00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանցի տատիկը գրկում է հայ զինվորին. հումանիզմ խորհրդանշող հավերժ լուսանկար

© ArtsakhtertСаргис Ацпанян с азербайджанской бабушкой
Саргис Ацпанян с азербайджанской бабушкой - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջազգային Կարմիր խաչը 4 տարի անընդմեջ հումանիզմ խորհրդանշող լավագույն լուսանկար է ճանաչել Քարվաճառում պատկերված դրվագը` ադրբեջանցի Շեյխա խանումը գրկել է զինվորականի հագուստով հայ երիտասարդին։ Sputnik Արմենիան առաջարկում է վերհիշել լուսանկարի պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Առաջին պլանում այն ժամանակ զինվոր, իսկ հիմա տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանն է։ Նա մեծ հպարտությամբ է նշում, որ Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի զինվորն է։

Լուսանկարում նրան գրկել է 81-ամյա Շեյխա խանումը` ադրբեջանցի տարեց մի կին, որի կարծիքով արցախյան ազատամարտը երկու ժողովուրդների կռիվը չէ։

Завен Хачикян, Саргис Ацпанян и Герман Авагян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ՄԵՆՔ. մի լուսանկարի պատմություն

1993 թվականի գարունն էր, Քարվաճառի ազատագրության օրերը։ Այնտեղ ռազմագերիների պատասխանատուն Սարգիս Հացպանյանն էր։ Այսօրվա պես հիշում է` իրենց հրահանգված էր ամենայն հարգանքով վերաբերվել ռազմագերիներին, քանի որ զենքը պետք է ուղղել միայն զինված թշնամու ուղղությամբ։

Սարգիսն այնտեղ հանդիպում է բանաստեղծ, աշուղ և բանասաց Շեյխա խանումին։ Ինչպես Հացպանյանն է պատմում, կինը ճարտար լեզու ուներ, ասում էր, որ Արցախը հայերի երկիրն է, ամեն տեղ հայկական գերեզմաններ են, խաչքարեր և հայկական մշակույթը խորհրդանշող վայրեր։

Այդ ժամանակ, բնականաբար, սնունդը քիչ էր։ Հայ զինվորները սնվում էին օրական 1 անգամ, իսկ ռազմագերիներին ապահովում էին ալյուրով ու մթերքով, այնինչ թուրքական մամուլը գրում էր, որ հայերը խոշտանգում են ռազմագերիներին։

Իրավիճակին անձամբ ծանոթանալու համար Ֆրանսիայից լրագրողներ էին ժամանել Քարվաճառ։ Նրանցից երկուսը հայ էին` լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանն ու Ռուբեն Մանգասարյանը։

Նրանց ներկայությամբ Շեյխա խանումը խոստովանել է, որ հայերը յուրայիններից ավելի ջերմ են, չի թաքցրել, որ կցանկանար նրանց պես որդիներ ունենալ։ Հետո, երբ խոսակցությունն ավելի է ծավալվել, խանումը պատմել է, որ որդին ոստիկանապետ է, մորը թողել ու փախել է Քարվաճառից։

Այն պահին, երբ ադրբեջանցի տատիկը գրկել է Սարգիս Հացպանյանին, լսվել է լուսանկարչական ապարատի չխկոցը` պատկերը ֆիքսվել է։

«Ադրբեջանցիները դա օգտագործեցին որպես իրենց հերոսի լուսանկար, նրանց դասագրքերում ես ներկայացվեցի որպես ադրբեջանցի հերոս։ Թուրքական մամուլը գրեց, որ ես ադրբեջանցի տատիկի` Շեյխա խանումի թոռն եմ, և լուսանկարում նա ինձ խնդրում է, որ վրեժ լուծեմ հայերից»,- պատմում է Սարգիս Հացպանյանը։

Այդ օրերի հիշողությունները թարմ են նաև լուսանկարի հեղինակի` Զավեն Խաչիկյանի մոտ։

«Ես գերիներին որպես մարդ եմ ընկալել, որովհետև երբ նրանց ընկալում ես որպես թշնամի, որին կարող ես տրորել, լրիվ ուրիշ ֆոտո է ստացվում։ Ես ժամանակին առաջարկեցի ադրբեջանցիների մոտ գտնել մեկին, ով մյուս կողմից է նկարել. հետաքրքիր կլինի նրա ընկալումը պատերազմի վերաբերյալ, այդ դեպքում հայ զինվորի կերպարն ավելի պարզ կլինի»,- պատմում է լուսանկարիչը։

Выживший в результате геноцида Мовсес Ханесян рассматривает картину своего дома в Армении - Sputnik Արմենիա
Մի լուսանկարի պատմություն

Սարգիս Հացպանյանը չի մոռանում նաև Շեյխա խանումին հրաժեշտ տալու պահը։

«Ես հիշում եմ` ինչպես էինք բաժանվում. Շեյխա խանումը ողջագուրվում էր յուրաքանչյուրիս հետ, չէր ուզում բաժանվել, այդ կինը չէր ուզում ինձ թողնել։ Ասացինք` եթե ուզում եք ապրել այստեղ, մնացեք, բայց արդեն համայնք չունեք, առաջվանը չէ, այստեղ հայ զինվորն է և դուք»,-պատմեց Հացպանյանը։

Անցել են տարիներ, այս լուսանկարը, բացի ադրբեջանական դասագրքերից, հայտնվել է նաև միջազգային օդանավակայանների մեծ ցուցապաստառներին, Կարմիր խաչն էլ 4 տարի շարունակ այն ճանաչել է որպես հումանիզմը խորհրդանշող լավագույն լուսանկար։ 

Լրահոս
0