00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
Մի′ դժգոհեք վատ լուրերի առատությունից, այլապես
18:47
7 ր
Աբովյան time
Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն է
18:54
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիա» և «Georgian Airways». երկինք երկուսի համար

© Erik AntaranyanСамолет авиакомпании "Армения"
Самолет авиакомпании Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արմենիա» հայկական ավիաընկերությունը և վրացական «Georgian Airways»–ն ապրիլին կգործարկեն համատեղ նախագիծ։ Այսուհետև երկու երկրների քաղաքացիները Երևանից Եվրոպա և հակառակ ուղղությամբ կթռչեն Թբիլիսիով։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

2017թ-ի ապրիլին «Արմենիա» ավիաընկերությունը և վրացական «Georgian Airways» ավիաընկերությունը կսկսեն համատեղ թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա։ Նախագիծը կվերաբերի այնպիսի եվրոպական ուղղությունների, ինչպիսիք են Լոնդոնը, Բարսելոնան և Բրյուսելը։

«Ինքնաթիռը Թբիլիսիից կժամանի Երևան, այստեղ կհավաքի ուղևորներին և կթռչի Բրյուսել։ Ինքնաթիռները Լոնդոն կմեկնեն նույն սկզբունքով, բայց արդեն Երևանից` Թբիլիսիով»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Armenia» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը։

Основатель авиакомпании Армения Тамаз Гаиашвили и генеральный директор авиакомпании Армения Роберт Оганесян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերության նոր չվերթերն ու ծրագրերը

Նրա խոսքով` այդ գաղափարը ծնվել է դեռ ընկերության հիմնադրման պահին, սակայն կյանքի չի կոչվել դժվարությունների պատճառով, որոնց հետ բախվել է «Armenia»-ն, որն արդեն մեկ տարի աշխատում է հայկական ավիաշուկայում։

«Armenia»-ն պատահական չի հայտնվել հայկական շուկայում, այլ որոշակի անձանց խնդրանքով, որոնք հրավիրել են «Georgian Airways»-ի թիմին` հայկական ավիափոխադրողին օգնություն ցուցաբերելու համար։

«Մեզ խնդրել են այստեղ ընկերություն հիմնել։ Մենք մեկնարկել ենք Հայաստանի շուկայում` հիանալի իմանալով, թե ինչ իրավիճակ է։ Ցանկանում ենք զարգացնել ավիացիան»,- ասաց «Armenia» ավիաընկերության հիմնադիր տնօրեն Թամազ Գաիաշվիլին։

Նա խոստովանեց, որ երկար ժամանակ համագործակցել է «Արմավիա» ավիաընկերության հետ և ծանր տարել հայկական ավիափոխադրողների սնանկացումը։

Сайт авиакомпании Армения - Sputnik Արմենիա
«Արմենիա» ավիաընկերությունը նոր սակագնային քաղաքականություն է «որդեգրել»

«Ես, որպես օդաչու, խորապես ցավում եմ, որ ազգային ավիաընկերությունների սնանկությունից հետո հայ մասնագետները ցրվել են աշխարհով մեկ։ Հայ օդաչուները միշտ հայտնի են եղել իրենց պրոֆեսիոնալիզմով»,- նշեց Գաիաշվիլին։ 

Հայկական ավիաընկերությունների սնանկության մասին հարցը նրա համար միշտ բաց կմնա։ Գաիաշվիլին կառավարության գլխավոր սխալը համարում է հայրենական ընկերությունների պաշտպանության նկատմամբ սխալ մոտեցումը։ Նրա կարծիքով` բաց երկնքի քաղաքականությունը վտանգավոր է այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Հայաստանը և Վրաստանը։

«Հայաստանում տոմսերը վաճառվում են դրամով, հետո դրամը կոնվերտացվում է և հոսում երկրից, իսկ փոխարենը ոչինչ չի մտնում։ Հենց դա էլ գնաճի հիմնական պատճառներից մեկն է», — կարծում է Գաիաշվիլին։

Բացի այդ, Հայաստանում չկան մրցակցության արդար պայմաններ, ինչը վնասում է հայ փոխադրողներին։ Գաիշավիլին հաղորդեց, որ դա կդառնա քննարկման գլխավոր թեմաներից մեկը երկրի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ։

«Մի՞թե հայ ժողովուրդն արժանի չէ ունենալ սեփական ավիափոխադրողը, մի՞թե չեն ափսոսում հայ օդաչուներին, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում։ Հակամարտության գոտում գտնվող Հայաստանին անհրաժեշտ են որակյալ կադրեր»,- ասաց Գաիշավիլին։

«Armenia»-ի ներկայացուցիչները պնդում են, որ Վրաստանում ավիահսկաները ջանքեր չեն խնայում, որպեսզի «սպանեն» տեղի փոխադրողներին։

Լրահոս
0