10:41 23 հուլիսի 2017
Ուղիղ եթեր
Երևան

Երևանը պատրաստվում է ձմռանը

© Sputnik/ Aram Nersesyan
Հասարակություն
Ստանալ կարճ հղումը
15 0 0

Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են 2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Այս օրերին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերում նորերով են փոխարինվում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն` մինչ օրս ջրթափ խողովակներ են նորոգվել 1167 շենքում, 811 շենքի հարկաբաժիններում լրացվել են բացակա ապակիները, ջերմամեկուսացվել են 424 շենքի ջրամատակարարման խողովակաշարերը:

Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 10-ը:

 

Գլխավոր թեմաներ

  • Վարդավառ

    «Վարդավառ» բառի կազմության մեջ վարդը քիչ է, ջուրն` ավելի շատ։ Համենայնդեպս, այդպես է հայերի ամենասիրելի ու նշանակալի ամառային այս տոնի ժամանակակից կատարման մեջ։

    60
  • Նյու-Յորք

    «Դու ի՞նչ ես արել Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում կայացած բարեգործական համերգի ընթացքում մոտ 4,000 դոլար է հավաքվել Արցախի երաժշտական դպրոցների համար:

    4
  • Քարահունջ

    Sputnik Արմենիան «Կորուսյալ գիտելիքներ» խորագրով հոդվածաշար է պատրաստել, որի շրջանակում ներկայացնելու է առեղծվածային երևույթների գիտական մեկնաբանությունները, հնագույն գտածոների և ճարտարապետական հուշարձանների պատմությունները, որոնք անմիջական կապ ունեն Հայաստանի հետ։

    43