վերանորոգվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Իտալիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Վերանորոգված հատվածում, պահպանելով կառույցի նախկին տեսքը, 2012 թվականից գործում է Շիրակի մարզային գրադարանը։

Եթե շենքի այս հատվածի ճակատագիրը իտալացիների աջակցությամբ «լավ է դասավորվել», ապա մյուս՝ ֆիլմի պատշգամբի հատվածը, որը ևս գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հաշվեկշռում, աղբանոցի է վերածվել՝ դառնալով կատուների ու շների հավաքատեղի: «Կումայրի» արգելոցը Գյումրու քաղաքապետարանին առաջարկել է պատշգամբը հատուկ սյուներով ամրացնել, իսկ Մշակույթի նախարարությանը` չափագրում կատարել:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատշգամբի մի հատվածը աղբանոցի է վերածվել
Պատշգամբի մի հատվածը աղբանոցի է վերածվել - Sputnik Արմենիա
1/9
Պատշգամբի մի հատվածը աղբանոցի է վերածվել
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատշգամբի առաստաղը
Պատշգամբի առաստաղը - Sputnik Արմենիա
2/9
Պատշգամբի առաստաղը
© Sputnik / Armenuhi Mkhoyan Նախ երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, հետագայում` Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։
Նախ  երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, հետագայում`  Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։ - Sputnik Արմենիա
3/9
Նախ երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, հետագայում` Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Շենքն անմխիթար վիճակում է
Շենքն անմխիթար վիճակում է - Sputnik Արմենիա
4/9
Շենքն անմխիթար վիճակում է
© Sputnik / Armenuhi Mkhoyan Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից
Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը  կառուցվել է 1895  թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից - Sputnik Արմենիա
5/9
Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից
© Sputnik / Armenuhi Mkhoyan Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել
Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել - Sputnik Արմենիա
6/9
Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել
© Sputnik / Armenuhi Mkhoyan Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել
Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել - Sputnik Արմենիա
7/9
Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վեքիլյանի տունը
Վեքիլյանի տունը - Sputnik Արմենիա
8/9
Վեքիլյանի տունը
© Sputnik / Armenuhi Mkhoyan Վեքիլյանի տունը
Վեքիլյանի տունը - Sputnik Արմենիա
9/9
Վեքիլյանի տունը
1/9
Պատշգամբի մի հատվածը աղբանոցի է վերածվել
2/9
Պատշգամբի առաստաղը
3/9
Նախ երկհարկանի շինությունը ծառայել է ռուսական զորքին, հետագայում` Լենինականի Մանկավարժական ինստիտուտին։
4/9
Շենքն անմխիթար վիճակում է
5/9
Պատշգամբի հսկայական հատվածի մի մասը կառուցվել է 1895 թվականին՝ Խաչատուր Աբովի կողմից
6/9
Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել
7/9
Խաչատուր Աբովի կառուցած տունը, որտեղ նկարահանումներ են անցկացվել
8/9
Վեքիլյանի տունը
9/9
Վեքիլյանի տունը

«Այս պահին ոչ մի բան չկա արված, բայց չբացելով չակերտներն ասեմ՝ ինչ-որ հույս կա շինարարական մի կազմակերպության հետ, նրա սեփական միջոցներով շենքը նորոգելու նախնական պայմանավորվածություն կա: Պետք է նաև հասկանալ, թե որպես ինչ է կառույցը վերանորոգվում ՝ որպես բնակելի տուն, թե այլ բան: Հաջորդ շաբաթ այս հարցը կքննարկվի քաղաքապետի մոտ»,- ասաց արգելոցի տնօրենը։

Ֆիլմի մյուս հատվածը նկարահանվել է 19-րդ դարավերջին կառուցված գնդապետ Վեքիլյանին պատկանող շինության մեջ: Ժամանակին այն ռուսական կայազորի բարձրաստիճան սպայի տուն է եղել. տարածքի սենյակների մի մասը սպան վարձակալությամբ է տվել: Պահպանված արխիվային փաստաթղթերից տեղեկանում ենք, որ հետագայում`1840-50 թվականներին, ռուս գործիչները իջևանել են Վեքիլյանների տանը: Այսօր այստեղ 8 տարբեր ընտանիքներ են ապրում: Ճիշտ է` այս բակը շատ ավելի բարվոք է, բայց նորոգման կարիք, ամեն դեպքում, ունի:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ֆիլմի մյուս հատվածը նկարահանվել է 19-րդ դարավերջին կառուցված գնդապետ Վեքիլյանին պատկանող շինության մեջ:
Дом Векиляна, где снимали фильм Танго нашего детства - Sputnik Արմենիա
Ֆիլմի մյուս հատվածը նկարահանվել է 19-րդ դարավերջին կառուցված գնդապետ Վեքիլյանին պատկանող շինության մեջ:

«Եթե այսօր պետությունն ունենար հնարավորություն շինությունը վերանորոգելու, նախկին տեսքի բերելու, այն կդառնար Գյումրու զարդը»,- ասաց Տեր-Մարգարյանը։

Գյումրու անփոխարինելի դիմագիծը հենց նմանատիպ՝ Աճեմյան 2 և Շիրազի 22 հասցեներում գտնվող կառույցներն են: «Կումայրի» արգելոցի բազայում գտնվող յուրաքանչյուր շինությունն էլ զարդ է՝ իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Տարիների ընթացքում դրանք ոչ միայն պահպանման, այլ նաև վերականգման լուրջ խնդիր ունեն:

Ի դեպ, Հայաստանի տարածքում նմանատիպ երկրորդ արգելոց չկա: 2004 թվականի հաշվառմամբ «Կումայրին» ունի պահպանության ենթակա մոտ 1100 նմանատիպ շենք-շինություն: «Կումայրի» արգելոցը կազմավորվել է 1980 թվականին, կառավարության որոշմամբ։ Նպատակը` Գյումրի քաղաքի տարածքում 19-րդ դարից մնացած պատմական նշանակություն ունեցող կառույցների պահպանումն է:

Լրահոս
0